The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 12 March 2020

Աննախադեպ իրավիճակ Իտալիայում: Կորոնավիրուսը մտել է Եվրոպա

ՀՐԱՏԱՊ
ՈՒղիղ կապ Իտալիայի քաղաքացիների  հետ




12.03.2020/Hay Azian/Նիդ. Օրագիր

Կորոնավիրուսով պայմանավորված ցավալի վիճակում է հայտնվել արվեստի երկիր Իտալիան: Ստացվող տեղեկությունները բնավ մխիթարական չես համարի:  Իրավիճակին  ծանոթանալու համար, որոշեցինք կապվել   Իտալիայի ամենախիտ բնակեցված և  Եվրոպայի  ամենահարուստ երեք տնտեսական շրջաններից մեկի` Լոմբարդիայի մարզում բնակվող սովորական քաղաքացիների հետ: Վարչական  այս  շրջանի  մայրաքաղաքը Միլանն է, որտեղ ամենից շատ  է տարածված կորոնավիրուսը: Երգիչ, երգահան Ֆրանկո Ռենաուդոյի հետ  կապ հաստատեցինք վայբերով:



 Այստեղ վիճակը օր օրի է սրվում: Ֆրանկոյի պատմելով սա արդյունք է կենտրոնական կառավարության անփորձության ու  ոչ ճիշտ կողմնորոշման: Սկզբում, երբ հիվանդությունը  նոր  էր տարածվում ուշադրություն դարձնող էլ չկար, կանխարգելիչ միջոցներ  չեն ձեռնարկվել, ավելին պոլիկլինիկաներ ու  հիվանդանոցներ այցելած հիվանդ մարդիկ անարգել շփվել ու  վարակել են առողջներին: Այս ամենի  գագաթնակետը եղավ այն հայտարարությունը, որ կարանտինից առաջ մարդկանց  տրվել է ժամանակ տեղաշարժվելու, իրենց բնակության վայրեր  մեկնելու համար: Նրանք, ովքեր այս շրջան էին եկել այլ  վայրերից փորձել են այդ օրերին շտապ  հեռանալ իրենց բնակության վայրերը: Դրա  հետևանքով տրանսպորտը, խանութները ավելի  բազմամարդ են դարձել , հետևաբար վարակը տարածվել ու տարածվել է:
 Երբ համաճարակը տարածվեց մարզի ղեկավարությունը կտրուկ գործողությունների ծրագիր մշակեց ու ներկայացրեց կենտրոնական իշխանություններին` մարդկանց առողջությունը վեր  դասելով տնտեսական շահերից:  Լոմբարդիայում մարտի 11-ի տվյալներով գրանցվել է  7280 վարաքակիր, որից  Հոսպիտալացված են դրա  կեսից ավելին, իսկ մեկ օրում էլ 149 մարդ  մահացավ: Երեկվա տվյալներով 500 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Սրանք պաշտոնական տվյալներն են:
 Դպրոցներն ավելի վաղ են փակվել` մինչև ապրիլի 3-ը: Այժմ փակվել ու  շարունակվում են փակվել  այն հաստատությունները, որոնց գործունեությունը կապված չեն հանրային անհրաժեշտ ծառայությունների իրականացման հետ: Խիստ սահմանափակվել է տրանսպորտի գործունեությունը:  Դադարեցվել է մանրածախ բիզնեսի աշխատանքը, բացառությամբ հիմնական  կոմունալ  և  հանրային ծառայությունների, փակվել են բոլոր առևտրային  կենտրոնները, դրանց ներսում գտնվող խանութներն ու  ոչ հիմնական ապրանքների վաճառքի բաժինները, փակ են ինչպես փողոցային, այնպես էլ փակ շուկաները, ինչպես նաև վաճառքի միջին և մեծ կառույցները, բարերը. պանդոկները, ռեստորանները, թանգարանները, վարսավիրանոցներն  ու  գեղեցկության սրահները:  Բաց են լինելու մթերային  խանութներն ու թերթի կրպակները: Մթերային խանութներ  գնումների համար հերթականությամբ միաժամանակյա 2-4 մարդ  կարող է ներս  մտնել: Ֆրանկոն ասում է, որ  իքն էլ տանն է ինքնամեկուսացվել, անգամ չի կարողանում հանած ատամները պրոտեզավորման փոխարինել:
Ամբող Իտալիայում իրականացվում է 20 չվերթ: Սա ընդամենը մեկ քաղաքի կես  ժամվա  գրաֆիկն է:



Ջիոզեպեն մանկավարժ է, այստեղ է եկել Սիցիլյայից, մի  կողմից ուրախ է, որ չի  հասցրել դպրոցի դասերը դադարեցնելուց հետո մեկնել հայրենի Սիցիլիա: Մյուս  կողմից էլ տխուր է, որ հարազատների  հետ  չէ և ձանձրանում է փակված մնալ իր  վարձած փոքրիկ սենյակում: Անգամ կոլեգաներն են վախենում այցելել իրեն: Միակ զբաղմունքը,  խիստ անհրաժեշտության դեպքում խանութ  գնալն է, հետո  տուն ու զբաղվել հեռախոսով: Հետաքրքրվեցինք թե ինչպես է վիճակը Սիցիլիայում: Պատմեց, որ նույնն է վիճակը: Ծնողներն ապրում են Կաստիելիոնե գյուղում: Սա բնականից մեկուսացած հնամենի  ամրոց գյուղ է, որը գտնվում է հենց լեռան գագաթին: Սակայն բնական մեկուսացումն էլ բավարար չի, կորոնավիրուսի հետ կապված  առանց խիստ անհրաժեշտության չի  կարելի գյուղից այլ վայր տեղափոխվել: Ճանապարհները հսկում են ոստիկանները: Ջիոզեպեյի մտահոգությունը նա է, որ Սիցիլիայում հազիվ 60կմ շառավիղով մեկ  հիվանդանոց  գտնես:  Հայրը մրսածության պատճառով դիմել է տնային բժշկին, վերջինիս խնդրել է, որ տեստավորում անցնի: Այն  միակ հեռախոսահամարը, որն անհրաժեշտ է այս  գործողությունն իրականացնելու համար զանգահարել, կապվել համապատասխան  ծառայության  հետ, զբաղված է եղել ու  այդպես էլ հարցը բաց է մնացել: Բժիշկն իր հերթին բողոքել է, որ եղած հիվանդանոցները բավարար չեն:  Անգամ վերակենդանացման  ու վիրահատության  բաժինները լեփլեցուն են հիվանդներով, և Աստված չանի,  անհրաժեշտ վիրահատության  դեպքում խնդրի  առջև են կանգնում: Անգամ կորունավիրուսով ծանր հիվանդներին ընտրողաբար են մոտենում, ում տեղափոխել, ում` ոչ:


Կաստիելիոնե 

Ջիոզեպեն գտնում է, երբ ժամանակին Եվրամիությունը հիվանդանոցների շենքեր կառուցելու ու  բուժսարքավորումներ ստանալու համար գումարներ է տրամադրել, Իտալիայի չինովնիկների կոռուպցիոն համակարգը  վատնել ու փոշիացրել է ու  հիմա ողջ Իտալիան փաստի առջև է կանգնած:

Իրոք,  Իտալիան լուրջ մարտահրավերի առջև է: Վարակվածների թիվն հասնում է մոտավորապես 13 հազարի, մահացածներինը`1000-ի: Կորոնավիրուսը մտել է  Եվրոպա...


Մինչ Եվրոպայի մի շարք երկրներ (օրինակ` Դանիան) խիստ կանխարգելիչ գործողությունների են անցել, Նիդերլանդները  սահմանափակվում է զգուշացումներով` չհամբուրվելը, ձեռքով չբարևելը, այն հաճախակի լվալը դարձել է մշակույթ, մնացածը`  առաջվա պես է ու  խաղաղ,  երեխաները շարունակում են հաճախել դպրոց,  կյանքը բնականոն հունի մեջ է ...

No comments:

Post a Comment