Վերջին ժամանակներս Հայաստանը զբոսաշրջային առումով աշխարհում սկսել է լայն հետաքրքրություն ներկայացնել ու պատահական չէ, որ այն բևեռվել է նաև Նիդերլանդների վրա:Հոլանդացիները սիրում են ճանապարհորդել ու դրան նպաստում են տեղի հայերը` ամենաուղիղ իմաստով գովազդելով Հայաստանը: Հայ համայնքի անդամներն անգամ (օրինակ Svetlana Andresian-ը) խմբեր են առաջնորդում դեպի Հայաստան: Պատահական չպետք է համարել ներկայացվող տեսանյութը, որտեղ մեր վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն է ստանձնել Նիդերլանդներից ժամանած զբոսաշրջիկների զբոսավարի դերը:
Բավական ակտիվ է աշխատում նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ( Tigran Balayan )Տիգրան Բալայանը: Վերջինս ոչ ավել, ոչ պակաս Հայաստան է ճանապարհել իր նիդերլանդացի հարևաններին, որոնք գոհ ու շնորհակալ վերադարձել են իրենց երկիր: Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճամփորդած Ռոբ Մաասին տպավորել է հայկական հյուրասիրությունն և հարգանքը օտարների նկատմամբ: Նա հիացած է հայկական խոհանոցով և խմիչքով։ Իրենց հետ Հայաստանից ավելուկ, հաճար և գինի են բերել, և որ ամենակարևորն է` արդեն ծրագրել են հայաստանյան հաջորդ այցը:
Վերջապես ժամանակ գտանք հանդիպելու Հայաստան այցելած մեր հարևաններին, որոնց վառ տպավորությունները մեկ բառով նկարագրելիս կարելի է անվանել ֆանտաստիկ։ Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճամփորդած Ռոբ Մաասը նկատեց, որ նման հյուրասիրություն և հարգանք օտարների նկատմամբ այլ տեղ չի հանդիպել, հիացած է հայկական խոհանոցով և խմիչքով։ Իրենց հետ բերել են ավելուկ, հաճար և իհարկե գինի։ Արդեն պլանավորել են հաջորդ այցը։
Finally we managed to meet our neighbors, who visited #Armenia in September. Their bright memories can be characterised as fantastic. Former journalist, visited several dozens of countries noted, that nowhere he saw that kind of hospitality and respect towards foreigners. The couple is admiring Armenian cuisine and beverages. They are already planning next trip.
No comments:
Post a Comment