Страницы

Tuesday, 20 August 2019

Զարմանահրաշ Մոնակոն

Սկիզբը`

Նիդերլանդական հարթավայրերից մինչև Իտալիայի Ալպերը` 6 երկրներով


Զարմանահրաշ Մոնակոն(Monaco)



Նիցայից Մոնակո 20 կմ էլ չկա: Այնտեղ մի քանի ճանապարհ է տանում: Մոնակոն` Հարավային Եվրոպայում, Ֆրանսիայի հարավ արևելքում, Միջերկրական ծովի ափին գտնվող` Վատիկանից հետո երկրորդ գաճաճ պետություն է: Մոնակոն ձգվում է ծովափի երկայնքով, նեղ շերտով և բարձրանում դեպի բլուր, որոնք կազմում են Ալպերի սկիզբը: Տարածքը` ծովից դեպի բարձրություն համարյա ամբողջովին կառուցված է, ունի բազմաթիվ բազմաբնակարան շենքեր: Մոնակոյի ամենաբարձր կետը Չեմին դե Ռևորեսն է ՝ 161 մետր բարձրության վրա: Ընդհանուր մակերեսը երկու քառակուսի կիլոմետր է, բնակչությունն էլ չի անցնում 40 հազարից: Տարածքի փոքրության պատճառով 1950 թ. նույնիսկ երկրում արգելվել է հրազեն օգտագործելը, քանի որ դրա գործածությունը հետևանք է թողնում հարևան երկրում: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է: Մոնակոն  գտնվում է Ֆրանսիայի հովանու ներքո:Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից: Շրջագայելով քաղաքում չես էլ զգում, որ մի օկրուգային քաղաքից տեղափոխվում ես մյուսը: Բնակչության 28% ֆրանսիացիներ են, 21% մոնտեգասկներ են` որոնք բնիկ տեղաբնակներ են, 18%-ից ավելի իտալացիներ են, 7% բրիտանացիներ, մյուս 25% ներկայացնում են աշխարհի 125 ազգերի ներկայացուցիչներ:
Մոնակոն  աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելուց բացի զբոսաշրջային մեծ համբավ ունի։ Նոր եկամուտ բերելու համար, երրորդ արքայազն Չարլզը որոշեց վերակազմավորել Մոնտե Կառլո թաղամասը: Մոնտե Կառլոյի խաղատունը բացվեց  1863-ին, իսկ հյուրանոցը ՝ դե Փարիզ, մեկ տարի անց: Երկաթգիծը  բացվեց 1868-ին ՝ այն դարձնելով հանրաճանաչ զբոսաշրջային վայր:













  Յոթանասունական ութսունական թվականներին իսկական շենքային բում տեղի ունեցավ, և երկիրը լցվեց բնակարաններով: Ֆոնտվիլի թաղամասը ստեղծվել է ի հաշիվ ծովի նոր հողերի:  Մյուսը լինելու է Լե Պորտյե շրջանը, որ նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: Մոնակոն դարձավ թանկարժեք քաղաք:


1993 թվականին Մոնակոն դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: 2002 թվականին Ֆրանսիայի և Մոնակոյի միջև կնքված նոր պայմանագրով նախատեսված է, որ եթե տոհմը շարունակելու համար գահին հաջորդող չլինի, միևնույնն է այն կմնա անկախ պետություն: Մոնակոյի ռազմական պաշտպանությունը շարունակում է մնալ Ֆրանսիայի պատասխանատվության ներքո: Չնայած արտարժույթը Եվրոն է, այնուհանդերձ երկիրը Եվրամիության անդամ չէ:















Չի կարելի այցելել Եվրոպա և չլինել այս երկրում:  Ֆիլատելիստներին հայտնի է Մոնակոյի նամականիշերը, Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ  շքեղ խաղատներով, մասնավորապես Մոնտե  Կարլոյի հանրահռչակ խաղատունը` որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի մեծահարուստները: Նաև ասում են, որ Մոնակոն աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի`  գերազանցելով Ճապոնիային. կյանքի  տևողությունը հասել է 90-ի։
Մոնակոյում, հատկապես Մոնտե Կառլո քաղաքում, հաճախ են կազմակերպվում միջազգային մարզական մրցումներ՝ հեծանվային, «Ֆորմուլա 1» amenamya ավտոարշավների փուլը, թենիսի առաջնությունը: Ֆուտբոլի ազգային հավաքականից բացի, Մոնակոն  ունի նաև իր սեփական ֆուտբոլային ակումբը ՝ AS Monaco, որը խաղում է Ֆրանսիայի լիգայում:
Հանրահայտ է Մոնտե Կառլոյի կրկեսային փառատոնը, որի մրցանակները հանձնում են թագավորական ընտանիքի անդամները: Այստեղ են գտնվում եվրոպական ամենահզոր ռադիոկայանը՝ «Մոնտե Կառլոն», Զբոսաշրջության միջազգային ակադեմիան:
Անտարբեր չի կարելի մնալ նաև Նապոլեոնի թանգարանի նկատմամբ, որտեղ ներկայացված են Նապոլեոնի ժամանակաշրջանի մետաղադրամներ, փոստային նամականիշներ, պահակային համազգեստեր և այլ հետաքրքրաշարժ իրեր: Օվկիանոսագիտական թանգարանը (հիմնադրվել է 1899 թ-ին), որը երկար ժամանակ գլխավորել է աշխարհահռչակ ճանապարհորդ-գիտնական Ժակ Իվ Կուստոն: Գործում է Villa Sauber Մոնակոյի ազգային թանգարանը, որտեղ  «Քայլ առ քայլ» խորագրի ներքո մինչև սեպտեմբերի 29-ը ցուցադրվելու է հին և ժամանակակից արվեստագետների գործերը: (Նիդ.օրագիրն արդեն լուսաբանել է ցուցահանդեսը)














   https://www.nidoragir.com/2019/08/blog-post_15.html

Մոնակոն  թեև բանակ չունի այնուամենայնիվ առկա է փոքր ռազմական ուժ: Այն բաղկացած է Մոնակո-Վիլ քաղաքում արքայազնի և պալատի թիկնապահական ստորաբաժանումից, որը կոչվում է Compagnie des Carabiniers du Prince (Prince's Carabiniers Company), հագեցված է M16A2 հրացաններով և 9 մմ ատրճանակներով (Glock 17),  քաղաքացիական պաշտպանության կորպուսի (Sapeurs-Pompiers) հետ միասին կազմում են Մոնակոյի հանրային ընդհանուր ուժերը:  The Compagnie des Carabiniers du Prince- ը ստեղծվել է Prince Honoré IV- ի կողմից 1817 թ. ՝ իշխանությունների և իշխանների ընտանիքի պաշտպանության համար: Զինված ուժերի կազմը համալրում է 116 սպա:
 Ոստիկանությունը  ներառում է մի քանի բաժիններ և ծառայություններ, որոնցից են` դատական, քաղաքային, վարչական, Ծովային և օդանավակայանների, ներքին հետախուզության ոստիկանական բաժինները և այլն: Չնայաց թվաքանակին` 515 ոստիկան, համարվում է Եվրոպայի ոստիկանաշատ երկրներից մեկը: Քաղաքում կարելի է տեսնել ձիգ  կանգնած, սպիտակ վերնաշապիկներով ոստիկանների:

Իրար սերտ կպած Մոնակո և Մոնտե Կառլո քաղաքներն աննկարագրելի գեղեցիկ են` առաջին հերթին իրենց կոկետության, մաքրության ու ճարտարապետական տեսքի շնորհիվ: Ծովի ափից մինչև լեռան լանջերին գտնվող հին ու  նոր բազմահարկերը նորոգված, ներկված ու  բարետես են:
















  Քաղաքը դիտելու  համար պետք է օգտվել սանդուղքներից ու վերելակներից:Երբ օգտվում ես փողոցի ստորգետնյա անցուղուց, աչք է շոյում շքեղությունն ու մաքրությունը, քայլում ես ու համեմատում խորհրդային քաղաքների մութ, սալիկաջարդ ու գոզահոտ անցումների հետ ու մտածում, որ սա է քաղաքակրթությունը...Հանկարծ անցումը փակուղի է տանում և հայտնվում ես վերելակի դեմ դիմաց, որից օգտվելուց հետո հայտնվում ես ծովից տասնյակ մետրերով բարձր մեկ այլ փողոցում: Հետաքրքիրը նա է, որ ինչքան քաղաքով վեր ես  բարձրանում այնքան իրենց զգացնել են տալիս շքեղ հյուրանոցների, ռեստորանների, թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը:




Մոնակոյի ճապոնական այգին (Japanese Garden, Monaco)

Հաճելի տպավորություն է թողնում Մոնակոյի ճապոնական այգին (Japanese Garden, Monaco): Այստեղ` ինչպես Ճապոնիայում:
Այս այգին ստեղծվել է 1994 թվականին արքայազն Ռայներ III- ի խնդրանքով, լանդշաֆտային ճարտարապետ Յասուո Բեպպուի կողմից (Զեն դիզայնի խստագույն սկզբունքներին համապատասխան) ​​(1990 թ. Օսականայի ծաղիկների ցուցահանդեսում արժանացել է Գրան պրի մրցանակին), այցելուներին տեղափոխում է բարձրացող արևի երկիր:











Այգում զբոսողները կկարողանան հայտնաբերել ճապոնական պարտեզի բոլոր հիմնական բաղադրիչները ՝ լճակ, կղզիներ, ջրվեժ, լապտերներ, կամուրջներ, թեյի տուն և «Զեն» պարտեզ:
Այս կանաչ օազիսը ճապոնական ավանդույթի  միջերկրածովյան խառնուրդ է , արդյունք`  Մոնակոյի և  Ճապոնիայի այգեպանների սերտ համագործակցության: Բամբուկե ցանկապատերը, սալիկները («Awaji Island»), քարե լապտերները և տարբեր կառույցներում օգտագործված փայտերը (դարպաս, թեյի տուն և այլն) բոլորը ներմուծվել են  Ճապոնիայից, մինչդեռ բույսերը՝ սոճի, ձիթապտուղ , նուռ և այլն, երեք տարի անընդմեջ հատվել են ճապոնացի այգեպանի կողմից, որպեսզի նրանց ճապոնական տեսք ու ոճ ապահովվի: Այգու մուտքն ազատ է:


Մոնակոյի կենդանաբանական այգին (Jardin animalier Zoo de Monaco)

Մոնակոյի կենդանաբանական այգին (Jardin animalier Zoo de Monaco)
Նույնպես բավական հետաքրքիր վայր է: Այն հարմարեցված է զառիթափն ի վեր: Ընդհանրապես Մոնակոյում ամեն  սանտիմետրն օգտագործված է բավական արդյունավետ ու  նպատակային: Մոնակոյի կենդանական այգին ստեղծվել է Մոնակոյի արքայազն Ռայներ III- ի  ( Prince Rierier III) կողմից 1954 թ.-ին ՝ Աֆրիկա կատարած իր գործուղումներից մեկի վերադարձից հետո:



Զվարճանքի այս պուրակն արդիականացրել է իր կառույցները; Կենդանիներն հարմարեցվել են տեղանքին: Այսօր այս այգին շարունակում է մնալ աշխարհի վերջին թագավորական կենդանաբանական այգիներից մեկը: Այդ պատճառով գները բավական մատչելի են` Մեծահասակներ ՝ 5 €, Երեխաներ (6-16 տարեկան) ՝ 2,50 եվրո 6 տարեկանից ցածր երեխաներ` անվճար: Այգին վերաբացվել է 2019 թվականի հունիսի 1-ից:  1 հեկտար այգին, որը տեղակայցած է "Rocher" բլրի վրա բաղկացած է չորս հարկերից, որոնք ձգվում են ժայռի երկայնքի արահետներով, տարիների ընթացքում զարգացել և արդիականացվել է ՝ հնարավորինս լավ պայմաններ ստեղծելով ու տեղավորելով կենդանիներին:


Մոնակոյի կենդանաբանական այգու ոչ մի կենդանի ձեռք չի բերվել վաճառքից: Կենդանիներն այստեղ են գալիս են նվիրատվություններից, կրկեսներից, կամ լքված են եղել , կամ էլ կամ առգրավվել են անբարեխիղճ սուբեկտից:
Երբ այգու օբյեկտներն այլևս չեն ապահովում կենդանիների համար լավագույն կենսապայմանները, ապա դրանք փոխանակվում կամ տեղափոխվում են այլ ավելի հարմար կառույցներ: Այգում կան 250-ից ավելի կենդանիներ, ավելի քան 50-ից ավելի տեսակներ:





Մոնակոյի թագավորական պալատը
 Monaco Palais Princier.

1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոն քաղաքացիական պատերազմի ժամանակ անցնում է Ֆրանչեսկո Գրիմալդիի և իր կողմնակիցների կողմը։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարուրյան սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։


Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։ Մոնակոյի գլխավոր տեսարժան վայրը Գիմալդի պալատն է, որն իրենից ներկայացնում է հարթ, քառակուսի ամրոց և աչքի է ընկնում ծովի նկատմամբ իր բարձրադիր դիրքով:





Մոնակոյի արքայազնի պալատը Մոնակոյի Գերագույն իշխանի պաշտոնական նստավայրն է: Կառուցվել է 1191 թ.-ին ՝ որպես գենովյան ամրոց, իր երկար և հաճախ դրամատիկ պատմության ընթացքում այն ​​ռմբակոծվել և պաշարվել է բազմաթիվ օտար տերությունների կողմից: 13-րդ դարի վերջից ի վեր, այն եղել է Գրիմալդիի ընտանիքի հենակետն ու տունը, որը առաջին անգամ գրավեց այն 1297 թ.-ին: Գրիմալդը այդ տարածքը ղեկավարում էր նախ որպես ֆեոդալ, իսկ 17-րդ դարից ՝ որպես իշխան:  Նրանց իշխանությունը հաճախ երերում էր` ուժեղ հարևանների հետ փխրուն պայմանավորվածություններից:






 Այսպիսով, Արքայազնի պալատը արտացոլում է ոչ միայն Մոնակոյի, այլև արքայական ընտանիքի պատմությունը, որը 1997 թվականին նշում էր 700 տարվա իշխանության հաստատումը` հենց այս նույն պալատից:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին պալատը և նրա տերերը  վերածվեցին խորհրդանիշների, որոնք կախված էին Ֆրանսիայից:  21-րդ դարում պալատը շարունակում է մնալ Մոնակոյի ներկայիս արքայազնի նստավայրը:

Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը Երևանում` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (2018թ.)

Ներկայիս միապետը Ալբերտ Երկրորդն է Գրիմալդիի տնից: Այս ընտանիքը գահի վրա է եղել ավելի քան 700 տարի:
Վարչապետը` Սերժ Թելլեն է, ընտրվել  է 2016 թ.-ի փետրվարի 1-ից:  Մոնակոյում նրա պաշտոնն անվանվում է` Պետության նախարար:
Ալբերտ երկրորդը կնոջ, երեխաների հետ  (այս լուսանկարը հաճախ  կարելի էր տեսնել Մոնակոյի հանրային վայրերում):


Փ.Կնյազյան
Hay Azian
Հուլիս-օգոստոս
Նիդերլանդներ-Բելգիա-Լյուքսենբուրգ-Ֆրանսիա-Մոնակո-Իտալիա

No comments:

Post a Comment