Страницы

Monday, 2 December 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/2019. ՆՈՅԵՄԲԵՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի  նոյեմբեր  ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:


Դեսպանատան կայք էջի մեկ տարվա ամփոփման համառոտ ցանկ (Նիդերլանդական օրագիր)


Հայաստանի դեսպան, Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանը նոյեմբերի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում ներկա գտնվեց հաստատությանը Դեկարտ գրադարանի շուրջ 20000 ֆրանսերեն և արաբերեն գրքերի հանձնման արարողությանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, մշակութային հարցերով Ամստերդամի փոխքաղաքապետ Թուրիա Մելիանին, գրադարանի տնօրեն Մարտին Բերենդսեն։


Արարողությանը ներկա էին Ֆրանկաֆոնիայի հարցերով Ֆրանսիայի նախագահի անձնական ներկայացուցիչ Լեյլա Սլիմանին, Նիդերլանդների ԱԳՆ մշակութային համագործակցության հարցերով դեսպան Արյեն Այթելինդեն, Ֆրանսիայի դեսպան Լուիս Իվասին, բազմաթիվ մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:



Նիդերլանդների հանրային ռադիոն ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան Հայոց Ցեղասպանության բանաձևը ընդունելու մասին:
NPO Radio zondag 3 november 2019:
10:00 - 12:00 uur
Presentatoren: Jos Palm , Paul van der Gaag



Amerika erkent Armeense genocide

Het Amerikaanse Huis van Afgevaardigden erkende deze week de massamoord door de Turken op de Armeniërs als genocide. 405 Parlementariërs stemden voor en 11 stemden tegen de betreffende resolutie.

Maar hoe zit het met die moeizame erkenning van de Armeense genocide, wat is de invloed van de Turkse lobby tegen de erkenning, en wat is de positie van Nederland? Regisseur en documentaire-maker Dorothée Forma maakte meerdere documentaires over de omgang met deze genocide, zij is te gast.
FacebookTwitterE-mail





Դեսպան Տիգրան Բալայանը Ռոտերդամի Սուրբ Նիկողայոսի վանքում ներկա է գտնվել Կոստանդնուպոլսի էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոսի հանդիսապետությամբ հույն ուղղափառ եկեղեցու Բենիլյուսքի երկրների թեմի 50-ամյակին նվիրված պատարագին։
In Saint Nicolas Cathedral of Rotterdam, Ambassador Tigran Balayan attended the liturgy headed by Bartholomew, the Ecumenical Patriarch of Constantinople, dedicated to the 50th anniversary of the Diocese of Greek Orthodox church in Benelux countries.


2019թ. աշխատանքների ամփոփման և 2020 թ. ծրագրերի շուրջ խորհրդակցություն դեսպանությունում
Նոյեմբերի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հայ համայնքային կառույցների մասնակցությամբ խորհրդակցություն, որին ամփոփվեցին 2019թ. իրականացված աշխատանքները։
Դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, դեսպանության և համայնքային կառույցների կողմից 2019թ. նախաձեռնած և իրականացված միջոցառումների արդյունքները և մինչև տարվա վերջ ծրագրված նախագծերը։
Հանդիպմանը նաև ակտիվ քննարկում ծավալվեց հաջորդ տարի նախատեսվող համահայկական նշանակության միջոցառումների՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների անցկացման, Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի միջոցառումների և մի շարք այլ հարցերի շուրջ։



Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Մարիա Կրիստինա վան Կոլդամին (Maria Christina van Koldam)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նոյեմբերի 12-ին Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի 75րդ տարեդարձի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը «Ռուսթհոֆ» զինվորական գերեզմանատանը ներկա է գտնվել եղբայրական գերեզմանից հողի վերցման արարողությանը։ Եվրոպայի տարբեր երկրներում գտնվող զինվորական գերեզմաններից հողը ամփոփվելու է Մոսկվայում։
In preparation of 75th anniversary of Victory in the WWII Ambassador Tigran Balayan attended the ceremony of repatriation of earth at Soviet field of honor/ military cemetery «Rusthof» in Leusden



Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Լայդենի համալսարանի Միավորված ազգերի նիդերլանդական ուսանողական ասոցիացիայի կազմակերպած «Ճապոնական սեղաններ» անունը կրող միջոցառմանը
Նոյեմբերի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կցորդ Անահիտ Չալիկյանը մասնակցել է Լայդենի համալսարանի Միավորված ազգերի հոլանդական ուսանողական ասոցիացիայի կազմակերպած «Ճապոնական սեղաններ» անունը կրող միջոցառմանը:
Միջոցառման մեկնարկին ելույթներով հանդես են եկել Լայդենի փոխքաղաքապետ Յվոննե ֆան Դելֆտը և Լայդենի համալսարանի ներկայացուցիչը, ինչից հետո ըստ նախապես ներկայացված ձևաչափի՝ 4 շրջանով 4-ական ուսանողներ, իրենց նախընտրությամբ մոտենալով դեսպանությունների տաղավարներին, ծանոթացել են տվյալ երկրների պատմությանը, մշակույթին և քաղաքական առաջնահերթություններին:

Հայաստանի դեսպանությանը հատկացված սեղանին մոտեցած ուսանողները հիմնականում հետաքրքրվում էին ԼՂ հակամարտությունից, Հայոց ցեղասպանությունից, Հայաստան և Ռուսաստանի հարաբերություններից, ինչպես նաև Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող գործընթացներից:
Միջոցառմանը մասնակցել է Նիդերլանդներում հավատարմագրված 48 դեսպանության պատվիրակություն:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանը մասնակցեց Հաագայի Zandvliet կրթօջախում մասնակցեց ֆրանսերեն լեզվի օրվա նվիրված միջոցառմանը, որի ներկա էին Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ֆրանկոֆոն կազմակերպությունների, NUFFIC կրթական հաստատատպության ներկայացուցիչները։


Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին դեսպան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությունը և նպատակները, մանրամասնելով ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի նշնակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Դեսպան Բալայանը կոր արեց ներկա աշակերտներին խորության ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն, որ թույլ կտա նոր աշխարհ և մշակույթներ բացահայտել և ընդլայնել աշխարհահայացքն ու մտահորիզոնը։

Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը
Միջոցառման ավարտին Տիգրան Բալայանը հարցազրույց տվեց TV5Monde հեռուստաընկերությանը

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Ամստերդամում

Նոյեմբերի 16-ին Ամստերդամի Բոմկերկ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող Հայկական երիտասարդական միության (AJO) կողմից կազմակերպված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգ՝ բեռլինաբնակ երգիչ և կոմպոզիտոր Masis Arakelian Մասիս Առաքելյանի և դաշնակահարուհի Դետլինդ-Մարիա Ստրոփահլի կատարմամբ։

Միջոցառանմանը ներկա էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Tigran Balayan Տիգրան Բալայանը, ով ողջունելով հանդիսատեսներին շնորհակալություն հայտնեց Հայկական երիտասարդական միությանը AJO Amsterdam և կազմակերպության ղեկավար Serge Demirbacak Սերժ Դեմիրբաչակին համերգը կազմակերպելու համար և գոհունակությամբ նշեց, որ Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումները բազմազան են և շարունակական, ինչը խորհրդանշանում է այն վերաբերմունքը և գնահատանքը, ոև հայ ժողովուրդ ունի իր ականավոր զավակի հանդեպ։ «Աշխարհի տարբեր անկյուններում Կոմիտաս վարդապետին նվիրված համերգները, ցուցահանդեսները և համաժողովները վկայում են այն ակնածանքի մասին, որ մենք տածում ենք մեր մեծ հայրենակցի ու նրա ժառանգության հանդեպ և մարմնավորում են մեր միասնականությունը», ասաց Տիգրան Բալայանը։

Անդրանդառնալով օրեր առաջ Երևանում ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությանը, դեսպան Բալայանը նշեց, որ դա իրականացված աշախտանքի արդյունքն էր, և հստակ ուղերձ Հայաստանում դրական փոփոխություններին և իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին։

«Սուրբ հոգի» եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Տարոն Թադևոսյանն Ter Taron Tadevosyan իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը հայկական ինքնության պահպանման և համախմբության խթանման տեսանկյունից։
Համերգին Մասիս Առաքելյանը՝ Դետլինդ-Մարիա Ստրոփահլի նվագակցությամբ, հանդես եկավ Կոմիտասի, Սայաթ-նովայի և Շարլ Ազնավուրի հեղինակած երգերի յուրահատուկ կատարումներով։

Մասիս Առաքելյանն իր կատարումները ուղեկցում էր Կոմիտասի կյանքի և գործունեության տարբեր դրվագներին առնչվող պատմություններով։

Նոյեմբերի 17-ին Ռոտերդամում կայացած Նիդերլանդների և Ղազախստանի բռնցքամարտի հավաքականների միջև մրցաշարին Նիդերլանդները ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Կասպարյանը համոզիչ հաղթանակ տարավ։

Դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ուենցավ Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի բյուրոյի նիստը, որին քննարկվեց և հաստատվեց դեկտեմբերին կայանալիք լիագումար հանդիպման օրակարգը։

L’Ambassadeur Tigran Balayan a présidé la réunion du bureau du Groupe des Ambassadeurs francophones . A l’ordre du jour: l’agenda de la prochaine réunion plénière du GAF.

«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագրի 655-րդ ճամփան բերեց Նիդերլանդների Թագավորություն
Օտար, ամայի ճամփեքի վրա. Հոլանդիա, Ամստերդամ
(մաս 1,2)


Շնորհակալություն ենք հայտնում Նիդերլանդական օրագրի խմբագրությանը հարցազրույցը թարգմանելու համար։

«Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդներրը. գործարար համագործակցության հեռանկարներն ու ներուժը» խորագրով սեմինար Ամստերդամում
Եվրասիական միությունում նախագահող Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Ամստերդամում կայացավ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանությունների կազմակերած «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդներրը. գործարար համագործակցության հեռանկարներն ու ներուժը» խորագրով սեմինար-քննարկում, որին ներկա էին շուրջ վեց տասնյակ նիդերլանդական ընկերությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբբոտինը և Եվրասիական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Գոհար Բարսեղյանը:
Միջոցառումը բացեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ մասնավորապես նշելով, որ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության ընթացքում հիմնական առաջնահերթություններից է եղել տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը: «Հայաստանն ինտեգրման դրական դինամիկայի ապահովման, առկա խնդիրների լուծման համար գործադրել է անխոնջ ջանքեր, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ անդամ երկրների տնտեսական աճի համար»:
Այնուհետ ելույթներով հանդես եկան Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովը և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը։ Այնուհետև Եվրասիական հանձնաժողովի պաշտոնյաները մանրամասներ ներկայացերցին ԵԱՏՄ գործունեության տարբեր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ: Բանախոսները շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնության համար։
Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակներում սեմինարի մասնակիցները ի թիվս այլ հարցերի հետաքրքրվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ արտահանման և ներմուծման գործընթացներում առկա խոչընդոտները վերցանելու հնարավորություններով և այդ ուղղությամբ արվող քայլերով:
Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն, որին նիդերլանդական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները համտեսեցին նաև հայկական գինի։
Նոյեմբերի 23-ին կայացավ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Ալմելո յի Մեկուսի Շրջանի 23-րդ տարեկան մարզահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը, ով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեպան Տիգրան Բալայանի անունից ողջույնի խոսք հղեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, մասնավորապես, նշելով. «Ավելի քան մեկ դար Հ.Մ.Ը.Մ-ն հայկական սփյուռքում իրականացնում է միավորելու, կրթելու և ազգային ինքնության պահպանման կարևորագույն առաքելություն, որի խոսուն վկայություններից է հայորդիների մասնակցությամբ այս մարզահանդեսի օրինակելի շարունակականությունը:
Մեծապես կարևորելով այն նվիրումը, որով յուրաքանչյուրդ առաջնորդվում եք հայապահպանման այս կարևոր գործառույթն իրականացնելիս, մաղթում ենք ձեզ եռանդ և ուժ՝ հետագա բոլոր նախաձեռնություններում, իսկ մարզահանդոսի մասնակիցներին՝ նորանոր հաջողություններ:»



Հայկական գինու շնորհանդես Ռոտերդամում
Նոյեմբերի 23-ին Ռոտեդրամի սրտում գտնվող Design Studio Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Royal Beverages (Drinkrituals) ընկերության կողմից կազմակերպած հայկական գինու համտես-շնոհրանդես, որին ներկա էին Ռոտերդամի հյուրանոցների, ռեստորանների և մասնագիտացված խանութների ներկայացուցիչներ, մշակութային և գործարար շրջանակների, հայ համայնքի անդամներ։
Ողջունելով ներկաներին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan շնորհակալություն հայտնեց Maison d'Armeni-ի հիմնադիրներին հայկական գինիների համտեսը հյուրընկալելու և հրաշալի մթնոլորտ պարգևելու համար։ «Հայկական կոնյակը հայտնի է ողջ աշխարհում, այժմ մեր նպատակն է նույն համբավը բերել հայկական գինուն, քանի որ այն իր որակական հատկանիշներով կարող է գոհացնել ամենախստապահանջ մարդկանց։ Պատահական չէ, որ 6100 տարվա վաղեմություն ունեցող աշխարհի առաջին գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանում», ասաց դեսպան Բալայանը։
Հայաստանի դեսպանի բնորոշմամբ այն փաստը, որ Նիդերլանդներ հայկական գինու արտահանումը մի քանի տարվա մեջ շեշտակիորեն աճել է և անցյալ տարվա տվյալներով կազմում է 15000 շիշ վկայում է, որ կա մեծ ներուժ ու նման միջոցառումները նպաստում են այդ ներուժի բացահայտմանը։
Այնուհետև Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային կապերի վարչության ղեկավար Լիանա Աբելյանը ներկայացրեց Հայաստանում գինեգործության պատմությունը, գինեգործության տարածաշրջաններն ու գինու տեսակները։
Ջազի հնչյունների ներքո հայկական գինու համտեսի մասնակիցները հնարավորություն ունեցան այն օգտվելու հայկական խոհանոցի խորտիկներով։


Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը

Նոյեմբերի 24-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցում՝ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ պատարագ նվիրված եկեղեցու վերաբացման 30-ամյակին...

At this very moment 10 Armenian companies - dairy farmers and dairy processors - are visiting the Netherlands. There is a lot to share and discuss with their Dutch partners. Of course, trying some Dutch cheese is a must during these kind of dairy missions 🧀😀 We are thankful to Rijksdienst Voor Ondernemend Nederland, Nederlandse Export Combinatie, CARD Foundation & AM Partners Consulting Company for the organisation of this visit together with us. Wishing all participants good luck!

Նոյեմբերի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության միջազգային դատարանի նոր գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեին։
Շնորհավորելով Ֆիլիպ Գոտյեին ԱՄԴ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Տիգրան Բալայանը՝ համոզմունք հայտնեց, որ Դատարանի հետ ակտիվ շփումներն ու համագործակցությունը նոր թափ կստանան։
Որպես Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանը կարևորեց Դատարանում ֆրանսերեն գործավարության շարունակականության ապահովումը։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Արդարադատության միջազգային դատարանի միջև համագործակցության հաստատման հնարավորություններին։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Արդարադատություն միջազգային դատարանի առաքելության կարևորությանն ու գործունեության ուղղություններին։
5 ч.
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմամբ ավարտվեց կաթնարդյունաբերության բնագավառի հայկական ընկերությունների այցելությունը
Նոյեմբերի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan այցելեց Վուրդեն, ուր հանդիպեց աշխատանքային այցելությամբ Նիդերլանդներ ժամանած հայաստանյան մեկ տասնյակից ավելի կաթնարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներին։


Նոյեմբեր ամիսը ևս  դեսպանատան ֆեյսբուքյան կայքում բազմազան նյութեր են տեղ  գտել: Սա մեր համառոտ անդրադարձն էր: Ավելին իմանալու համար այցելեք այստեղ

No comments:

Post a Comment