Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միությունը «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել է միության կիրակնօրյա դպրոցի աշակերտների 10 գործերով, որոնք իրականցվել են տիկին Հասմիկ Խալաֆյանի ղեկավարությամբ` ամիսների նվիրված, հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այս Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։
Մասնագիտական հանձնաժողովի կողմից երկրորդ փուլ էին անցել Արևիկ Պետրոսյանի (12 տարեկան), Սոֆի Վան Ֆլիտի (9 տարեկան) և Եվա Հայրապետյանի (7 տարեկան) աշխատանքները։ Այդ աշխատանքները ցուցադրվել են Երևանի «Մերիդիան» էքպո-կենտրոնի ցուցասրահում 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը։
Ուրախությամբ հայտնում ենք, որ Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միության կիրակնօրյա դպրոցի աշակերտ Եվա Հայրապետյանը (7 տարեկան) արժանացել է «Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի խրախուսական մրցանակին:
Սրտանց շնորհավորում ենք Եվային և մյուս երեխաներին, նկարչության ուսուցչուհի տիկին Հասմիկ Խալաֆյանին և «Աբովյան» մշակութային միության ղեկավարությանը և անդամներին։
Բոլոր հաղթողների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում http://edu.am/index.php/
No comments:
Post a Comment