Страницы

Saturday, 21 December 2019

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ



Տոնական ալիքով` Ալիկի առաջարկի մասին

ԱՐԴՅՈ ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ
Alik Assatrian


Դե քանի որ շատերը սիրեցին այս տարվա սարքածս տոնածառը, որոշեցի ձեզ ցույց տալ նրան` տարբեր կողմերով: Մի քանի մանրամասներ խոսքս պատկերացնելու համար:
Ցանկությունս ու առաջարկս, որ հանրապետության հրապարակում տեղադրվի իսկական հայկական տոնածառ` հայկական մանրանկարչության մոտիվներով: Տոնածառը տանիքի տակ, ինչպես կենաց ծառը: Տանիքի ծխնելույզից ծխելու է անուշահոտ խունկը: Մարդիկ աստիճաններով կբարձրանային վեր և կհայտնվեին տոնածառի մեջ, կդիտեն մանրանկարչությունը, կշփվեն իրենց արմատներին, կհանդիպեին,ծիտիկները տաղ կասեին ու կերգեյին տանիքի վրա: Տոնածառի տնակում Ամանորյա ավանդական պնդուկ, կաղին, մանդարինն է, չիր, չամիչն ու կաշտանը, պոպոքն ու գաթան: Միասին կուտեն ու երանի կտան մանկությանը: Մի-մի բաժակ էլ կխմեն միասին ու կշնորհավորեն իրար Նոր տարին` մեկ տանիքի ներքո` հայկական տոնածառի մեջ: Բոլորն ուրախ տուն կգնան գեղեցիկ ու հաճելի զգազում ապրած, նոր բան տեսած` ինչու չէ, նաև Նոր Տարվա հայկական բրենդ երգը լսած:
Հը՜ , հավանեցի ՞ք...
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2602853546477681
Եթե մտահաղացումը հավանողներ լինեն ու ցանկացողներն էլ շատանան, ապա այսպիսի տոնածառ հնարավոր է ունենանք Հանրապետության հրապարակում :
Կարծում եմ այսպիսի տոնածառ պատրաստելը 50 մետր բարձրությամբ ավելի քիչ ծախսատար կլինի, քան ներկայիս Լիլտանդիայից բերված տոնածառերն են: Արդյունքում կունենանք մերը` հայկականը:

No comments:

Post a Comment