ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի մեր թղթ. ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հետաքրքիր նախաձեռնություն է իրականացվել Արցախում։
Քաշաթաղի Ներքին Սուս գյուղի մերձակայքում բացված «Հերոսների պուրակը» կդառնա այն վայրը, ուր որոշակի հույզերով ոտք կդնեն արցախցի երիտասարդներն ու դպրոցականները հատկապես։ Երիտասարդ սերունդը հարգանքով է մոտենում նախորդ սերունդների ստեղծած արժեքներին։ Լորիսը ճիշտ է վարվել ներկայացնելով տարբեր ժամանակների հերոսների անմար ոգին ու գործը։
Եթե այսօրվա հերոսները չճանաչեին Անդրանիկին ու նրա գործը, նրանք հերոսներ չէին լինի։ Հերոս չեն ծնվում, հերոս դաստիարակվում են։ Հայրենիքի սահմանը պաշտպանող եւ հայրենիքի համար կյանքը զոհած ամեն անձ սրբություն է մեզ համար։ Սրբություններն ու ազգային արժեքները պահողները մատաղ սերունդն է, ով տարիներ անց այդ արժեքներով իր զավակներին է դաստիարակելու և կրթելու։ Այս գեղեցիկ ձեռնարկի հեղինակը Լորիս Եղոյանն է իր տիկնոջ հետ միասին։ Մի՞թե երեւույթը չի վկայում այն մասին, որ ազգային սրբությունների նկատմամբ նման վերաբերմունքը Լորիսն, անկասկած, ստացել է իր ծնողներից՝ այն միջավայրի ազդեցությամբ, որի ծնունդն ու ներկայացուցիչն է ինքը։ Կարելի է համոզված լինել, որ նույն կերպ Լորիսն ու իր կինը՝ Լուսինը կդաստիարակեն իրենց զավակներին։ Հայ ընտանիքն ու հայ երիտասարդը այն ուժն են, որոնց վրա հենվում է մեր ազգային գաղափարախոսությունը։ Պուրակի բացման արարողությանը մասնակցած ամեն մի դպրոցական յուրահատուկ կերպով է հիշում եւ հիշելու իր հերոսներին՝ նրանց ովքեր ազգի համար զոհելով իրենց չեն հասցրել անգամ ճաշակել կյանքի գեղեցկությունները եւ վայելել ծնող դառնալու հաճույքը։ Աստված թող պահապան լինի բոլոր նրանց, ում հոգիները այրվում են ազգի համար։ Հեռացողների համար ազգը միշտ կմխա, սակայն նրանց հիշատակն ու գործը վառ կպահի։

No comments:
Post a Comment