Страницы

Sunday, 27 October 2019

Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում




Նորայր Զուլոյանին տարբեր երկրների հայ գաղթօջախներում են ճանաչում: Նրա և ընկերների համարձակ մտահաղացումներով շատ  նախագծեր են կյանքի կոչվել: Օրերս Վանաձորին  նվիրված օրվա առիթով տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ արձանի բացումը: Շնորհակալություն Նորայր Զուլոյանին, նրա բոլոր համախոհ ընկերներին, նվիրատուներին այս հիանալի նախագծի իրականացման ու Վանաձորի տոնը կատարյալ դարձնելու համար: Մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու հայորդու գործունեությանը, քանզի նրա  մասին ասելիք ունենք, բայց դա թողնենք հետո...

Հուշարձանը կառուցվել է ,, Ինտերկապ,, ՀԿ-ի նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և համայն հայության նվիրատվություններով: Քանդակագործն է՝ Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետը՝ Սուրեն Աբովյանը:

Միջոցառնամը ներկա էին Լոռու մարզի ղեկավարները և պատասխանատուները մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, Վանաձորի քաղաքապետարի ղեկավարները և պատասխանատուները քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիկոպոս Չուլջյանը,ԱԺ պատգամավորներ, հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Նորայր Զուլոյանի գլխավորությամբ, հյուրեր բազմաթիվ երկրներից և Հայաստանից, տարբեր բնագավառների անվանի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ ԵԿՄ անդամներ ,հասարակական կազմակերպություններ , մեր քաղաքի և մարզի հարյուրավոր բնակիչներ: Ուղերցներ էին ուղարկվել Ֆրանսիայի ,,ԱԶԱԴ,, կազմակերպությունից, Գերմանիայի ,, Ինտերկապ,,-ից հանձինս Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռայներ Քոզելի:
Անվանի ասմունքող և հանդիսավար Ջիվան Սարգսյանի բացման խոսքից հետո Երևանի Զորավար Անդրանիկի թանգարանի հիմնադիր տնօրեն՝ Ժորժետա Բեգլարյան Առաքելյանի որդու Գուրգենի և աշխատակիցների հետ թանգարանից բերված զորավարի սուրը հանձնեց արցախյան ազատամարտի հրամանատար, գեներալ լեյտենանտ ,,Լոռվա ասպետ,, Միքայել Գրիգորյանին: Այնուհետև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, ,,Ինտերկապի,, նախագահ՝ Նորայր Զուլոյանը, հայ մեծ բարերար՝ Մարտիրոս Մինասյանը բացեցին հուշարձանը: Սրբազանի խոսքից հետո ելույթներ ունեցան Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, անվանի գրող հրապարակախոս, անդրանիկագետ՝ Կարո Վարդանյանը, անդրանիկագետ գրող՝ Ռուբեն Սիմոնյանը :
ՀՀ վաստակավոր նկարիչ՝ Ռուբեն Արուտչյանը իր հեղինակած մեծադիր Զորավարի նկարը նվիրեց Նորայր Զուլոյանին, Զորավարի թանգարանի ,, Զորավար Անդրանիկ,, մեդալը հանձնվեց քանդակի հեղինակին՝ Գեղամ Բեգջանյանին, նվերներ հանձնեց նաև գրող թարգմանիչ՝ Շողիկ Ամիրխանյանը և միջոցառումը շարունակվեց հետաքրքիր գեղարվեստական կատարումներով , որին մասնակցեցին ազատամարտիկ՝ Բաբկեն Հախոյանը, գուսան Ռազմարը, երիտասարդ անվանի երգիչներ և շնորհալի դպրոցականներ: Միջոցառումը բարձր մակարդակով վարեցին ՝ Ջիվան Սարգսյանը և Հրաչուհի Լոռեցյանը:





No comments:

Post a Comment