Страницы

Tuesday, 28 January 2020

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ


Սահակ Վարդապետ Ամատունու մահվան 100 տարին


Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ  Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ  Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ  դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և  հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ,խոնարհ , մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի  գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյան, Կարապետ Կոստանյան, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան,  էլի շատերը:  Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որն համընկել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը և անտեսվել Հայ Առաքելական Եկեղեցու  դերը, խամրեց հայ հասարակական քաղաքական մշակութային կյանքն, դրա հետ  մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը:  Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը  չպետք է հետաքրքրեին լենինիզմը դրոշ դարձրած քարոզիչներին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված  են Մատենադարնի (թղթ.39,40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` մոռացության մատնված ու վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:
 «Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների մասին իր բացառիկ նախագծի շրջանակներում փորձել է Սահակ վարդապետի մասին եղած տեղեկությունները  ի մի  բերել` ավելացնելով սեփական հետազոտությունները: Հիմա
ուզում ենք առանձնապես անրադառնալ նրա մահվան տարեթվին: Համացանցում շրջանառվում է 1917-ը, որն այդպես չէ: Նախ հենց այդ թվականին` 1917, Էջմիածնում լույս է տեսել նրա  «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ :
Սահակ Ամատունին մահացել է  1920թ. հունվարի 28-ին: Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում`  Թուխ մանուկ մատուռի ձախ մասում:
Դա է վկայում ավելի ուշ` 1973 թվականի ակադեմիական «Լրաբեր Հասարակական Գիտությունների*» հանդեսում բանասեր Ա.Հ.Ադամյանի ճշգրտումը, նա իր հոդվածում  կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն էլ այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին, որպես տարեթիվ՝ 1920 թ  նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին:
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
-----------------






Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

No comments:

Post a Comment