Մաս 1
(թե ինչպես ամբողջ աշխարհից "գողանալ" ամենաբարձր մակարդակի մասնագետներին)
Marisha Shik-anyan/Nid.oragir: Որոշել եմ հատվածաբար պատմել էստեղի կյանքի պլյուսների ու մինուսների մասին. թե չէ հա ասում եմ, որ հիանում եմ էս երկրով, բայց չեմ պատմում, թե ինչի:
Եվ այսպես...
Նիդերլանդների թագավորության բնակչությունը չափազանց բազմազգ է: Պետությունը զարգացնելու ու էլ ավելի ծաղկեցնելու, ինչպես նաև աշխատանքային շուկայում մրցունակ գիտելիքներով մասնագետների պակասը լրացնելու նպատակով էստեղ ստեղծվել են այն բոլոր հնարավոր ու անհնար պայմանները` խելացի երիտասարդ մասնագետներին արտերկրից փախցնել-բերելու համար: Այստեղ կողք-կողքի ապրում են աշխարհի ամենատարբեր երկրներից ժամանակավոր կամ հիմնական բնակություն հաստատած մարդիկ:
(Ինչն իր հետաքրքրությունները և, իհարկե, դժվարություններն ունի:))

*Փաստ 1
Աշխատանքային հրավերով/աշխատանքային ապրելու իրավունքով Նիդերլանդներ ժամանած մասնագետներին ու նրանց ընտանիքի անդամներին անվանում են "էքսպատներ": Նրանց կյանքը միտումնավոր մաքսիմալ հեշտացված է Նիդերլանդներում, համենայնդեպս` առաջին 5 տարվա կտրվածքով:- Նրանք տեղափոխվում են ընտանիքներով, գործատուն հոգում է ողջ ընտանիքի փաստաթղթերի պատրաստումը, տոմսերի ու վիզաների ծախսերը, անձնական իրերի տեղափոխումը (մեզ կես կոնտեյներ տեղ էին հատկացրել տեղափոխվելուց, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներն իրենք փաթեթավորեցին մեր իրերը և ուղարկեցին):
- Առաջին 1 ամսվա համար գործատուն էքսպատի ընտանիքին ապահովում է անվճար բնակարանով/տնով` հիմնականում տվյալ քաղաքի կենտրոնական հատվածներում տեղակայված: Այս մեկ ամսվա մեջ դու պարտավոր ես գտնել քո հիմնական բնակարանը կամ տունը և տեղափոխվել: Մեծ (ու իրեն հարգող 😀) ընկերությունները "նորակոչիկներին" տրամադրում են նաև անձնական խորհրդատուներ, ովքեր այդ մեկ ամսվա ընթացքում քեզ օգնում են տուն գտնելու հարցում (շուկան իր յուրահատկությունն ունի, ինքնուրույն գլուխ հանելը բավական բարդ կլինի), տրամադրում են տեղեկատվություն, օգնում ինտեգրվելուդ առաջին քայլերում, ընդհուպ մինչև գրանցում ատամնաբուժարանում, կամ ընտանեկան բժշկի կաբինետում (մեր դեպքում հենց էդպես էլ եղավ):
- Եթե Նիդերլանդներում վարորդական իրավունք ստանալը մեծ գումարների հետ է կապված (պարտադիր դասերի հաճախում, քննությունների հանձնում` մոտավոր մինչև 5000 Եվրո ), ապա էքսպատների համար գործում են հատուկ պայմաններ)))) Տեղափոխվելուց հետո մենք ունեինք 6 ամիս մեր հայկական վարորդական իրավունքներով երթևեկելու համար: Այդ ընթացքում իրավունք ունեինք փոխել մեր հայկական վարորդականները ու ստանալ հոլանդականը` վճարելով ադմինիստրատիվ փոքրիկ գումար:
- Առաջին հինգ տարում էքսպատների համար մշակված է "30% ռուլինգ" կոչվող մի սխեմա, որի շնորհիվ քո եկամտի 30% չի հարկվում, այլ միայն 70 տոկոսը, ինչի արդյունքում "մաքուր" ավելի շատ գումար ես ստանում ամսեկան: 8 տարի ժամկետով էր նման հրաշքը, բայց անցած տարի նվազեցրին, դարձրեցին 5: 😩 Մեր մեջ ասած, մի ձևի ծիծաղելի ու նույնիսկ մի քիչ անարդար է ստացվում. կողքդ աշխատող հոլանդացու հետ կարող ես անել նույն գործը, ունենալ հավասար "կեղտոտ" աշխատավարձ, բայց փաստացի ստանալ ավելի շատ, քանի որ խեղճը հավեսով հարկվումա, իսկ դու` ոչ )))))) (բա հիմա ով լինի չկատաղի էս էքսպատների վրա : ) )
- 5 տարի Նիդերլանդներում ապրելուց հետո կարող ես դիմել քաղաքացիության: Բայց պետք է հանձնես հոլանդերեն լեզվի տարրական իմացությունդ փաստող քննություն:

*Փաստ 2
- Եթե ոչ ամեն մեկը, ապա ամեն երկրորդը էստեղ գիտի անգլերեն: Մարդիկ Նիդերլանդներում ապրում ու աշխատում են տարիներով` չտիրապետելով հոլանդերենին (մարդ կա 18 տարի ապրում է Ամստերդամում, բայց հոլանդերենը շատ վատ մակարդակի վրա է, կարելի է ասել, չի էլ խոսում. ես էդպիսի ընկերուհի ունեմ): Մենք էլ նոր-նոր ենք սկսել սովորել, ինչ մեղքներս թաքցնենք))Իհարկե, հոլանդերենի իմացությունը քեզ կօգնի ավելի բազմազան դարձնել աշխատատուի ընտրությունը ու կհեշտացնի աշխատանք գտնելու գործընթացը, այնուամենայնիվ` էստեղ կան շատ-շատ միջազգային ընկերություններ, որտեղ անգլերենի իմացությունը լրիվ բավարար է աշխատելու համար:
- Սակայն ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ. առաջին հայացքից հեշտ թվում է, բայց իրականում էստեղ աշխատանք գտնելը բավական դժվար է ու, ինչպես շատերն են ասում, բախտի բան է: Որոշ ընկերություններում (հիմնականում` ՈՉ միջազգային) դժվարացնող հանգամանք կարող է լինել այն, եթե չտիրապետես հոլանդերենին: Բացի այդ, աշխատանքի ընդունելու գործընթացում կարող է դեր ունենալ ազգային պատկանելիությունը. եթե ունես նույն փորձը և գիտելիքները, ինչ քո "մրցակից" ազգությամբ հոլանդացի թեկնածուն, ապա կա մի օրենք, համաձայն որի Նիդերլանդներում գրանցված գործատուն պարտավոր է թափուր տեղը հատկացնել Հոլանդիայի քաղաքացուն:
*Փաստ 3
Նիդերլանդները հայտնի են նրանով, որ էստեղ շատ հանգիստ է կյանքը, մարդիկ "ռելաքսի" մեջ են ապրում, շատ քիչ են աշխատանքային ժամից ավել աշխատողները (օվերթայմ): Էստեղ շատ տարածված է տանից աշխատելու պրակտիկան: Բայց ամենահետաքրքիր փաստն այն է, որ որքան աշխատավարձդ տարեցտարի աճում է, այնքան էլ ավելի աճում են հարկերդ: Ու կա մի աշխատավարձի չափ, որ արդեն «ձեռք» չի տալիս ստանալ, քանի որ հարկերը գերազանցում են աշխատավարձդ` արդյունքում ավելի քիչ գումար ես ստանում հարկերը վճարելուց հետո։Սակայն սրա լուծումն էլ են գտել խորամանկները))) Հասնում են էս շեմին ու խնդրում են գործատուներին, որ այսուհետ ոչ թե բարձրացնեն աշխատավարձը, այլ ուղղակի շաբաթական մեկ ավել ազատ օր տրամադրեն իրենց: ))) Ու էդպես տարեցտարի քո աշխատավարձը մնում է նույնը, բայց աշխատում ես շաբաթը չորս օր, հետո երեք օր... Հրաաաաշք ))))Երևի սա՞ է երջանիկ ու անհոգ լինելու բանաձևերից մեկը)))
Շարունակելի...
No comments:
Post a Comment