Страницы

Saturday, 28 December 2019

Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Happy New Year 2020




Ավարտին է մոտենում հայկական  կյանքում բուռն զարգացումներով հարուստ ևս մեկ տարի` 2019 թվականը:  Աննկարագրելի է հուզումնառատ այն ժամանակաընթացքը, որ ապրեցինք միասին` Հեղափոխական շրջադարձային իրադարձություններից հետո թևակոխելով տնտեսական ու  արմատական վերափոխումների` տնտեսական հեղափոխության նոր փուլ: Այս  կարճ ժամանակահատվածում ո՛չ  է ասվել կոռուպցիային` արձանագրելով դրական տեղաշարժ ժողովրդական տնտեսության ամենատարբեր հատվածներում:
Հին տարուն հրաժեշտ ենք տալիս  նշանակալի գործեր կատարած, իսկ նորին դիմավորում ենք  լավագույն ակնկալիքներով:

 Գալիք նոր տարում ևս գիտակցում ենք, որ  բավական աշխատանք ունենք առջևում, տասնամյակներով կուտակված ծանր բեռ ունենք թոթափելու: Մեզանից մեծ ջանք ու համբերություն է պահանջվում  նետված մարտահրավերը դիմակայելու համար: Վստահ քայլեր կատարելու ամենակարևոր նախապայմանը  ապագայի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն է: Այս առումով Նիդերլանդահայ համայնքն իր տրամադրվածությամբ,  ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով մեր պետության կողքին է: Դյուրին չէ մայր ափերից հեռու ամուր պահել մեր  մայրենին` կառչած մնալ հայ մշակույթին ու ավանդույթներին: Դրա  հետ մեկտեղ օտարներին ներկայացնել ու քարոզել  մեր  բնօրրան Հայաստանը: Այս առումով Նիդերլանդներում բնակվող հայերը դրական հավասարակշռութուն են պահպանում երկրի հասարակական  քաղաքական կյանքում:
Ավելի լավ արդյունքների հասնելու համար պետք է ճանապարհ  հարթել  միասնական, ամուր օրակարգով:  Համեստությամբ, ուղղամտությամբ, խորաթափանցությամբ ու ամրակուռ միասնությամբ պետք է մեր  ուժերը համախմբենք դեպի  լավ ու  նպատակային գործեր: Սրան կարելի է հասնել մերժելով  գոռոզամտությունը , անձնասիրությունն ու եսապաշտությունը, որոնք լավ տեղ չեն  տանում: Միայն միասնությամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու հավատով ավելի բարձր  կհնչեցնենք  ՀԱՅ ձայնը` դարձնելով  ամուր կամուրջ դեպի հոլանդական հասարակայնությունը:

Նիդերլանդահայ կառույցների հայ անդամները միշտ էլ հավատարմորեն  կանգնած են  եղել մեր  նվիրական պետության կողքին`   փաստելով  իրենց անսահման  սերն ու նվիրվածությունը: Վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ  ոգևորում, նեցուկ է դարձնում լինել  նրա հետ: ՈՒստի եկեք ավելի  համախումբ լինենք  մեր ազգանպաստ գործերում:

 Նիդերլանդներում սկսվել են Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ` երբ դիմավորած կլինենք Նոր Տարին:
Նոր՝  2020 թվականից մեզ բաժանում է  ևս մի քանի օր:  Օգտվելով  առիթից՝  նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և  Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը,  մաղթում ենք՝   բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր  գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք մեր կյանքը:
Բոլորիդ բարեկեցություն, առատ սեղան ու կարմիր գինի: Խաղաղություն Հայոց Աշխարհին:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:

Շնորհավոր 2020 թվական` Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»




«Նիդերլանդական Օրագիրը»  փորձել է առանձնացրել է 2019 թվականի նիդերլանդահայ կյանքի մի քանի հիշարժան իրադարձություններ: Այս առումով կառանձնացնեինք «Նիդերլանդական օրագրի» տարևերջյան հարցազրույցը Նիդերլանդներում   Հայաստանի դեսպանի հետ, որտեղ կարմիր թելով անցնում է հայ համայնքների ողջ տարվա ձեռքբերումներն ու առաջիկա գալիք անելիքները:
https://www.nidoragir.com/2019/12/blog-post_25.html
 Որպես այդպիսին պետք է առանձնացնել  Նիդերլանդահայ բոլոր  համայնքներում կազմակերպված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում հիշատակված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես  Թումանյանի և  մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում
https://niderlandakan.livejournal.com/316177.html

Հաագայում «Հին կենտրոնի գորգի» բացումը
https://niderlandakan.livejournal.com/319488.html

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում
https://niderlandakan.livejournal.com/327773.html


Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերն ունեցան սեփական աղոթատեղի
https://niderlandakan.livejournal.com/328124.html

Եվրախորհրդարանի պատգամավորի այցը է Ալմելոյի հուշհամալիր
https://niderlandakan.livejournal.com/334669.html
Ալմելոյի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի կազմակերպած միջոցառումները:

Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները Մաստրիխտում.
Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում
https://niderlandakan.livejournal.com/334990.html
https://niderlandakan.livejournal.com/356443.html
https://niderlandakan.livejournal.com/335746.html

Հայաստանի մասնակցությունը Հաագայի «Դեսպանատան փառատոնին» , գինու փառատոնին
https://niderlandakan.livejournal.com/333679.html
https://niderlandakan.livejournal.com/353972.html6
https://niderlandakan.livejournal.com/344430.html
https://niderlandakan.livejournal.com/347032.html

Թումանյանը թարգմանվել է հոլանդերենով
https://niderlandakan.livejournal.com/343672.html

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը IFFR Ռոտերդամի կինոփառատոնում:
Նիդերլանդներում  ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերը:

https://niderlandakan.livejournal.com/347647.html
https://niderlandakan.livejournal.com/308810.html

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
https://niderlandakan.livejournal.com/351721.html

Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը
https://niderlandakan.livejournal.com/354282.html

Հաագայի Աբովյան մշակութային միությունը տոնեց հիմնադրման 35-ամյակը

https://niderlandakan.livejournal.com/355663.html
https://niderlandakan.livejournal.com/357429.html


Նիդերլանդների Թագավորությունում Հ Հ դեսպանության ֆեյսբուքյան էջի մեկ տարին
https://www.nidoragir.com/2019/11/2019.html

No comments:

Post a Comment