Страницы

Friday, 28 February 2020

Օլիմպիական բրոնզե պարգև Մելանյային` խոհարարական վարպետության համար




28.02.2020/Նիդ.Օրագիր
Երեկ ուշ երեկոյան բավականին ուրախալի լուր ստացանք գերմանական Շտուտգարտ քաղաքից: Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից Մելանյա Սիմոնյանը մասնակցելով գերմանական այս քաղաքում անցկացվող  IKA Խոհարարական հեղինակավոր օլիմպիադային արժանացել է բրոնզե պարգևի: Հայ խոհարարուհու պատվին բարձրացվել է հայկական դրոշը: Միառժամանակ Մելանյան հանդես է եկել ու բարձր պահել նաև Նիդերլանդների անունը: Նա մեծ սեր ունի դեպի իր գործը զբաղվում է  հրուշակագործությամբ և ունի  «Wedding & Cake» սեփական ընկերությունը:
Նիդերլանդական օրագրի կողմից ևս շնորհավորում ենք Մելանյային, ցանկանում ստեղծագործական նորանոր հաջողություններ:





No comments:

Post a Comment