Страницы

Saturday, 13 July 2019

Փնտրում են Հայրենականում զոհվածների հարազատներին




Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանին է դիմել Լեյսդենում  Խորհրդային զինվորների հիշատակի (Stichting Russisch Ereveld)    հիմնադրամը:  Այդ հիմնադրամի քարտուղար Ռեմկո Ռեյդինգը (Remco Reiding)  դեսպանին առաջարկ է արել, որպեսզի հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց խնամակալության ներքո  վերցնեն Լեյսդենի եղբայրական գերեզմանոցում գտնվող հայ զինվորների  գերեզմանները ։  Հիմնադրամին փոխանցվող օգնությունը նախատեսում է  գերեզմանների բարեկարգման,վերանորոգման աշխատանքներ՝  այն պատշաճ մակարդակին պահել, պահպանելու համար: Այստեղ  գերեզմաններին հոգ տանելուց զատ մեծ աշխատանք է տարվում հայտնաբերելու անհայտ զինվորին, պարզելու  նրա  ինքնությունը, կապ  հաստատելու նրա հարազատների հետ, կազմակերպելու  նրանց այցելությունը զինվորի շիրիմին:
Ինչպես պարզեցինք` Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքի մոտ «Խորհրդային փառքի դաշտում» թաղված են և տարբեր ժամանակներում վերահուղարկավորված են 865 նախկին Խորհրդային Միության զինվորներ: Գերիներն հիմնականում եղել են կենտրոնական Ասիայի Խորհրդային հանրապետություններից, որոնց այստեղ են տեղափոխել 1941թ  հենց պատերազմի սկզբից: Առաջին 77 հոգու մասսայական գնդակահարությունը տեղի է  ունեցել 1942 թ. Ապրիլի 9-ին:  Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդներում ամենախոշոր մահապատիժներից մեկն էր: Հենց այս տեղանքում  ավելի ուշ  տեղադրվել է հուշարձան: Սկսած 2012թ. «Խորհրդային փառքի դաշտ»  հիմնադրամը անցկացնում է ամենամյա հիշատակի արարողություն:
Պատերազմից հետո իշխանությունները որոշեցին  Մարգրեթենում ստեղծել ամերիկյան զինվորների մշտական ​​հուշահամալիր, այդ պատճառով ևս 101 խորհրդային զինվորի աճյուն այնտեղից տեղափոխվել է «Խորհրդային փառքի դաշտ»: 1948 թ. Նոյեմբերի 18-ին  «Խորհրդային փառքի դաշտը» պաշտոնապես բացվել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Վ.Ֆ. Սխոկինգի կողմից:  Այսպիսով, Ամերսֆորտը դարձավ Խորհրդային Միության  զոհված զինվորների  հավաքատեղի: Այստեղ  է տեղափոխվել ևս 73 մարդու մասունքներ, որոնք  ստիպված ծառայել  են գերմանացիներին: Հիմնականում հենց այս մարդկանց մեջ են եղել հայեր ու  նաև վրացիներ: Շատերի ինքնությունը պարզված չէ: Մեր ընթերցողին հիշեցնենք, որ  ֆաշիստների կողմից գնդակահարված 7 հայերի մի գերեզման էլ կա Միդելհարնիսում, որտեղ ամեն  տարի տեղի իշխանավորների հետ հիշատակի  տուրք են մատուցում հայոց դեսպանն ու հայկական համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչները:
 Փորձեցինք հիմնադրամի կայքից փնտրել և առանձնացնել հայազգի զինվորների:

 Այսպես  Հիմնադրամն այս պահին փնտրում է 1907 թ. Արմավիրի (Հոկտեմբերյան) մարզում ծնված ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարազատներին: Նշված է նաև 1918թ ծնված ՀՄԱՅԱԿ ՍՏԵՓԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ (ЗАХАРЬЯН Амаяк Степанович (?)) անունը:
Անհրաժեշտ տեղեկություններ ունենալու դեպքում, խնդրեմ, կարող եք հայտնել  Հայաստանի դեսպանությանը, ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ, կամ էլ ստորև նշված հասցեներով:

Դեսպանի նամակին`  Լեյսդենում  Խորհրդային զինվորների հիշատակի (Stichting Russisch Ereveld)  հիմնադրամին, առաջիններից մեկը  արձագանքեց Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամը` ի  դեմս  նախագահ Վահան Ավագյանի, նա ողջունել է  առաջարկը և պատրաստակամություն հայտնել համագործակցել հիմնադրամի հետ:

 Լեյսդենում  Խորհրդային զինվորների հիշատակի (Stichting Russisch Ereveld)    հիմնադրամի գործունեությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար կարող եք  այցելել կազմակերպության կայք`  http://sovjet-ereveld.nl/ , կամ գրել info@russisch-ereveld.nl էլ.փոստին
«Նիդ.օրագիր »



 Ռեմկո Ռեյդինգի նամակն 
ուղղված դեսպան Տիգրան Բալայանին։

Dear Mr. Ambassador,


Thank you for your sincere interest in the Soviet Field of Honour in 

Leusden and the Armenian World War II casualties who have been buried 
there.

Our Foundation is trying to keep the memory of these soldiers alive. We 

have been identifying soldiers, tracing relatives and organizing visits 
to the graves since 1998. We are organizing memorial days, yearly we 
place flowers and photos of soldiers in May and candles on Christmas 
Eve.

We are hoping to find 865 people who want to adopt a soldier and his 

grave, so that all soldiers will no longer be forgotten. More than 500 
soldiers have now become sponsors, but still xx Armenian soldiers can be 
adopted. The yearly contribution of 50 euros is used for all the goals 
mentioned above.

We would be very grateful if you could find such sponsors among the 

Armenian diaspora, Armenian companies or others who are willing to 

support our humanitarian goals.


1 comment:

  1. Այս հարցով խնդրում ենք դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերության որոնման ծառայությանը: Նիդերլանդների Կարմիր խաչի որոնման ծառայությունը կարող է դիմել ՀԿԽԸ որոնման ծառայությանը հետևյալ էլ հասցեով՝ arcs-ts@redcross.am հասցեով:

    ReplyDelete