Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից (Diaspora High Commissioner's Office) տեղեկացնում են, որ արտերկրի հայ գաղթօջախներում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը: Նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում հայ երեխաները կմրցեն հայերենի վերաբերյալ իրենց գիտելիքներով: «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։
[ENG] 🐝📚For the first time, the Ayb Educational Foundation is launching the “Meghu” (“Bee”) Armenian Language Contest in the Diaspora. On November 23rd, Armenian children in Georgia, Iran, Russia and the US will compete with their knowledge of Armenian. The aim of the contest is to promote interest and love for the Armenian language amongst children in the Diaspora, contribute to the preservation of the Armenian identity, and promote national values.
While registration for Georgia, Iran and the US has now been completed, 3-12th graders residing in Moscow can still register by contacting meghu@ayb.am by November 20th.
Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը, որի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար, զարգացնել նրանց լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները, օգնել աշակերտների ներուժի բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նպաստել հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը: 6 տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232.000-ից ավելի մասնակից՝ ամբողջ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։
Հաշվի առնելով նախորդ տարիներին «Մեղու»-ի գրանցած հաջողությունները և հիմնվելով «Այբ» կրթական հիմնադրամի առաքելության վրա՝ մենք սկսում ենք «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը՝ մրցույթը հասանելի դարձնելով սփյուռքում ապրող մեր հայ երեխաների համար։ «Այբ»-ը «Մեղու»-ի միջազգայնացմամբ նպատակ ունի իր գաղափարները և կրթական նախաձեռնությունները տարածելու նաև Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս։
Հայոց լեզուն հիմնարար միջոց է հայապահպանության համար: Մենք հավատում ենք, որ «Մեղուն» հենց այն նախաձեռնություններից է, որը, նպաստելով մայրենիի նկատմամբ հայ երեխաների հետաքրքրության աճին, կամրապնդի նրանց կապը հայրենիքի հետ։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը մտադիր է կազմակերպել ճանաչողական այց Հայաստան։
No comments:
Post a Comment