The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 11 July 2019

Նիդերլանդների կիրակնօրյա հայկական դպրոցներում ամառային արձակուրդներ են





Նիդերլանդների հայ  համայնքների  կիրակնօրյա դպրոցներում հիմնականում ավարտվել են տարևերջյան դասերը և  մեկնարկելու են ամառային  արձակուրդները: ՈՒսումնական  տարին վերջինը փակողների թվում են Ամստերդամի  և Հաագայի  հայկական դպրոցները: Եթե անցած կիրակի, հուլիսի 7-ին,  Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 150-ից ավելի անձնակազմը` աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, եկեղեցու անդամներ, հյուրեր, արդեն հինգերորդ անգամ բացօդյա հանդուպում-հավաք էին կազմակերպել , ապա  Հաագայի Աբովյան մշակութային միության սաների նմանօրինակ միջոցառումը կայանալու է հաջորդ կիրակի` հուլիսի 14-ին  ժամը 16-ին:  Աբովյանցիներն  այդ օրը  կանդրադառնան 2018–2019 ուսումնական տարվա աշխատանքներին, կունենան ազատ բեմի հնարավորություն` երգ, պար, աշխույժ երաժշտություն։ Միջոցառումից հետո Աբովյան միության կենտրոնը փակ կլինի 2019 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 24-ը, իսկ սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի հերթական` նոր ուսումնական տարվա դասերը կսկսեն սեպտեմբերի 8-ին: Հավելենք, որ Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի սաների կատարած մյուս լավ գործերի ու  նախաձեռնությունների մասին  շուտով ավելի մանրամասը տեղյակ կպահի www.narekatsi.nl կայքը:




No comments:

Post a Comment