Страницы

Sunday, 22 December 2019

Հարգանքի տուրք Լևոն Հայրապետյանին

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ




Արցախից Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyanն -ը գրում է ․․․
Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Ստեփանակերում մասնակցել եմ երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Վայրի ընտրությունն, իհարկե, պատահական չէր, քանի որ հուշակոթողը տեղադրվել է այն պուրակում, որը ժամանակին նոր շունչ էր ստացել մեծ բարերարի նախաձեռնությամբ իրականացված «Արցախյան մեծ հարսանիք»-ի ծրագրով: Սակայն խորհրդանշականն այն է, որ տարածքը մի յուրօրինակ համահայկական բարեգործության միջավայրի է վերածվել, որն այսօր ամբողջացավ Լևոն Հայրապետյանի հավերժ ներկայությամբ…
Կիսանդրին կանգնեցվել է արցախաբնակ բարերար Արման Հակոբջանյանի միջոցներով, այն «հսկող» կրթօջախի մասնաշենքերը կառուցվել են բարեգործներ ամերիկահայ Քըրք Քըրքորյանի և ռուսաստանաբնակ Նիկոլայ Սարկիսովի հովանավորությամբ:
Ուրախ եմ, որ այսօր Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման առիթով Արցախում է մեկ այլ նվիրյալ հայ՝ «Արցախյան մեծ հարսանիք»-ին մասնակցած զույգերի զգալի մասի քավորությունը ստանձնած ընկերս՝ Ռուբեն Վարդանյանը: Նրա գործուն մասնակցությամբ, համոզված եմ, շարունակ իրականացվելու են առանցքային ծրագրեր, որոնք յուրովի առաջ են մղելու մեր ձեռքբերումները:
Հայրենիքի շենացման գործում իրենց ավանդն ունեցած այս անունների կողքին, անշուշտ, շատերին կարող ենք թվարկել, քանի որ Ստեփանակերտում կամ, առհասարակ, Արցախում այդպիսի անկյունները բազմաթիվ են… Սա հայ ժողովրդի հավաքական ուժի դրսևորումն է նաև, որով ավելի հզոր ենք, միասնական, անպարտելի…



-------------------------
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը վախճանվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովիայում՝ կալանավայրում:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: 2016-ի ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չէր ճանաչել։



No comments:

Post a Comment