Страницы

Monday, 30 September 2019

Պարգևատրվել են նիդերլանդահայ համայնքի մի շարք գործիչներ





Սեպտեմբերի  երկրորդ տասնօրյակին  աշխատանքային այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը`  Նիդերլանդների Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների  հետ  հանդիպում ունենալուց ու նրանց հետ հուշագրեր ստորագրելուց, պայմանագրեր ձեռք բերելուց,  Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների ծրագրերը  ներկայացնելուց զատ,   հանդիպումներ ունեցավ   հայ համայնքնի անդամներին` ՀՀ կառավարության անունից պարգևատրելով և ըստ արժավույն գնահատելով նրանց գործունեությունը:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ Դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ Վահագն Մելիքյանը ՀՀ վարչապետի  շնորհակալագրեր է հանձնել «Աբովյան» միության նախագահ Մաթո Հախվերդին՝ «Աբովյանի» հիմնադրման 35-րդ տարեդարձի, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար, ԱԳՆ Պատվո մեդալներ հանձնվեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստին՝  Նիդերլանդների պետական կառույցներում հայ ժողովրդի շահերի պաշտպանության և Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած արդունավետ գործունեության համար։
Սեպտեմբերի 14-ին Ալմելոյում «Բիզնեսի հնարավորությունները Նոր Հայաստանում. Հայկական սփյուռքի դերը» խորագրով հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարության«Անդրանիկ Օզանյան» մեդալ  հանձնեց Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիին՝ ի գնահատում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերված աջակցության համար:
Մեկ այլ` սեպտեմբերի 18-ին  ուղարկված առանձին նամակով Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան  Բալայանը  Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շորհակալություն է հայտնել Մաստրիխտի մշակութային միության նախագահ Լևոն Սարգիսին և հայ համայնքնի անդամներին Հայոց Բանակին ցուցաբերած օժանդակության համար:


«Նիդերլանդական օրագիր»

Հ.Գ-Միանում ենք բոլոր շնորհավորանքներին` մեր  հերթին շնորհակալություն հայտնելով  բոլոր մեր բարեկամներին` հայապահպանությանն ուղղված ջանքերի համար: 




No comments:

Post a Comment