30.03.2020/Նիդ.օրագիր
Նիդերլանդների Հյուսիսային Հոլանդիա նահանգի Լարեն քաղաքի Սինգեր արվեստի թանգարանից երկուշաբթի առավոտյան հափշտակել են Վինսենթ Ուիլլեմ վան Գոգի «Գարնանային այգի» խորագրով կտավը: Հեղինակն այն նկարել է 1884թ. գարնանը Նյուենենի պարտեզում: Նկարը Խրոնինգերի թանգարանի մշտական հավաքածոներից մեկն էր: Լարեն էր բերվել ցուցադրվելու «Հոգու հայելի» թեմատիկ ցուցահանդեսին: Թանգարանը փակ էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որից էլ երկուշաբթի առավոտյան օգտվել են գողերը: Այդ մասին հայտնել է թանգարանի տնoրինությունը YouTube-ով կազմակերպած ասուլիսի ժամանակ: Թանգարանի ղեկավարությունը լիազորություն չունի հրապարակելու կտավի արժեքն ու ապահովագրական գինը:
Վան Գոգի նկարների մասնագետ Իվո Բոուվմանը արվեստի այս աշխատանքը գնահատում է մեկուկես մլն Եվրո, այն համարելով «լավ նկար»: Այդ մասին գրում է nrc.nl կայքը:
Գողացված աշխատանքը յուղաներկ է` թղթի վրա, չափսը 25x 57 սմ է , փակցված է փայտի վրա: Դրենթեյում մնալուց հետո Վան Գոգը (1853-1890) որոշեց ապրել ծնողների հետ: 1883-ի վերջին բնակվում էին Բրաբանտի Նյուենեն քաղաքում, որտեղ հայրը նշանակում էր ստացել բողոքական փոքր ժողովում : Գարնանը Վան Գոգը նկարեց այն այգին, որտեղ ապրել են: Ավելի վաղ նա կատարել էր նույն պարտեզի մի քանի նկարներ:
Նշենք, որ Վան Գոգի աշխատանքները բազմիցս են գողացվել` սկսած 1937 թվականից, գրեթե բոլոր դեպքերում այն ետ է բերվել: Հուսանք սա բացառություն չի լինի:
https://www.singerlaren.nl/nl/nieuws/460/diefstal_schilderij_vincent_van_gogh/

No comments:
Post a Comment