Страницы

Tuesday, 10 September 2019

Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջիկայում ավելանալու է



Եվրոպական Lidl առևտրային  ցանցը  իր զբոսաշրջային քարտեզում  ներառել է ուղևորություն  դեպի Հայաստան: «Lidl voyages» տուրիստական ծառայությունը Հիմնականում իր այցելուներին առաջարկում է հայաստանում լինել  6 գիշեր ու 7 ցերեկ: Գինը զեղչով` 899 եվրոյից հասնում է  2249 Եվրո: Զբոսաշրջիկների երթուղին «Նոյի հայրենիքում» բազմազան երթուղիներ է ընդգրկում: Լայն ծրագիր է նախատեսված 2020 թվականին: Համացանցում ընկերությունն արդեն գովազդում և խրախուսում է Հայաստան այցելությունը: Ինչպես այս տարի, եկող տարի  նույնպես տուրիստական սեզոնը մեկնարկելու է մարտ ամսից և ձգվելու է մինչև հոկտեմբեր:
Սա աննախադեպ հնարավորություն է եվրոպացիների Հայաստան այցելության խթանմանը:
 Որպեսզի ընթերցողը պատկերացում  կազմի հանրախանութների այս ցանցի մասին, ասենք,որ  այն գործում է աշխարհի մոտավորապես 30 երկրներում: Գերմանական «Լիդլի»
 խանութների ցանցն ունի 10 հազ 500-ից ավելի մասնաճյուղ, որից օգտվում են միլիոնավոր հաճախորդներ:
Հանրախանութների այս  ցանցը լայն մասայականություն է վայելում Նիդերլանդներում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Հյուսիսային Հոլանդիայի Հուիզեն քաղաքում: Այստեղ է գտնվում կառավարիչ մարմինը, գնումների, ավտոմատացման և անշարժ գույքի վարչությունները: Lidl Nederland- ը բաղկացած է հինգ շրջաններից և ունի վեց բաշխիչ կենտրոն (Tiel, Weert, Heerenveen, Etten-Leur, Waddinxveen and Zwaag), որից Հոլանդիայում գտնվող բոլոր 425 խանութները  մատակարարվում և ղեկավարվում են: «Լիդլի» Խոշոր բաշխիչ կենտրոններից մեկն  էլ Հազելդոնքում  է՝  Նիդեռլանդների և Բելգիայի սահմանին: Մատակարարման կենտրոնը համատեղ օգտագործվում են Lidl Netherlands- ի և Lidl Belgium- ի կողմից:
Առաջին հոլանդական Lidl խանութը բացվել է 1997 թվականին Ուդենում (Noord-Brabant): Բենելյուքսում հաշվում է 720-ից ավելի Լիդլի խանութ:




Ի դեպ, տեղին է նկատել, որ զբոսաշրջիկների Հայաստան այցելության ակտիվություն է նկատվում Նիդերլանդների ազգաբնակչության շրջանում` շնորհիվ  հայ համայնքի, հայկական կազմակերպությունների և դեսպանության կատարած ակտիվ աշխատանքի:Բերենք երկու օրինակ. տարեսկզբին իր հետ զբոսաշրջային խումբ էր Հայաստան  բերել Սվետլանա Անդրեսյանը(Ալմելո): Այժմ նոր  խումբ է համալրվում: Իսկ վերջերս էլ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հայաստան ենք ճանապարհում հերթական հոլանդացի զբոսաշրջիկներին` մեր հարևաններին, ովքեր հայկական գինիներին և խոհանոցին, մշակույթին Նիդերլանդներում ծանոթանալուց հետո` գալիս են այն բացահայտելու»։
Իսկ ամենաուրախալին Եվրոպական խոշոր օպերատորների ընդգրկումն է հայաստանյան զբոսաշրջային ոլորտ:
Իրոք, Հայաստան այցելողների բանակը ստվարանում է և այն  նկատելի կլինի մոտակա ժամանակներում:
NidOragir




No comments:

Post a Comment