Այս նյութը գրվել է Ամատունիների իշխանական տոհմի մասին նախագծի շրջանակներում.
Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914) |
Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը նախկինում մինչև` 1917 թվականը կրել է «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան» անվանումը:
Ալեքսանդր 3-րդ |
Նիկոլայ Բ |
Ներկայումս Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ազգագրական թանգարանը Եվրոպայում ամենամեծն է: Այն պահում է Եվրասիայի Ռուսաստանին առնչված 157 ժողովուրդների մոտ կես միլիոն միավոր մշակութային ժառանգություն: Այս հանրաճանաչ թանգարանում ներկայացված իրերն ընդգրկում և ցույց են տալիս 19-20-րդ դարերի սկսած 200 մարդ բնակչություն ունեցող փոքր, վերջացրած` մեծ բնակչություն ունեցող ազգերի կենցաղը, տեղական ճարտարապետությունն ու արվեստը, կյանքը, կրոնը, ծնողներին վերաբերող ավանդույթները:
Թանգարանային ֆոնդի համակարգված ձևավորումը սկսվում է 1902 թվականից `ազգային բնօրինակ իրերի հավաքման և պահպանման համար մշակված հատուկ ծրագրի համաձայն:
ճարտարապետ Վ.Ֆ.Սվինին |
Սա չի վրիպել նույն թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջատար գիտնական, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի (1957-2013) աչքից: Ամատունին ազգագրական թանգարանի ֆոնդը համալրած ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել: Դմիտրևը Ամատունու գործունեության մասին ծանոթացել է 2011 թվականից մինչև իր հանելուկային մահը` 2013 թվականը, երբ անհետ կորավ Ղազախստանի տափաստաններում...
Աշխարհբեկ Քալանթար (1884-1942) |
Դմիտրևի ուսումնասիրությունն ավելի շատ վերաբերվում էր ազգագրական թանգարանի ազգագրական բաժնի հավաքածուների պատմությանը, նրա համալրման գործում Ամատունու ունեցած ներդրմանը: «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության առաջաբանում, հատուկ շեշտադրությամբ է նշում թանգարանի հետաքրքիր հավաքածուների ձեռք բերման մեջ իշխան Նիկոդիմոս Ամատունու ունեցած ներդրումը: Նա հետևյալն է գրել. « Ռուսական թանգարանի (ներկայումս ռուսական ազգագրական թանգարան) ազգագրական բաժնի օտարերկրյա ասիական ֆոնդերի ձեւավորման պատմության մեջ շատ հետաքրքիր էջեր կան, որոնք
Սմբատ Տեր-Ավետիսյան (1875-1943) |
Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքը, ովքեր այս բնագավառում թեև հատուկ գիտական աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել, նպաստել են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում:
« ... Ազգագրական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան»- իր աշխատության մեջ եզրակացրել է գիտնականը և ավելացրել.
Ն.Ե. Ամատունու ձեռագրերից |
«Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը,Ամատունու ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որ Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածուն: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և արժեվորվել են որպես թանգարանային նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ:Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից: Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ` հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից » :
Հիշեցնենք, որ 1934-ին ազգագրական թանգարանը դարձավ ինքնուրույն ու կոչվեց` ազգագրության պետական թանգարան: 1948-ի օգոստոսին, Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուները հանձնելուց հետո, այն վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական թանգարան: 1992 թվականից ՝ Ռուսաստանի ազգագրական թանգարան (SEM):
Հաջորդ անգամ մանրամասը կանդրադառնամ Դմիտրևի ու նրա` «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատությանը:
Hay Azian
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները
Ամատունիների շառավիղները
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում
Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին
Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.
ԺԱՄ (ռուս.)
No comments:
Post a Comment