Страницы

Monday, 23 December 2019

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը

Շվեդիայի Գերագույն դատարանը մերժեց թուրք հայտնի իրավապաշտպան, գրող , հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին արտահանձնելու Թուրքիայի հայցը: Սույն որոշումը առաջիկա օրերին հավանաբար հավանության կարժանանա Շվեդիայի կառավարության կողմից:

Ռագըպ Զարաքօլուն թուրք մտավորական է, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան: Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրենն էր, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրներն են : Մասնավորապես նա գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայի իշխանությունների կողմից մշտապես հետապնդվել է: Հրկիզող ռումբեր էին նետվել նրա հրատարակչատան վրա: Մի քանի անգամ ազատազրկվել է: 2008 թվականի հունիսին Զարաքօլուին կրկին մեղավոր են ճանաչել թուրքական դատարանում Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար «Թուրքիայի Հանրապետության հիմքերը խարխլելու համար» ամբաստանությամբ: Երեկ «Զարաքօլուի արտահանձնումը Թուրքիային մերժվել է » վերնագրով հոդված է հրապարակել
Yeni Yaşam թուրքական կայք-թերթը, որի հեղինակներից է եղել Ռագըպ Զարաքօլուն: Նա Նաև 2012թ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել: Թուրքական իշխանությունների կողմից Զարաքօլուին Ինտերպոլով հետապնդելու պատճառով 2019 թվականի մայիսին Զարաքոլուն որևէ պատասխան չստացավ վիզա ստանալու դիմումից որպես խոսնակ ՝ Լոնդոն մեկնելու և մասնակցելու Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Նույն պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2019 թվականի հոկտեմբերին Ֆրանկֆուրտում տեղի ունեցող գրքի տոնավաճառին:

ԹԱՐՄ ԼՈՒՐ

No comments:

Post a Comment