Страницы

Monday, 13 May 2019

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Slavuj» ԵՎ «Zwarte zee» ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ` ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ


Նիդերլանդական` հայկական երգերի ու երաժշտության կատարումների մեզ ծանոթ «Slavuj» երգչախումբը, (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակը, այս օրերին բարեգործական համերգներով Հայաստանում են: Սա նաև խմբերի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ- շրջագայություն է: Այն իսկական տոնի է վերածվել: Անակնկալները երկուստեք են, մի կողմից հյուրերն իրենց համար հայտնագործում են սքանչելի ու տաղանդավոր, պատմական հին անցյալ ու հարուստ մշակույթ ունեցող Հայաստանն ու նրա ժողովրդին, մյուս կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում հոլանդացիների հայերեն կատարումներն են հիացնում մեր համերկրացիներին:



  Նրանց Հայաստան է բերել ու կազմակերպչական մեծ աշխատանք է կատարել մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Նա քսան տարուց ի վեր Նիդերլանդներում է և ակտիվորեն զբաղվում է մասնագիտական գործունեությամբ: Ռուզաննային միշտ միշտ տեսել ենք միջամայնքային կարևոր միջոցառումներին: Մինչ հանրային հեռուստատեսության տրամադրած տեսաերիզը դիտելը մեր ընթերցողներին ենք ներկայացնում տարիներ առաջ Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կողմից Հայոց Ցեղասպանության տարելիցին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում նրա երաժշտական երկու կատարումները:






Այս թեմայով նյութն այստեղ.

Հավելենք, որ նման նախաձեռնությունները` արտասահմանցիների մասնակցությամբ հայ արվեստն ու մշակույթը ներկայացնելն ու տարածելը, բավական արդյունավետ ու նպատակային է: Օրինակ Նիդերլանդներում նրանց հայերեն լեզվով համերգներին ավելի շատ տեղաբնակներ են ներգրավվում, քան հայկական խմբերի շրջագայության ժամանակ:
#Nid_Oragir
#ԱռաջինԱլիք #ԱռավոտԼուսո




No comments:

Post a Comment