Страницы

Wednesday, 17 July 2019

Հաագայի «Դեսպանատան փառատոնին» Հայաստանը ևս մասնակցելու է



Համաշխարհային մշակույթի ալիքը`  «Դեսպանատան փառատոնի» շրջանակում երկու օր կթևածի Հաագայում: Այն անցկացվելու է արդեն 7-րդ անգամ, այս տարվա սեպտեմբերի 6-ին`  շաբաթ, և սեպտեմբերի 7-ի կիրակի օրերին, գեղատեսիլ Լանգ Վորհաութում  (Lange Voorhout): Փառատոնը նշանակալի  դարձավ 2018 թվականից, երբ ավելի քան 60 դեսպանատներ միացան մշակութային  այս տոնին եւ իրենց երկրների փորձով ու ավանդույթով կիսվեցին ներկա բոլոր հյուրերին ու այցելուներին:

 Մշակույթների  փառատոնում ներկայացվելու են փոփ, ջազ, ժողովրդական եւ դասական   երաժշտություն,  խոհանոցի հարուստ ուտեստներ, թատրոն, գրականություն, նորարարական արվեստ: Մի  խոսքով բոլոր  ներկա գտնվողները  մշակույթի ուսումնասիրության միջոցով  կօգտվեն տարբեր, անվճար ծրագրերից, այն հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերի մասնակիցներին:  Երկու օր զբոսնելով Lange Voorhout-ի ծառապատ  այգու երկայնքով ու շրջագայելով տարբեր երկրների տաղավարներով  մասնակիցները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններում արարված գեղեցիկի և մարդկայինի ներդաշնակությանը:


Ի թիվս այլ երկրների, փառատոնին իր  ներկայությունն է ապահովվելու  Հայաստանը: «Դեսպանատան փառատոնին» մեր  դեսպանության կազմակերպությամբ ներկայացվելու  են Հայաստանի մշակույթն ու խոհանոցը, ձեռագործ աշխատանքները, հուշանվերներ, մետաքսե վզկապեր, խեցեղեն, լեռնային բուսաթեյ,  հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:

Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին  մատուցել, ներկայացնելու  է հայտնի հայկական խորոված ու այլ ուտեստներ` ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիք եւ չոր միրգ:
Հայ  երգն  ու պարը ներկայացնելու են Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
«Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը նույնպես կազմ ու պատրաստ  ընդունելու և ողջունելու  է բոլոր այցելուներին, նրանց հետ  կիսելու է զարմանահրաշ հայկական  մշակույթի ու խոհանոցի նմուշներով` անկրկնելի պահեր պարգևելով բոլորին:
Nid.oragir

 Փառատոնի  մասին` դեսպանության էջում
https://www.facebook.com/events/338480427084737/


No comments:

Post a Comment