The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 31 December 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/2019. ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի   դեկտեմբեր (2019)  ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:


 https://www.facebook.com/armembhague
Դեսպանատան կայք էջի մեկ տարվա ամփոփման համառոտ ցանկ (Նիդերլանդական օրագիր)


Հայաստանի դեսպանի և Վուրդենի քաղաքապետի հանդիպումը


Դեկտեմբերի 2 - ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Վուրդենի քաղաքապետ Վիկտոր Մոլկենբուրի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին Վուրդենի հետ քաղաքային տնտեսության կառավարման փորձի փոխանակման, բարձր տեխնոլոգիաների և կաթնարդյունաբերության բնագավառներում համագործակցության հարցեր։

Ambassador Tigran Balayan visited Woerden municipality and had a meeting with Mayor Victor Molkenboer.The two discussed possible cooperation in city management, ICT and dairies.





Հայաստանի դեսպանն ու Maaz հոլդինգի ղեկավարները քննարկկեցին կաթնարդյուանբերության ոլորտում ծրագրերի ընդլայնման հնարավորությունը
Դեկտեմբերի 2-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Maaz կաթնարդյունաբերական հոլդինգի կենտրոնակայան ու հանդիպում ունեցավ կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մեյնե Հարինգսմայի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստանում Mazz-ի կողմից իրականացվող ծրագրերի և դրանց ընդլայնման վերաբերյալ։
Maaz-ը ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հայաստանյան ընկերություններից՝ Sapayka, «Դուստր Մելանյա» և «դուստր Մարիաննա»- ի, որոնց մատակարարում է աշխարհում եզակի բարձր որակի կաթի փոշի, որի շնորհիվ հնարավոր է արտադրել եվրոպական տեսակի բարձրորակ պանիրներ։

Մաաստրիխտն օտար ամայի ճամփեքի վրա
(Մաս 659)


Կոմիտաս- 150 
Het Diaken Koor van ETCHMIADZIN komt naar Nederland!
Դեկտմբերի 5-ին Ամստերդամի Սուրբ հոգի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հովանու ներքո՝ Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյան) համերգը, որին ներկա էր դեսպան Տիգրան Բալայանը։



Սարկավագների երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերի բացառիկ կատարումներով։
Երգչախումբը Նիդերլանդներում հանդես կգա ևս երկու համերգով.
Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Դեկտեմբերի 8ին ժամը 20։15 Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում



Քիչ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։
6 декабря в 19:29 · 
Դեսպան Տիգրան Բալայանը դեկտեմբերի 6-ին հանդիպեց "Գլաձոր" ուսանողական միության նորընտիր վարչության անդամների հետ` քննարկելու առաջիկա ծրագրերն ու համագործակցության ուղիները։
Ambassador Tigran Balayan had a meeting with new board of Gladzor student union to discuss upcoming projects and possible cooperation.

Հաագայում մեծ շուքով նշեցին Աբովյան մշակութային միության 35-ամյակը

Դեկտեմբերի 7-ին Հաագայի «Koorenhuis» սրահում տեղի ունեցավ համերգ և ընդունելություն՝ նշելու «Աբովյան» Abovian Centre 1 միության հիմնադրման 35-ամյակը, որի շրջանակներում Հաագայի հայերը և «Աբովյան» միության նիդերլանդացի բարեկամները տոնեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները։

Դեկտեմբերի 7-ի օրվա խորհրդի համաձայն միջոցառումը մեկնարկեց «Աբովյան» միության երգչախմբի կատարմամբ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով, որով ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 31 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերին։
Ողջունելով միջոցառման մասնակիցների ու շնորհավորելով Միության անդամներին, դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan նշեց. «Մտքով վերադարձա 2004 թ. հունիս, երբ նոր էի ժամանել ծառայության Բրյուսել ու Նիդերլանդների էի եկել հավատարմագրվելու Նիդերլանդների ԱԳՆ -ում։ Առաջին հանդիպումը արտգործնախարարության մոտակայքում Մաթո Հախվերդյանի և Ինգե Դրոստի հետ էր, իսկ Աբովյան միության հասցեն ինձ համար հարազատ մի վայր էր դարձել։
Այսօր բազմաթիվ առիթներ են կան նշելու և դա խորհրդանշական է, քանի որ Աբովյանի գործունեությունը այնքան բազմազան է ու բազմաբևեռ, որ իր մեջ ներառում է թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային ու սոցիալական բաղադրիչներ։ Պարզ մշակութային միությունից Աբովյանն այսօր դարձել է համախմբող գործոն և Նիդերլանդներում հայկական ներկայության ու ակտիվության անբաժանելի մաս։ Բազմաթիվ հաջողություններ, որ մենք արձանագրել ենք շատ դժվար կլինեին առանց Աբովյան միության և նրա ակտիվ անդամների աջակցության և ներգրավվածության։



Երկու օր առաջ Նիդերլանդների ստորին պալատի կողմից Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը վերը նշված ձեռքբերումների շարքից է։
Այս ամենը հաշվի առնելով է, որ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից «Աբովյան» միությունը առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ հայապահպանության գործում և հայ ժողովրդի շահերի պաշտպանության բնագավռում երկարամյա արդյունավետ գործունեության համար։
Աբովյան միությանը մաղթում եմ բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ և հաջողություն իր կարևոր առաքելության մեջ։ Համոզված եղեք, որ դեսպանությունը կանգնած է ձեր կողքին՝ մեր ընդհանուր իղձերի իրագործման գործում»։
Համերգի ընթացքում հայկական երաժշտության, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան «Աբովյան» միության երգչախումբն ու պարի խումբը, «Սև ծով» կվինտետը, «Հայկական ձայներ» երգչախումբը։

Միդելհարնիսում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

75 jaar geleden zeven Armeense soldaten geliquideerd in Middelharnis bevrijding
Միդելհարնիսում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը
Դեկտեմբերի 9-ին Միդելհարնիսում տեղի ունեցած հիշատակի արարողության մասնակիցները ոգեկոչեցին 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակը։ Ուղիղ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։
Ոգեկոչման արարողությանը ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի ( Միդելհարնիսը գտնվում է Խուրե-Աֆերլակենի վարչական տարածքում) փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, , ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։
Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan նշեց, որ այս տարի Նիդերլանդներում լայնորեն տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։
«Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ, և այստեղ նահատակված 7 զինվորները իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց դեսպան Բալայանը։
Այնուհետև Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանը Ter Taron Tadevosyan հոգեհանգստի կարգ մատուցեց։
Հիշատակի միջոցառումից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց և ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկը իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։
Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածոմ՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Նիդերլանդներում որպես ռազմագերի եղել է շուրջ 4000 հայ։ Հայ ռազմագերիները ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ և հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները, քանի որ հայ ռազմագերիները աչքի էին ընկնում խիզախության և սառնասրտությամբ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների արդյունաբերության և գործատուների կոնֆեդերացիայի նախագահին
Դեկտեմբերի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan հանդիպեց Նիդերլանդների արդյունաբերության և գործատուների կոնֆեդերացիայի նախագահ Հանս դե Բուրի հետ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը և նիդերլանդական ընկերությունների հետ առկա համագործակցությունը և ներուժը։
Հանդիպման երկրորդ մասին մասնակցեցին ավագ փորձագետների նիդերլանդական կազմակերպության՝ PUM Netherlands senior experts-ի գլխավոր տնօրեն Դիկ Էրնստը և հայաստանյան ծրագրերի համակարգողներ Յան Դուքսենը և Նաիրա Մկրտչյանը։
PUM-ի ներկայացուցիչները ներկայացրեցին կառույցի հայաստանյան գործունեության ուղղությունները և փորձը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվելու նիդերլանդական ընկերությունների համար Հայաստանի տնտեսության հնարավորությունները ներկայացնելու գործում։
Հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում նիդերլանդացի գործարարների մասնակցության միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ambassador Tigran Balayan visited #Almelo. Accompanied by Onik Gelician, head of council of "Grigor Lusavorich" Armenian Church, Ambassador Balayan had meetings with Mayor Arjen Gerritsen and members of city council. Development of decentralised cooperation with #Armenia was on the agenda.
Դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ալմելո։ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանի ուղեկցությամբ` քաղաքապետ Արյեն Խերիթսենի և քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներին քննարկվեցին #Հայաստան|ի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հնարավորությունները։
Vandaag had Wouter Teeuw samen met het CDA Almelo een interessant gesprek met de Armeense ambassadeur Tigran Balayan over recente ontwikkelingen in de relatie Armenië - Nederland.




Դեկտեմբերի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Խուրե-Օֆերվլակե քաղաքապետարան, ուր փոխքաղաքապետ Թեա Բոթ-Ֆերհոֆենի հրավերով հանդիպեց քաղաքում տեղակայված տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ COAS (www.coas.com)-ի և IC-automatisering ընկերությունների ղեկավարների հետ։
Տիգրան Բալայանը զրուցակիցներին ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և համագործակցության հնարավորությունները։

4 ч.
Դեկետմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Ռոտերդամի եպիսկոպոս, Նիդերլանդների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի նախագահ Հանս եպիսկոպոսֆան դեն Հենդեին (Johannes Harmannes Jozefus van den Hende)։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Վատիկանի միջև, ինչպես նաև առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև առկա օրինակելի համագործակցությանը և այդ համատեքստում քննարկեցին համատեղ նախաձեռնությունների իրագործմանն առնչվող հարցեր։
Ambassador Tigran Balayan had a meeting with Bishop Hans van den Hende, Bishop of Rotterdam, President of the Bishops' Conference of the Netherlands. In the light of exemplary relations between #Armenia and #Vatican, as well as Armenian Apostolic Church and Catholic Church, the two discussed implementation of joint initiatives.
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամների հանդիպումը Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ


Դեկտեմբերի 17-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Հայաստան դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ՝ Եվրապոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ խմբի լիագումար նիստը, որի պատվավոր հյուրն էր Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթրին դե Բոլը։
Ողջունելով ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամներին Եվրապոլի ղեկավարը նշեց, որ կառույցի համար մեծ պատիվ է հյուրընկալել դեսպաններին ներկայացնելու Եվրոպական իրավապահ և հակաահաբեկչական մարմինների փոխգործակցությունը համակարգող կազմակերպության աշխատանքները։
Քաթին դե Բոլը հանգամանալից ներկայացրեց Եվրապոլի ստեղծման պատճառները և գործունեության ուղղությունները, անդրադարձավ արձանագրված տպավորիչ արդյունքներին, Եվրապոլի համագործակցությունը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ։
Այնուհետև ֆրանկոֆոն դեսպանները Եվրապոլի գործունեության շուրջ տարաբնույթ հարցեր ուղղեցին կառույցի ղեկավարին։
Հանդիպման երկրորդ մասում Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանները քննարկեցին միջազգային կառույցներում ֆրանսերենի գործածման հետ կապված հարցեր։
Նիստի մասնակիցները միաձայն հավանություն տվեցին Հայաստանի դեսպանի առաջարկին ֆրանկոֆոն դեսպանների խմբի կանոնադրության փոփոխություններին, որով ՖՄԿ ասոցացված և դիտորդ անդամ երկրների դեսպանները հնարավորություն են ստանում մասնակցելու դեսպանների խմբի աշխատանքներին։
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները նաև քննարկեցին հաջորդ տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Երեկ ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա համար:

Ձեռքբերումն, մշակումն ու տրամադրումը (առանց առաքման կամ առաքումով) իրականացվելու են իրավասու անձանց և կառույցների պաշտոնական գրությունների հիման վրա:

2020-2021 ուսումնական տարվա համար ուսումնական գրականությունը, մեթոդական ձեռնարկները, ուսումնաօժանդակ և դիդակտիկ նյութերը 2020 թվականին ձեռքբերելու կամ մշակելու համար հայտեր անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ. փետրվարի 1-ը: Այս հայտերը կարող են ներառել.

1. նախորդ տարիներին օգտագործված գրականության, նյութերի անվանումներ՝ նշելով անհրաժեշտ մոտավոր քանակը (հաշվի առնելով առկա քանակը և հաջորդ ուսումնական տարում սաների թվաքանակի ակնկալվող աճը կամ նվազումը),

2. Հայաստանում հրատարակված և դեռևս կրթօջախի կողմից չփորձարկված գրականության, նյութերի անվանումներ՝ անհրաժեշտ քանակի նշումով,

3. ուսումնական կարիքների բավարարելուն ուղղված ընդհանուր առաջարկներ, ցանկություններ:

2020թ. տրամադրման, ինչպես նաև հնարավոր առաքման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ձեռքբերված ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի ցանկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իր պաշտոնական՝ www.edu.am կայքէջում հրապարակելուց հետո՝ հրապարակման օրվանից մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը:

Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման, մշակման և տրամադրման պետական ամենամյա ծրագիրն առավել հիմնավոր և նպատակային դարձնելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է սփյուռքի կրթօջախների էլեկտրոնային գրանցման միասնական հարթակի ստեղծումը, որը հետագայում հնարավորություն կտա իրականացնելու սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, ինչպես նաև Demo ձևաչափով ծանոթանալու Հայաստանում հրատարակված ուսումնական գրականության հետ:
Հայտերը կարող են փոխանցվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ ուղարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էլեկտրոնային հետևյալ հասցեներով.
info@edu.am կամ secretariat@edu.am

Բոլոր հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին.
հեռ.` +374 10 58-13-91

էլ.փոստ` spyurq@yahoo.com կամ tamara.zalinyan@edu.am

Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Ամբողջական տարբերակը՝ www.1tv.am կայքում:



2019թ. թվականին Հայաստան - Նիդերլանդների հարաբերություններում տեղի ունեցած առաջընթացի, առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ իրականցվող աշխատանքների, Նիդերլանդներում Հայաստանը և հայկական մշակույթը ներկայացնելու քայլերի և 2020 թ. ծրագրերի մասին դեսպան Tigran Balayan-ը զրուցել է Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր-ի գլխավոր խմբագրի Hay Azian-ի հետ։

Het belangrijkste Nederlandse zakenkrant
Het Financieele Dagblad artikel over het evenement van de Euraziatische Unie dat we hebben georganiseerd in Amsterdam samen met #Belarus Ambassade, Embassy of Kazakhstan in the NetherlandsRussian Embassy in the Netherlands en Евразийская экономическая комиссия - ЕЭК
Самый важный голландский бизнес
Статья Het Financieele Dagblad о мероприятии Евразийского союза, которое мы организовали в Амстердаме совместно с посольством Беларуси, Embassy of Kazakhstan in the NetherlandsRussian Embassy in the Netherlands и Евразийская ékonomičeskaâ komissiâ-EÉK

https://fd.nl/ondernemen/1325605/zakendoen-met-euraziatische-douane-unie-stuit-nog-vaak-op-barrieres