Այն, որ «Նիդերլանդական օրագիրը» դրական առումով բավական լավ ճանաչում ունի նաև Հայաստանում, դա ակնհայտ է: Հերթական անգամ համոզվեցի, երբ պատահական աչքովս ընկավ թերթերից մեկում, ավելի կոնկրետ «Իրատեսի» երեկվա` հունվարի 14-ի համարում տպագրված Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի (Hay Azian) հետ: Սա հաճելի անակնկալ էր: Անմիջապես մի օրինակ էլ ես գնեցի ու բավականությամբ կարդացի ողջ հարցազրույցը, թեև տեքստին ծանոթ էի դեռ համացանցից: Հաճելի էր տպագրված տեսնելը: Մոտեցա ինձ հետ գրեթե զուգահեռ ընթերցանությունն ավարտած ու դեռ տրանսպորտին սպասող երիտասարդ աղջկան, որի մոտ տեսել էի թերթը. հարցնում եմ
-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո: Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց: «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում, պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ վերջերս է հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:
Ժպտում է, ապա ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին: Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ անուն ունի` ընթերցող:
ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ
Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի » նյութերը` դրանով նպաստելով ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:
No comments:
Post a Comment