The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 25 September 2019

Սկսվել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը:



Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը բարելավելու համար:

 Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «Դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը:

Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ հայ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն:

Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:


Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:

Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:



Քառօրյա միջոցառման առաջնային նպատակներն են՝
-Հավաքագրել ամբողջ աշխարհի սփյուռքյան սթարթափները Հայաստանում (Դիլիջանում)
-Ծանոթացնել սթարթափներին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունների հետ
-Ստեղծել համագործակցության հնարավորություններ` տեղական գործընկերների և ոլորտի առաջատարների հետ
-Առաջարկել անհատական մենթորություն և աջակցություն
-Ինտեգրել սփյուռքի ձեռնարկությունները հայաստանյան սթարթափ էկոհամակարգին
-Ստեղծել մրցակցություն՝ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհներ ստանալու համար



Ծրագրի թիրախային ոլորտներն են՝

  • Ֆինանսական տեխնոլոգիաներ
  • Սոցիալական տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Կառավարման տեխնոլոգիաներ
  • Առողջապահություն
  • Կրթական տեխնոլոգիաներ
  • Շարժական/փոխադրման տեխնոլոգիաներ
  • Տուրիզմ
  • Ինտերնետային տեխնոլոգիաներ
  • Էլեկտրոնային կոմերցիա
  • Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ
  • Բիո տեխնոլոգիաներ
  • Ռոբոտաշինություն
  • Ինժեներական արվեստ



http://neruzh.am/en/home-3/

No comments:

Post a Comment