Страницы

Wednesday, 5 June 2019

Դեսպանը Դեն Բոսում մասնակցել է կիրակնօրյա պատարագին






Այսօր Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցի է այցելել և Der Armen Melkonian - ի մատուցած Սուրբ պատարագին է մասնակցել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը( Tigran Balayan)
Հիշյալ եկեղեցին որոշ ժամանակով տրամադրվել է հայերին և հեռանկարում այն կարող է ծառայել որպես հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն: Այս կապակցությամբ քահանան` Տեր Արմեն Մելքոնյանը, շենքը գնելու համար նախաձեռնել է դրամահավաք: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլի 14-ին, բազմաթիվ հայերի մասնակցությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերաշնորհ Խաժակ Պարսամյանը` Արմեն քահանա Մելքոնյանի մասնակցությամբ կատարել են Դռնաբացեքի արարողություն և Ծաղկազարդի կապակցությամբ մատուցել են Սուրբ պատարագ: Այդ օրվանից եկեղեցու դռները կանոնավոր բաց են տեղի հայ հավատացյալների առջև (https://www.nidoragir.com/2019/04/blog-post_20.html) :
Հիշյալ պատմական եկեղեցին Հռոմի կաթոլիկ դավանանքի եկեղեցի է, կառուցվել է 1533թվականին, գոթական ոճով: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: Հիմնական անվանումից բացի կոչել են` Նոր եկեղեցի, Kruiskerk (Խաչվանք) և այլը: Ներկայումս այն վաճառվում է, ունի ազգային հուշարձանի կարգավիճակ` 21692 համարանիշով:

No comments:

Post a Comment