Страницы

Tuesday, 18 June 2019

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Այս տարվա Հունիսի 6-ին հրապարակել էինք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը:


Սփյուռքում և Հայաստանում ազգային մշակութային արժեքները քարոզելուն միտված «Նիդերլանդական օրագրի» իշխանական տոհմերին վերաբերվող նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտել հայ անվանի զավակների մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Ահա հենց այս ճանապարհին գտանք, որ անտեսվել է գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու թե գրական ժառանգության հիշատակումը, և թե նրա գերեզմանի խնամքը: Այս առթիվ հանդես եկանք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» բաց նամակ ահազանգ-հոդվածով, որն հասցեագրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և շահագրգիռ այլ կազմակերպությունների: Հոդվածը հրապարակվել և տարածվել է «Նիդերլանդական օրագրի» հետևյալ կայքերում.
Նաև ֆեյսբուքյան, թվիթերի և սոցիալական մյուս էջերով:
Այն վերահրապարակել են «Օրեր» ԵՎրոպական ամսագիրը  ORER Armenian European MagazineNewinfo և Shamshyan.com հայկական կայքերը.


Դրանից բացի հոդվածն ուղարկվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին` էլեկտրոնային փոստով, այդ թվում նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջերին:
Կարծում էինք հոդվածում առաջ քաշված խնդիրներին անհապաղ պետք է արձագանքեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, քանի որ խնդիրն առնչվում է հայ եկեղեցուն անգնահատելի ծառայություն մատուցած և իր կյանքի ողջ տարիները հայ ժողովրդին ու առաքելական եկեղեցուն նվիրած Սահակ Վարդապետին: Այնուհանդերձ ուշ չենք համարում և համբերությամբ սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը: Նյութին առաջինը սիրով արձագանքեց ՀՀ խորհրդարանի սփյուռքի, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը` ինչը որպես նոր Հայաստան կերտելու ճանապարհին արված օպերատիվ քայլ, բավական ողջունելի է: Նա խոստացավ հարցն անպայման ուսումնասիրել ու պահել ուշադրության կենտրոնում: Արդեն ժամեր անց պարոն Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այդ մասին նամակն ուղարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր արդեն` ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հիշյալ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայան / Harutyun Babayan-ի ֆեյսբուքյան էջում տեսանք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի իրեն իսկ հասցեագրված գրություն-պատասխանը: Նամակում (ներկայացնում ենք լուսակրկնօրինակը) մասնավորապես հայտնվում է, որ նախարարությունը գերեզմանի տապանաքարի վնասման վերաբերյալ տեղեկացված չէ (միգուցե մեր հոդվածը չեն կարդացել): Հայտնվում է նաև, որ Սահակ վարդապետ Ամատունու Օշականում գտնվող տապանաքարը հաշվառված չէ որպես պատմա-մշակութային հուշարձան և ընդգրկված չէ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի Հ377 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 29-ի Հ628 որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախարարի գրության մեջ ասվում է, որ հարցը քննարկվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, որը նույնպես հետաքրքրված է գերեզմանի գտնվելու տեղավայրով (Թեև տեղավայրը մեր հոդվածում հստակ մատնանշված է): ՈՒրախ ենք, որ նամակին ընթացք է տրվում, միառժամանակ տխուր, որ անկախությունից հետո, հուշարձանների վերանայման նորարարական ծավալուն քայլեր մինչև օրս չեն ձեռնարկվել: Իհարկե՛ խորհրդային կարգերը, երբ եկեղեցին օրենքից դուրս էր համարել պետք է արգելափակեր նրան ծառայող` մասնավորապես իշխանական տոհմի զավակների մասին հիշատակումը, էլ ուր մնաց, որ պահպանության տակ վերցվեր նրանց առնչվող մասունքները, շենք շինություններն ու նրանց գերեզմանները, իհարկե ՛ պետք է անտեսվեին նրանց թողած գրական ու գիտական ժառանգությանը:ՈՒրիշ բան, որ երբ Անկախություն ձեռք բերեցինք պետք է վերիմաստավորեինք, արժեքների վերագնահատում կատարեինք: Հենց այս նպատակին է ծառայում Ամատունիների տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագիծը: Ո՞վ կարող է հիշել վերջին անգամ երբ է Սահակ Ամատունուն նվիրված միջոցառում կազմակերպվել առաջնորդանիստ Օշական գյուղում`

այնտեղ որտեղ ծնվել ու իր մահկանացուն է կնքել: Մինչդեռ 19-20րդ դարերում Օշականի եկեղեցու, գմբեթի, Վահան Ամատունի իշխանի հուշաքարի և Օշականի միջնադարյան դպրոցի կառուցման մեջ հիմնական դերակատարություն ունեն Ամատունիները, իսկ այդ մասին շատ քչերը գիտեն: Օշականի հին դպրոցը, որ այսօր դպրատուն է և թանգարան` չկա նրա գլխավոր բարերարի` Նիկոդիմոս Ամատունու մասին, ոչ մի նյութ: Կամ` մի քանի ներկայացված «Արարատ» հանդեսում չես գտնի Սահակ Ամատունու հոդվածներից: Մենք բաց ենք համագործակցության համար և սիրով պատրաստ ենք Մայր Աթոռի հետ համագործակցելով Ամատունիներին վերաբերվող նյութերն ու տեղեկությունները դարձնել Օշական այցելողների ու լայն մասսաների սեփականությունը: Այժմ մեջբերենք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի գրության վերջին տողերը, որի իրագործումը կոտրելու է անցյալ դարից մնացած կարծրատիպերը. «...Հաշվի առնելով վերոնշյալը` նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ուսումնասիրել խնդիրը, պարզել տապանաքարի գտնվելու տեղավայրը և նախարարություն ներկայացնել տեղեկություն պահպանվածության վիճակի և պատմամշակութային արժեք ներկայացնելու վերաբերյալ»: ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հարություն Բաբայան / Harutyun Babayan այս գրությունը տեղադրելով ֆեյսբուքյան էջում, գրել է. «Վստահ եմ, որ նախարարությունը կգտնի համապատասխան լուծումներ»։ Այս լավատեսությանը մենք ևս միանում ենք: Սպասենք դրական հանգուցալուծումների: Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի ու շատերի կողմից սիրված ու հարգված համեստ այս մարդը` Սահակ Ամատունին, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ` մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին: Գոնե պետք է վերականգնվի միջնամասի ջարդված մարմարի մասը, որտեղ նշված է եղել նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը` գոնե այդպես սերունդները չեն մոռանա նրան:

«Նիդերլանդական 0րագիր »

«Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը
Այս թեմայով այլ նյութեր.







Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)




No comments:

Post a Comment