Страницы

Wednesday, 1 April 2020

ՕԳՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Հայաստան Համահայկական Հիմնադրամ – Հայկական ցանցի համաշխարհային մոբիլիզացիա՝ ընդդեմ COVID-19 համաճարակի





Հարգարժան կազմակերպությունների նախագահություններ/տնօրեններ, Խնդրում եմ ներքոնշյալ կոչ-նամակը տարածել Ձեր կազմակերպություններում: Կորոնավիրուսը չի խնայում նաև Հայաստանին: Այստեղ, չնայած հսկա մասնագիտական ռեսուրսների առկայությանը, գոյություն ունի բժշկական գործիքների ու սարքերի սուր կարիք:

Հիմա՛ է քայլ անելու ժամանակը:

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք արշավ, որի ողջ հասույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ աշխատանքների համար անհրաժեշտ բժշկական պարագաների ու սարքերի ձեռք բերման համար՝ https://www.himnadram.org/en/global-mobilization-of-armenian-resources-against-the-covig-19-pandemic:

Այս շաբաթների ընթացքում, Նիդերլանդների Հայաստան Հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում, միանալով Հայաստանի կառույցի ջանքերին: Դրամահավաքից հետո, Նիդերլանդների հիմնադրամը լրացնելու է այն 11.000 եվրոյով: Սա բավարար է լինելու առնվազն մեկ օդափոխության սարք գնելու համար, որի հույժ կարիք կա Հայաստանում:

Ձեր նվիրաբերությունները կարող կատարել Նիդերլանդների Հայաստան Հիմնադրամին հետևյալ բանկային հաշվեհամարով`

NL38INGB0007543414

Vereniging Armeniëfonds Nederland -ի անունով

և կամ՝ https://www.gofundme.com/f/6nxbc5-stop-covid19 -ի միջոցով

Հոլանդիայի Հայկական Հիմնադրամը ունի հասարակական կազմակերպության (ANBI)-ի կարգավիճակ: Մեծապես գնահատում ենք Ձեր նվիրաբերությունը և ջանքերը: Հետագա զարգացումների մասին Ձեզ կտեղեկացնենք:

Հոլանդիայի կազմակերպության կայքէջ՝ www.armeniefonds.nl

Հայաստանի կազմակերպության կայքէջ՝ www.himnadram.org 

Տեղեկությունների և կապի համար դիմեք՝ info@armeniefonds.nl

Շնորհակալություն Ձեր զորակցության համար:


Սիրով,

Հայկակ Արշամյան

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

No comments:

Post a Comment