The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 14 December 2019

Եվրոպական հայկական կազմակերպությունները ողջունում են ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը



Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Եվրոպայի հայերի համագումարը ողջունում են ԱՄՆ Սենատի
Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձևը: Հիշյալ կզմակերպություններն առանձին-առանձին իրենց դիրքորոշումներն են հայտնել:
Ստորև ներկայացնում ենք:
Persbericht - FAON- reactie erkenning genocide in Amerika
FAON – Amerikaanse Senaat schrijft – na het Congres- nu ook geschiedenis: erkenning Armeense genocide
Armeniërs in Nederland benadrukken belang van beslissing, na pogingen deze te blokeren..
FAON verwacht meer druk op president om “G-woord” te gebruiken.
Den Haag, 12 december 2019 – Vandaag heeft de Amerikaanse Senaat unaniem de resolutie aangenomen inzake erkenning van de Armeense genocide.
Dit gebeurt plm 6 weken nadat het Huis van Afgevaardigden dat deed met overweldigende meerderheid van stemmen.
De afgelopen weken zijn er vele pogingen geweest om het aannemen van de resolutie te blokkeren.
Nu beide kamers van het Amerikaanse parlement de genocide zo overtuigend hebben erkend, kan het niet anders dan dat de druk op de president toeneemt om in
het vervolg ook te spreken van Genocide. Bijvoobeeld ter gelegenheid van de boodschap die de president jaarlijks op 24 april, de officiele herdenkingsdag van de Armeesne genocide,
uitbrengt.
De FAON is overtuigd en verheugd, dat voor alle Armeniërs, Arameërs, Assyriërs, Pontische Grieken en alle andere christenen, die geleden hebben onder de genocide en onder de ontkenning ervan, de erkenning door het Amerikaanse senaat en congres een zeer laat, maar belangrijk en betekenisvol momentum is.
De FAON dankt daarom de leden van de Amerikaanse Senaat en doet tegelijkertijd een beroep op de Nederlandse regering om de overwegingen die in de discussies in Amerika
rond het fenomeen genocide en de erkenning van genocide naar voren zijn gebracht, ter harte te nemen en niet langer aan de verkeerde kant van de geschiedenis te blijven staan door deze genocide niet te erkennen.
Denial of this genocide, is denial of all genocides.
Den Haag, 12 december 2019
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած հայկական բանաձեւը, որով ճանաչում եւ դատապարտում է հայկական ցեղասպանությունը: Վերջապես տասնյակ տարիների համահայկական ջանքերից եւ պայքարից հետո, Միացյալ Նահանգների Սենատով եւս ճանաչվում եւ դատապարտվում է Ցեղասպանության իրողությունը: Այսպիսով կազմաքանդվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքերը, ավարտին է հասնում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարի այս առաջին շրջանը եւ սկիզբ է դրվում հաջորդ առավել խորքային փուլի, որն է՝ պահանջատիրության, հայրենազրկման, եւ փոխհատուցման փուլը, որը իր բնույթով լի է հնարավորություններով եւ միեւնույն ժամանակ բացահայտ ու անհայտ վտանգներով:
Պայքարի հետագա հաջողությունը եւ հայոց հաղթանակի ապահովումուղղակիորեն կախված է ողջ հայության կազմակերպվածության եւ պատրաստակամության մակարդակից: Ժամանակն է Հայկական իրավունքների հաստատման, վերականգման եւ հատուցման հարցում խելք խելքի դնել եւ մշակել համատեղ ու կուռ համահայկական ռազմավարություն եւ ծրագիր:Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի հաղթանակի
վերջնական հաստատումը եւ ցեղասպանության հետեւանքների ամբողջական վերացումը կազմում են մեկը մյուսին կապակցված անքակտելի մի շղթա եւ հանդիսանում են հայության համար ամենամեծ մարտահրավերները: Այս հարցում անթույլատրելի է մասնատվածությունը եւ հատվածապաշտությունը, հարկավոր է ողջ հայության, ոչ միայն տեսլականի եւ ընդհանուր նպատակների նույնականացումը, այլ նաեւ կազմակերպվածության եւ կազմակերպչական հարցերի միասնությունը:
Եվրոպայի հայերի համագումար
12 դեկտեմբեր 2019
Շվեդիա

No comments:

Post a Comment