Արխիվային լուսանկար |
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020թ. կազմակերպում է «Հայոց աշխարհ» խորագիրը կրող համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:
Կից ներկայացնում ենք մրցույթ-փառատոնի կանոնակարգը և ժամանակացույցը՝ արևելահայերենով։ Միաժամանակ հայտնում ենք, որ կանոնակարգի և ժամանակացույցի արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակները կարելի է ներբեռնել ՀՀ ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքից:
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Համահայկական մանկապատանեկան նկարչական
X մրցույթ-փառատոնի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Համահայկական մանկապատանեկան նկարչական
X մրցույթ-փառատոնի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Այս տարվա՝ հոբելյանական Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը չի նախատեսում որևէ նեղ թեմատիկ աշխատանք, այլ նվիրված է Հայոց աշխարհին՝ իր բոլոր հնարավոր դրսևորոմներով. անցյալով, ներկայով, ապագայով, պատմությամբ, արվեստով, գրականությամբ…
Սակայն, կազմակերպիչների համար հատկապես ցանկալի է անդրադարձը հայկական հեքիաթներին, պոեզիային և ազգային տոներին ու ծեսերին:
Վերջնական թեմատիկայի և գաղափարի ընտրությունը վերապահվում է գործող մանկավարժին: Խրախուսելի է խմբում միասնական թեմայով արված նկարաշարքը կամ նախագծային աշխատանքը։

Մրցույթ-փառատոնի մասնակիցները
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝
• 6-11,
• 12-18:
• 6-11,
• 12-18:
Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2020 թ. հունիսի 14-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդեսին մասնակցելու և պատկերագրքի տպագրման համար:
Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրության համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները՝ առանձնաբար սփյուռքից և Հայաստանից ու Արցախից:

Ստեղծագործությունների գնահատման հիմքերը
Գնահատման համար հիմք են հանդիսանում հետևյալ չափանիշները.
• համապատասխանություն տեխնիկական պահանջներին (տե՛ս. «Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները» կետը),
• ստեղծագործության գաղափարի յուրօրինակություն,
• գեղարվեստական կատարման յուրօրինակություն և որակ,
• ուսումնական բաղադրիչի դրսևորում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Արտանկարված կամ նախկինում մրցույթում ընդգրկված աշխատանքները չեն ընդունվելու:
Մանկավարժի ուղեցույցը
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչները մանկավարժի աշխատանքի ընթացքում նախատեսում են հետևյալ երեք բաղադրիչների ներդաշնակ իրականացումը՝
ա/ ուսումնական
բ/ ազգային դաստիարակչական
գ/ գեղագիտական
ա/ ուսումնական
բ/ ազգային դաստիարակչական
գ/ գեղագիտական
ա/ Ուսումնական բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
• սաների ներկայացնել նկարի համար հիմք ծառայող ազգագրական նյութը, գրական ստեղծագործությունը կամ հայկական հեքիաթը և այլն,
• ծանոթացնել նկարի իրագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներին,
• որպես լրացուցիչ նյութ՝ ծանոթացնել սույն թեմային անդրադարձած հայ նկարիչների աշխատանքներին։

բ/ Դաստիարակության բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
• հրավիրել երեխաների ուշադրությունը ընտրված թեմայի կարևորության՝ ազգային կեցության տեսակետից,
• բացահայտել թեմային առնչվող հոգևոր արժեքների իմաստը և ընդգծել դրանց կարևորությունը Հայի ինքնության համար,
• հնարավորության դեպքում՝ ընդգծել հայերի ստեղծագործական ներուժը համաշխարհային մշակույթում,
• հնարավորության դեպքում՝ ցույց տալ պատմության և մշակույթի պատմության մեջ անհատի դերն ու նշանակությունը:

գ/ Գեղագիտական բաղադրիչի մասով մանկավարժից ակնկալվում է՝
• անդրադառնալ սաների նկարներում ընտրված երկի կամ երևույթի ստույգ, ճանաչելի արտահայտմանը,
• անդրադառնալ նկարների հուզականությանը, դիտողի մոտ ստեղծվող տրամադրությանը,
• ընտրված թեմաներին անդրադարձած նկարչների աշխատանքների վերլուծություն (կոմպոզիցիան, գունային լուծումները)։

Նախորդ տարիների պոեզիային, հեքիաթներին և ազգային տոներին ու ծեսերին նվիրված մրցույթների համացանցային ցուցահանդեսների մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ https://www.facebook.com/National-Center-of-Aesthetics-after-Henry-Igityan-147627248656783/ էջում:
Ենթադրվում է, որ երեխաների հետ աշխատանքի ծավալը և բնույթը կախված պետք է լինի երեխաների տարիքային առանձնահատկություններից, ինչպես նաև Հայաստանում, Արցախում և սփյուռքում առկա հնարավորություններից: Ուստի, յուրաքանչյուր մանկավարժ ինքն է սահմանում իր աշխատանքի ծավալը և բնույթը՝ փորձելով որոշակի չափով անդրադառնալ թեմային:
Մեթոդական աջակցությունը մանկավարժին
Նախապատրաստական փուլին աջակցելու և մանկավարժների միջև շփման ու փորձի փոխանակման համար Ֆեյսբուքում գործելու է միջոցառման վերնագրով բաց խումբ՝ «Համահայկական X մանկապատանեկան մրցույթ-փառատոն»:
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները
Նկարները պետք է լինեն A2 (420x594մմ) կամ A3 (297x420մմ) չափի:
Նշված չափերին չհամապատասխանող կամ առանց տեղեկության հայտերի աշխատանքները մերժվելու են:

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Աշխատանքների ներկայացման պայմանները
Առաջին փուլում աշխատանքների պատկերները JPG ձևաչափով ուղարկվում են Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2020 թ. hունիսի 14-ը: Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` Google Drive, cloud.mail.ru, Picassa, 4shared.com և այլ):
Առաջին փուլում պատկերն ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները՝
• նամակի վերնագրի` Subject տողում անպայման նշել, երեք թեմաներից ընտրված կոնկրետ խորագիրը,
• JPG ֆայլերը ունենան նկարի հեղինակի ազգանունը և անունը` որպես ֆայլի անվանում,
• էլեկտրոնային նամակում նշված լինի աշխատանքի անվանումը, չափերը և տեխնիկան,
• հեղինակի անուն, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից), էլ. հասցե, հեռախոսահամար
• նկարչություն դասավանդող և հայտ ներկայացնող մանկավարժի անուն, ազգանունը, կապի միջոցները՝ էլ. հասցե, հեռախոսահամար:

Նույն տեղեկությունները պետք է լինեն նաև աշխատանքի բնօրինակի հետևի մասում` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ:
Երկրորդ փուլում ընտրված աշխատանքների բնօրինակները առանց պասպարտուի, փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնին, մինչև սեպտեմբերի 1-ը հետևյալ հասցեով.
National Centre of Aesthetics after Henry Igityan, Children's art museum, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia Yerevan,
0001, Երևան, Աբովյան 13, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն, Մանկական ստեղծագործության թանգարան:

Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը:
Պարգևները
Մրցույթ-փառատոնի առաջին փուլն անցած բոլոր մասնակիցները ստանալու են ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ):
Երկրորդ փուլում հաղթողները ստանալու են ՀՀ ԿԳՄՍ նախարարի և ԳԱԿ-ի տնօրենի ստորագրությամբ դիպլոմներ և վկայականներ:

Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը
N Գործողություն/ աշխատանք
Ժամկետ
2.
Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ 2020 թ. hունիսի 14
3. Առաջին փուլի արդյունքների ամփոփում 2020 թ. հուլիսի 12
4. Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ 2020 թ. սեպտեմբերի 1
5. Մրցութային ցուցահանդեսի կազմակերպում 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր
7. Պատկերագրքի հրատարակում, հաղթողների հայտարարում 2020 թ. դեկտեմբեր
6. Արտամրցութային ցուցահանդեսի կազմակերպում 2021 թ. հունվար

Հավելյալ հարցերով կարելի է դիմել՝
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Ֆեյսբուքում. «National Center of Aesthetics after Henry Igityan»

No comments:
Post a Comment