Ամեն ինչ սկսվեց Սևաստոպոլի, Օդեսայի, Ֆեոդոսիայի և Նովոռոսիյսկի վրա 1914թ. հոկտեմբերի 29-ի գերմանա-թուրքական ջոկատի դավաճանական հարձակումից: Նիկոլայ II կայսրը բառացի 3 օր հետո` նոյեմբերի 2-ին պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրության դեմ, և նույն օրը կովկասյան ռազմաճակատի զորքերը հատեցին թուրքական սահմանը: Նոյեմբերի 3-ին ռուսական զորքերը գրավեցին Բայազետի ամրոցը, իսկ չորս օր անց ՝ Քեփրի-Կեյսկը:
Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը 78-ամյա կոմս Ի. Վորոնցով-Դաշկովն էր, բայց իրականում բոլոր ուժերը ղեկավարում էր գեներալ Ա.Զ. Միշլաևսկին: Շտաբի պետն էր գեներալ Ն.Ն. Յուդենիչը:
Նիկոլայ 2-րդի ձեռնարկած Թուրքիայի դեմ այս ճակատամարտը վերջին` խորտակիչ հարվածն էր լինելու: Այդ մասին վկայում է պատմությունը: Այդ մասին վկայում են Ցարական պետության մեջ ծառայած հայազգի գործիչները (նրանցից` գեներալ Թովմաս Նազարբեկովը, իսկական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին և մյուսները):
Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվել էր այդ հարցը ու հարմար առիթ էր ստեղծվել: 1914-16թթ ռուսական բանակի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ ծրագրված, մշակված էր ու կասկած չէր հարուցում: Ռուսական բանակի կազմում շատ հայեր կային, ձևավորվել էին ռուսական բանակի մաս կազմող 3-րդ և 4-րդ հայկական կամավորական ջոկատները` Համազասպ Սրվանձտյանի և Արշակ Գավաֆյանի (Քեռի) հրամանատարությամբ:
Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Ամատունին, որն այդ տարիներին ցարական Ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել ռուսական բանակին: Այս պատերազմի մասնակիցների թվում է եղել նրա հորեղբորորդին` Գառնիկ Ավագի Ամատունին (լուսանկարում ձախից առաջինը):
Վավերագրի մեջ հետևյալն ենք կարդում. սկզբում ամեն բան հեշտ չի եղել, 1914 թ. նոյեմբերին կովկասյան բանակը հարձակման է անցել 350կմ շառավիղով: Ռուսներին սկզբում հաջողվել է ճեղքել թուրքական դիմադրությունը, այնուհետև իրենք են հաջողությամբ պաշտպանվել ու հակահարձակման անցնել: Էնվեր փաշան, փորձել է փրկել իրավիճակը, թողնելով Սարիղամիշում ջախջախված 9-րդ և 10-րդ կորպուսի մնացորդներին` միացել ու անձամբ գլխավորել է Կարաուրգանի տակ գտնվող 11-րդ կորպուսը, փորձելով կոտրել ռուս զորքերի առաջխաղացումը: Նրա ղեկավարած այս կորպուսը ևս ռուս զինվորների կողմից լիակատար ոչնչացվել են: Հազարավոր թուրքեր գերի են հանձնվել: Արդյունքում, թուրքական բանակի մնացորդները ստիպված են եղալ նահանջել:
Գեներալ Ն.Ն. Յուդենիչը հրաման է տվել հետապնդել 30-40 կմ հեռավորության վրա գտնվող 3-րդ թուրքական բանակի մնացորդներին, ռուսները դադարեցրել են հետապնդումները, որովհետև հետապնդելու բան էլ չի եղել, գրեթե ոչ ոք չկար. 90,000-րդ թուրքական բանակից 78000 մարդ զոհվեց:
Նիկոլայ II -ը իր օրագրում հետևյալ գրառումն է արել «...Թուրքական ջախջախված զորամիավորումների մնացորդների հետապնդումն ավարտվեց. նրանք քշվեցին սահմանից շատ հեռու. Ահա այսպես ավարտվեց մեր սահմանների ներսում արկածներ փնտրող` իրեն Նապոլեոն Էնվեր Փաշա անվանողի հրամանատարության տակ գործող բանակի շարժը».
3-րդ թուրքական բանակի պարտությունը հիմնական պատճառ, առիթ և պատրվակ հանդիսացավ, որպեսզի թուրքերը` ի դեմս Էնվեր Փաշայի, հայերին մեղադրեն անհավատարմության ու ռուսներին օժանդակելու մեջ: Օսմանյան Թուրքիայի տարածքում իշխանությունների կողմից հայ բնակչությունը ենթարկվեց համընդհանուր հետապնդման և վատ վերաբերմունքի: Ականատեսների վկայությամբ ՝ Սարիղամիշի ճակատամարտից հետո սկսվել են զինաթափված հայերի զանգվածային կոտորածները, որը մաս կազմեց Հայոց Ցեղասպանության:
Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխության ու մինչ այդ էլ տեղի ունեցած Ռուսաստանի անկայունության պատճառով: Կանգնեցվեց ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայվեց Ռուսաստանի կովկասյան բանակը։ Խառը օրեր էին, անտերության պատճառով ռուս-հայկական զորամիավորումներին պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Հենց այսպես բոլշևիկները տապալեցին Ցարական պետության ծրագրերը: Պետության ղեկն իրենց ձեռքը վերցնելուց հետո թե ինչ արեցին նրանք Հայաստանի հետ` բոլորին է հայտնի:
Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1915-16 թ. մարտերում։ Ավելին՝ արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսներն ազատագրել էին դեռ 1877 թվականին:
Այնուհանդերձ Սարիղամիշի, Էրզրումի մոտ Թուրքիայի բանակի ջախջախումը կանխեց նրանց մեծապաշտական ցանկության իրականացումը ՝ կառուցելու Մեծ Թուրանի պետությունը՝ Կազանից մինչև Սուեզ, Սամարղանդից ՝ Ադրիանուպոլիս: Այս գաղափարի հիմնական շարժիչ ուժը Թուրքիայի պատերազմի նախարար Էնվեր փաշան էր, որի մուրազը փորում մնաց :)
Լուսանկարներում.
-Սարիղամիշի մարտերում զոհված, կամ ցրտահարված թուրքերը:
-Էնվեր Փաշան:
-Հայ կամավորական ջոկատներից մեկը:
-Նիկոլայ 2-րդը անձամբ է եղել կովկասյան ճակատում ու պարգևատրել զինվորներին:
-Թուրք ռազմագերիներ:
-Հետաքրքիր է, որ Սարիղամիշի պարտության 100 տարվա կապակցությամբ Թուրքիայում շրջանառության է դրվել դրամական միավոր:
-Թուրքիայում կանգնեցված հուշարձան զոհվածներին:
-Այս պատերազմի մասնակիցների թվում է եղել նրա հորեղբորորդին` Գառնիկ Ավագի Ամատունին
-Գեներալ Ն.Ն. Յուդենիչը:
(լուսանկարում ձախից առաջինը):
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ
Էնվեր Փաշան |
Հայ կամավորական ջոկատներից մեկը |
Նիկոլայ 2-րդը անձամբ է եղել կովկասյան ճակատում ու պարգևատրել զինվորներին |
Թուրք ռազմագերիներ |
Սարիղամիշի պարտության 100 տարվա կապակցությամբ Թուրքիայում շրջանառության է դրվել դրամական միավոր |
Թուրքիայում կանգնեցված հուշարձան զոհվածներին |
Սարիղամիշի մարտերի մասնակից, նիկոդիմոսի հորեղբորորդի` Գառնիկ Ավագի Ամատունին (ձախում) |
Գեներալ Ն.Ն. Յուդենիչը |
No comments:
Post a Comment