Հայ երիտասարդները, ովքեր հայտնվել են հայրենիքից հեռու` օտար ափերում, մեծ ձգտում ունեն կատարարելագործելու, զարգացնելու իրենց մտավոր կարողությունները , մասնագիտական հմտությունները, ուսանել և կրթվել այն երկրներում` որտեղ բնակվում են: Նրանցից մեկը Ամստերդամում բնակվող մեր հայրենակից Էդգար Ղարիբյանն է, ով վերջերս հաջողությամբ ավարտեց Վորմերվֆերի ( Wormerveer ) Հիպնոզի ինստիտուտը ( Hypnose Instituut Nederland ) մագիստրոս հիպնոթերապևտի մասնագիտությամբ: ՈՒնի նեյրոլեզվաբանական ( Neuro-Linguistic Programming / NLP Practic ) ծրագրավորման աշխատանքային հմտություններ: 36-ամյա հայ մասնագետը մինչ այդ ուսանել և ավարտել է Երևանի «ՈՒՐԱՐՏՈՒ» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը` ձեռք բերելով հոգեբանության գիտությունների կրթության մագիստրոսի աստիճան:
Էդգար Ղարիբյանը Նիդերլանդներում իր ընկերությունն ունի` ''Psycholoog en Hypnotherapeut Gharibian'' անվանմամբ: Նա հոգեբան և հիպնոթերապևտ է և պատրաստ է իր գիտելիքներով օգնել ոչ միայն ազգությամբ հայ հաճախորդներին: Նա շարունակաբար զբաղվում է ինքնակրթությամբ (մարմնի լեզվի և ոչ բանավոր հաղորդակցություն, առողջ սնունդ և ապրելակերպ), բարձրացնում մասնագիտական կարողություններն ու հմտությունները, հետաքրքրություններ է դրսևորում աստվածաբանություն, աստղաբաշխություն, պատմություն, ֆիզիկա և այլ գիտությունների նկատմամբ, հրապուրվում է սպորտով:
Հայ մասնագետը պատրաստ է իր այցելողներին ընդունել Burgemeester Jur. Visserlaan 72 A , 1411 BT Naarden հասցեում:
Լուսանկարներում`(վերևում) Էդգար Ղարիբյանը իր ընկերների ու մայրիկի հետ:
Ներքևի լուսանկարում Էդգար Ղարիբյանը` ձախից:
No comments:
Post a Comment