Страницы

Monday, 2 December 2019

«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին








Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և “AGBU YP Amsterdam”-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» ձեռագիրը:

Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում  նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:

Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները)։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ:

Հանդիպմանը ներկա երիտասարդները թեժ քննարկումներ ծավալեցին թեմայի շուրջ, հղեցին տարատեսակ հարցեր Ն.Ալեքյանին, փոխանակվեցին տեսակետներով։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ






No comments:

Post a Comment