ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան
կայքի օգոստոս ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :
8 сентября в 09:19
https://niderlandakan.livejournal.com/347032.html
Հաագայում տեղի ունեցավ Դեսպանատան փառատոն 70 երկրների մասնակցությամբ. մասնակցում էր Հայաստանը
Այն սկսվել է ուրբաթ`սեպտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 17:00-ին Դիլիգենտիայի թատրոնի դիմաց ֆանտաստիկ երաժշտությամբ, պարով և թատերական համարով: Իսկ շաբաթ արդեն ցուցադրությունների օր էր, որտեղ մասնակցում էին շուրջ 70 տարբեր երկրներ , որոնց թվում Հայաստանը: «Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը կազմ ու պատրաստ ընդունեց և ողջունեց հարյուրավոր այցելուների, նրանց հետ կիսվեց զարմանահրաշ հայկական մշակույթով ու խոհանոցի նմուշներով` անկրկնելի պահեր պարգևելով բոլորին: Հայ երգն ու պարը ներկայացրեցին Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
Մասնակցող դեսպանություններ 2019:
Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բանգլադեշ, Բոսնիա և Հերցեգովինա, Բոլիվիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Դոմինիկյան հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Էստոնիա, Ֆինլանդիա, Վրաստան, Գանա, Գվատեմալա, Հաիթի, Հունգարիա, Իռլանդիա, Հնդկաստան, Իսրայել, Ինդոնեզիա, Japanապոնիա, Քենիա, Կոսովա, Քուվեյթ, Մալայզիա, Մեքսիկա, Մոնղոլիա, Նեպալ, Նիգերիա, Նորվեգիա, Պակիստան, Պաղեստին, Պերու, Ֆիլիպիններ, Լեհաստան, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սենեգալ, Սինթ Մարթեն, Սլովակիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Սուդան, Շվեդիա, Շվեյցարիա, Տանզանիա, Թաիլանդ, Թունիս, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան, Վիետնամ և Եմեն:
8 сентября в 20:17
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ ՀՈԼԱՆԴԱՀԱՅ ՄԵԿՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ հոլանդահայ մեկօրյա դպրոցների համար ստեղծված ծրագրերի ու ձեռնարկների շնորհանդես, որին մասնակցում էին Նիդերլանդների հայկական մեկօրյա դպրոցների ուսուցիչները Ամստերդամից, Ալմելոյից, Վեստերֆորդից, Նայմեխենից, Դորդրեխտից և Էյնդհովենից: Այս անգամ էլ (ինչպես մարտ ամսին)
միջոցառման մասնակիցները Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի հիմնադրամի վարչության առաջարկով հյուրընկալվեցին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում:
Մարտ ամսին ստեղծված աշխատանքային խմբի անդամներ Ալիսա Մովսիսյանը (Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի կիրակնօրյա դպրոց),
Սվետա Աբրահամյանը (Նայմեխեն), Գայանե Աբրահամյանը (Նայմեխեն), Անի Դավթյանը (Զվոլե), Նաիրա Տերտերյանը (Դորդրեխտ), Եվա Մանուկյանը (Դորդրեխտ) և Գևորգ Բագրատունին (Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի դպրոց) ներկայացրեցին չորս ամսվա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ կիրակնօրյա դպրոցների համար կազմած ծրագրերը:
Աշխատանքային խումբը մշակել է. ա) նախակրթարանի գիրք-տետրեր երկու տարվա համար և համակարգչային ծրագիր
բ) բառ-պատկեր ուսուցման մեթոդով այբբենարան և աշխատանքային տետր
գ) տառ-տառ ուսուցման մեթոդով այբբենարան, աշխատանքային տետր և տեսա-ձայնային ծրագիր:
Ծրագրերին կից մշակվել են նաև ուսուցչի մեթոդական ձեռնարկներ, որոնք ընդգրկում են խաղեր, պաստառներ, քարտեր, երգեր և այլն:
Աշխատանքային խումբը շնորհակալությամբ ընդունեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի և Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության նախագահի Վահան Ավագյանի հանդիպմանը ներկայությունը, մանկավարժների գործը բարձր գնահատելն ու հետագա աշխատանքներում իրենց օժանդակության պատրաստակամությունը:
Հայաստանի գյուղատնտեսական ընկերությունների ուշադրությանը.
Հայաստան կայցելի նիդերլանդական գյուղատնտեսական առաքելությունը, որը գործարար սեմինար և հանդիպումներ կանցկացնի Երևանի Գրանդ Հոթելում սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-18:00
Հոլանդական կողմից ներկայացված են լինելու հետևյալ ընկերությունները.
Bosman Van Zaal (www.bosmanvanzaal.com)
Celtic Cooling (www.celtic.nl)
Certhon (www.certhon.com)
Holland Farming (www.hollandfarming.com)
Dalsem (www.dalsem.com)
Lily company (www.lilycompany.nl)
Ludvig Svensson (www.ludvigsvensson.com)
ReyTec Innovation Projects (www.reytec.nl)
Ronar B.V. (www.ronarbv.com)
Հայաստանը մասնակցեց Հաագայի դեսպանությունների փառատոնին
Սեպտեմբերի 7-ին Հաագայի կենտրոնական զբոսայգում կայացավ ամենամյա Դեսպանությունների փառատոնը, որին հոլանդահայ համայնքի և գործարարների աջակցությամբ լայն մասնակցություն ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։
Փառատոնը բացվեց միջոցառման գլխավոր բեմահարթակում Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկական երգի և պարի խմբի կատարումներով։
Հայաստանն այս տարի ներկայացված էր երկու տաղավարներով՝ մեկում ներկայացված էին հայկական քաղցրավենիք, չրեր, թեյ, հայաստանյան վարպետների պատրաստած հուշանվերներ, զարդեր, մանկական գրականություն, կոմիքսներ և քաղցրավենիքի համտես։ Մյուս տաղավարում պատրաստվում էր լավաշ և հայկական խորոված։
Միջոցառման կազմակերպիչների գնահատմամբ փառատոնին հայկական տաղավարները մեծ ժողովրդականություն էին վայելում և ամենայցելածների թվում էին։
Հայկական տաղավարներում հատուկ շեշտադրում էր արված Հայաստանը՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն գովազդելու և գործարարությամբ զբաղվելու նպաստավոր պայմաններ առաջարկող երկրի վրա. այցելուներին բաժանվում էին տարբեր զբոսաշրջային հնարավորությունների վերաբերյալ գրքույկներ։
Ընդհանուր առմամբ դեսպանությունների փառատոնը այցելեցին շուրջ 60000 մարդ։
Most expected IT event will be held this year in Yerevan Armenia .
The world’s leading academics, technologists and entrepreneurs such as Alexis Ohanyan (Reddit), Gary Vaynerchuk (VaynerX), Narayana Murthy(Infosys) will attend WCIT 2019.
2019-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը:
Armenia has lots of cultural and historical treasures, but probably nothing's bigger than its written heritage. And a place where most of medieval manuscripts are held, Մատենադարան - Matenadaran, is more than just a museum, it's a treasury of medieval thought in a modern institution.
Written by Tigran Zakaryan for Regional Post
Հայաստանի դեսպանությունում կայացավ 2020թ. Նիդերլանդներում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի հանդիպումը:
13 сентября в 08:39
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ պարգևատրման արարողություն Նիդերլանդներում ՀՀ դեսպանատանը
Սեպտեմբերի 12-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին աշխատանքային այցելությամբ Հաագայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյաներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների և դատական ատյանների աշխատակիցներ, հոգևոր, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։
Ողջունելով հրավիրյալներին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը նշեց, որ ներկա են Հայաստանի բարեկամները, որոնք աչքի են ընկել հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման գործում իրենց ներդրումով և նպաստել են Նիդերլանդներում Հայաստանի ու հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը։
Միջոցառմանը Վահագն Մելիքյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրեր հանձնեց «Աբովյան» միության նախագահ Մաթո Հախվերդին՝ «Աբովյանի» հիմնադրման 35-րդ տարեդարձի, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, և «Պայնակերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի ղեկավարությանը` բարեգործական երկարամյա ու արդյունավետ գործունեության համար:
ԱԳՆ Պատվո մեդաներլ շնորհվեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստին՝ Նիդերլանդների պետական կառույցներում հայ ժողովրդի շահերի պաշտպանության և Նիդերլանդների թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով ծավալած արդյունավետ գործունեության համար։
Գլխավոր քարտուղար Մելիքյանը ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց նաև Հայաստանում Նիդերլանդների նախկին դեսպան Յոս Դաումային՝ հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ջանքերի համար։
13 сентября в 18:04
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն այցելեց «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Սեպտեմբեր 13-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն այցելեց Նիդերլանդների միջազգային հարաբերությունների «Կլինգենդայլ» ինստիտուտ, որտեղ հանդիպեց գիտակրթական հաստատության տնօրեն Ռոն Թոնին։
Վահագն Մելիքյանը Ռոն Թոնին հանձնեց «Կլինգեդայլին» ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով շնորհված ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալ՝ ի գնահատումն շուրջ 30 տարի հայ դիվանագետների համար կազմակերպվող օրինակելի վերապատրաստման ծրագրերի: ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ այս տասնամյակների ընթացքում Կլինգենդայլում վերապատրաստված դիվանագետներից շատերը դարձել են դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԳՆ-ում ու ՀՀ Կառավարության այլ հաստատություններում՝ ընդգծելով, որ բարձր է գնահատվում նաև կրթօջախի համագործակցությունը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հետ:
Զրուցակիցները խոսեցին համագործակցության շրջանակներում ներկայումս իրականացվող ծրագրերի և գործընկությունը խորացնելու հեռանկների մասին, ինչպես նաև կիսվեցին դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների ուղղությամբ կրթական ծրագրերի ոլորտում առկա փորձով:
Ռոն Թոնի ուղեկցությամբ Վահագան Մելիքյանը շրջայց կատարեց «Կլինգենդայլի» համալսարանում, ծանոթացավ ինստիտուտի պատմությանը, անցած ուղուն և ուսանողների համար առկա պայմաններին:
Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների գլխավոր քարտուղարների հանդիպումը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ՆԹ ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոկա Բրանդտի հետ:
Հանդիպումը մեկնարկեց ՀՀ և ՆԹ ԱԳ նախարարությունների միջև դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական կետերի աշխատակիցների ընտանիքի անդամների՝ ընդունող երկրում աշխատանքի իրավունքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
Հանդիպմանը Վահագն Մելիքյանը ներկայացրեց 2018 թ. ի վեր Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների շարունակական ծրագիրը՝ անդրադարձ կատարելով օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված քայլերին։
Իր հերթին ողջունելով Հայաստանում ժողովրդավարության լիարժեք կայացմանն ուղղված հայկական կողմի ջանքերը՝ տիկին Բրանդտն ընդգծեց հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների նկատելի ակտիվացումը և առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ համարելով դրանք Նիդերլանդների կողմից աջակցության վառ դրսևորում։ Երկուստեք վերահաստատվեց քաղաքական երկխոսության դիմանամիկայի պահպանման և հետագա խորացման պատրաստակամությունը։
Հանդիպմանը կողմերի միջև հանգամանալից քննարկում ծավալվեց ՀՀ և ՆԹ արտաքին գերատեսչությունների կառուցվածքային հարցերի, կիրառվող նորարակական լուծումների, ընթացիկ և նախատեսվող բարեփումների շուրջ։
Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը Նիդերլանդների գործընկերոջն հրավիրեց Հայաստան։
Այնուհետև Վահագն Մելիքյանը շրջայց կատարեց Նիդերլանդների արտգործնախարարությունում, ծանոթացավ համակարգում ընթացող տեխնոլոգիական բարեփոխումներին և կիրառվող նորարարական լուծումներին, այցելեց ԱԳՆ տեղեկատվական կենտրոն, հանդիպեց ՆԹ ԱԳՆ թվային ծառայության տնօրենի, հաղորդակցության և հանրային դիվանագիտության վարչության պետի հետ։
Վահագն Մելիքյանը հանդիպեց Նիդերլանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով նորանշանակ հանձնակատար դեսպան Հենկ ֆան դեն Դուլի հետ, որի հետ մտքեր փոխանակվեցին ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ։
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցելությունն Ալմելո
Սեպտեմբերի 14-ին Նիդերլանդներում գտնվող արտգործնախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Vahagn Melikian Օվերայսել նահանգի հոլանդահայերին հանդիպելու նպատակով այցելեց Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Armeens Apostolische Kerk Almelo եկեղեցի։
Այցելությունը մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակի զետեղմամբ։ Այնուհետև Վահագն Մելիքյանը եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի և հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց եկեղեցում և հարակից համալիրում, ծանոթացավ Օվերայսելում հայկական ներկայության պատմությանը, ներկային և ծրագրերին։
Օվերայսելի հայ գործարարների հետ «Բիզնեսի հնարավորությունները Նոր Հայաստանում. Հայկական սփյուռքի դերը» խորագրով հանդիպման մեկնարկին ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia գլխավոր քարտուղարն ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia «Անդրանիկ Օզանյան» մեդալ հանձնեց Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիին՝ ի գնահատում վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերված աջակցության: Երախտագիտություն հայտնելով Հայրենիքի կողմից պարգևատրվելու համար՝ Օնիկ Գելիջին նշեց, որ հպարտությամբ և հուզմունքով է այն ընդունում՝ որպես Օվերայսել նահանգի հայության հայրենանվեր գործունեության գնահատական։
Այնուհետև Վահագն Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, գործարարությամբ զբաղվելու համար ստեղծված նպաստավոր պայմանները և ներդրողներին պետության կողմից տրվող արտոնությունները՝ ընդգծելով Սփյուռքի կարևորագույն դերակատարությունը՝ Հայաստանում առկա դրական միտումների խորացման և երկրի զարգացման գործում։ Պատասխանելով ներկաների հարցերին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց պետության կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքների, Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի և այդ բնագավառում դիվանագիտական ծառայության մարմինների գործառույթների մասին։
16 сентября в 15:44
Նիդերլանդների EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
մանրամասը`
https://www.nidoragir.com/2019/09/blog-post_14.html
17 сентября в 09:40
Ինգրիդ Տիեկենի` Հաագայի լեզուներին նվիրված գրքում իր պատվավոր տեղն է զբաղեցրել հայոց լեզուն։
Armenia|n language is proudly present in Ingrid Tieken-Boon van Ostade 's book on languages, spoken in the City of The Hague - Municipality
Հայաստանը դեսպանություններ կհիմնի Եթովպիայում և Իսրայելում
21 сентября в 12:54
ՀՀ դեապանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ