Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի 10000 բնակարաններ 2020 թվից կջեռուցվեն կոյուղուց կորզած ջերմության հաշվին... Լոգանքի, լվացքի, խոհանոցի և այլ կենցաղային, ինչպես նաև արդյունաբերական գործունեության հետևանքով կոյուղի են լցվում բավական քանակի տաք մնացորդներ։ Ամռանը մինչև 24, իսկ ձմռանը 12 աստիճանի կարող է հասնել կոյուղու ջերմությունը ։ Հատուկ պոմպերի միջոցով կորզելով այդ էներգիան ու կուտակելով, կարելի է հասցնել մինչև 80 աստիճանի և օգտագործել ջեռուցման նպատակով։ Նախատեսվում է մոտակա տարիների Հոլանդիայի ջեռուցման մոտ 50 տոկոսը ապահովել այդ մեթոդով, մնացածը լրացնելով էլեկտրաէներգիայով՝ այսպիսով հրաժարվելով գազի օգտագործումից։
Արա Շահբազյան
No comments:
Post a Comment