Страницы

Tuesday, 26 November 2019

Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը






Նոյեմբերի 24-ի կիրակի օրը Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական  եկեղեցու վերաբացման 30-ամյակը` այդ մասին տեղեկացնում է եկեղեցու ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը ներկա են եղել Նիդերլանդներում  ՀՀ դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը , արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի  առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, այլ պատվավոր հյուրեր:
Սուրբ պատարագի ընթացքում նախաձեռնվել են  երեք նոր սրբապատկերների  տեղադրում և օծում զոհասեղանի վերևում:  Այս սրբապատկերները  նկարվել են Հայկ Սարկավագ Ազարյանի կողմից`հատուկ եկեղեցուն նվիրաբերելու  համար: Սուրբ Պատարագի տոնակատարության վերջում հանդիսությանը միացան Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Արքեպիսկոպոսները օրհնեցին երեխաներին կիրակնօրյա դպրոցի 5-ամյակի կապակցությամբ:

2008 թվականից ի վեր  Եկեղեցու շենքը  մանրակրկիտ վերակառուցման է ենթարկվել` սկսած պատերի ներսի  ու արտաքին  հատվածներից մինչև  հիմքը: Վերջերս ավարտվել է  պատուհանների վերանորոգումը և շրջանակների դրսի ներկման աշխատանքները: Եկեղեցին Նաև ներսից է գեղեցկացել` խոսքը գնում է եկեղեցական նստատեղերին, մկրտության ավազանին, ներքին ձևավորումներին: Բոլոր մանրամասնությունների մասին հրապարակվելու է առաջիկայում` եկեղեցու կայքում և ֆեյսբուքյան էջում:
Ամստերդամում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցին պատմական մեծ արժեք ունի, այն Արևմտյան Եվրոպայի առաջին հայկական եկեղեցին է, առաջին անգամ իր դռները բացել է 1714 թվականին : 1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է, իսկ սկսած 2008թվականից` հիմնովին վերանորոգվել է:
Ընդհանրապես Ամստերդամում հայերի պատմական  ներդրումն անգնահատելի է: Հայերեն լեզվով Աստվածաշունչն առաջին անգամ` ավելի քան 350 տարի առաջ, տպագրվել է Ամստերդամում:
Այսօր վտանգված է Էջմիածնի Մայր տաճարի շենքը և «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները` «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի նախանձախնդիր ջանքերով պատրաստակամ են միանալ Մայր Եկեղեցու տաճարը փրկելու դրամահավաքի արշավին: Այդ մասին եկեղեցու խնամակալները հանդես կգան լրացուցիչ բացատրություններով: Սուրբ Հոգի եկեղեցու ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
« Մենք աղոթում ենք Աստծուն և խնդրում` Երկնային Հայր, պահպանիր մեր եկեղեցիները խաղաղության մեջ. Ամեն»:

NID.Oragir

https://www.facebook.com/Armeens-Apostolische-Kerk-SURP-HOKI-Amsterdam-240372692698949/
Telefonisch: +31 (0)206201107
E-mail: info@armeensekerk.org
IBAN: NL44 INGB 0005 5965 16









No comments:

Post a Comment