The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 28 February 2020

Նիդերլանդների համագործակցող հայկական կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի վայրագությունները



Փետրվարի 27-ին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի և Գարեգին Նժդեհ երիտասարդական կառույցի հետ համատեղ բողոքի ցույցի են ելել 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի դեմ: Ցույցն սկսվել է Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց: «Ղարաբաղը Հայաստան է» «Ադրբեջան, Ալիև ագրեսոր» վանկարկումներով: Չնայած դեսպանության տարածքում մի խումբ ազերիներ փորձում էին կրքեր բորբոքել, բայց հայ ցուցարարները բավական սառնասիրտ գտնվեցին և չտրվեցին սադրանքին:

Ցույցի մասնակիցները քայլերթ արեցին մինչև Նիդերլանդների խորհրդարանի շենք, որտեղ տեղադրված էր հարթակը: Անբարենպաստ եղանակը չխանգարեց, որպեսզի բանախոսները ելույթներ ունենային և հիշեին 30 և ավել տարիների վաղեմությունը չճանաչող ողբերգությունը:

1988թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Խորհրդային Միության ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և տանջահար սպանվեցին բազմաթիվ մարդիկ: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր Խորհրդային Միության պատմության մեջ:
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը 1988թ․ նոյեմբերին հանգեցրեց Գանձակի իսկ 1990թ. հունվարին Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ի հայտ է եկավ հասուն ժողովրդավարություն, որտեղ կոռուպցիային ու կեղծիքներին ոչ է ասվել, մինչդեռ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար և կոռումպացված ռեժիմը շարունակում է մատուցել այս ծառայությունները: անընդհատ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատության իրավունքը: Երեկ թուրք-ազերիններն էին Հաագայի Հայաստանի դեսպանության դիմաց Խոջալու վանկարկում` պարտակելով իրենց վայրագությունը: նրանք բարձր են գոռում, որ խլացնեն Բաքվում, Գանձակում, Սումգայիթում և այլուր կատարած հանցավոր հրեշագործությունները:

Օրերս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին կարևորել է զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերը, Հայաստանը նիստին ներկայացրել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծը , համոզված է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակի մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը:

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը նամակ հղեց Արտաքին գործերի նախարարությանը` հասցեագրված նախարար Բլոկին, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Կովկասում դեռևս չլուծված հակամարտությանը` Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Նույն բովանդակությամբ նամակներ են ուղարկվել խորհրդարանի Երկրորդ և առաջին պալատի նախագահներին:
Բողոքի ակցիան ցուցադրվել է ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ ուղիղ եթերում


.



















No comments:

Post a Comment