Страницы

Tuesday, 28 May 2019

ՆԻԴԵՐԼԱՆԴԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Կարել Հոֆստրան Նիդերլանդներից Հայաստան է տեղափոխվել 14 տարի առաջ, աշխատել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում: Այսօր միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավարն է:«Կտոր Մը Հայաստան» նախագծում (ղեկավար և պրոդյուսեր՝ Արամ Հարությունյան) հոլանդացին պատմում է խմիչքով կենացներ ասելու կարևորության, Եվրոպա արտագաղթելու ու այլ հետաքրքիր թեմաների մասին: Նա Հայաստանում իրեն բավական լավ է զգում: Ամուսնացել է հայուհու հետ, ունեն երեք երեխա ։ Նա հետաքրքիր կարծիքներ ունի արտահայտած, օրինակ`գտնում է, որՀայաստանի եւ Հոլանդիայի հասարակությունները բավական նման են, սակայն կան տարբերություններ, որոնք մինչ օրս իրեն զարմացնում են: Նկատել է, որ հայերը, առաջին անգամ հյուր գնալիս, սիրում են մեծ նվերներ տալ, մինչդեռ Հոլանդիայում՝ մեկ շիշ գինին լիուլի բավարար է։ Նրա համար անսովոր է, որ կանանց եւ տղամարդկանց անելիքների հստակ տարանջատում կա, որ ֆինանսական, տեխնիկական հարցերով պետք է տղամարդիկ զբաղվեն, իսկ կանայք՝ երեխաներին խնամեն, տնային գործեր անեն։ Նրան զարմացնում է թե հաճախ հայերն ինչպես են հեռախոսով խոսում։ Երբ ինքն է առաջինը զանգում, ներկայանում է թե ով է, իսկ Հայաստանում, երբ զանգում են միանգամից հարցնում են՝ «Ալլո, ո՞վ է»։
Զարմանում է, երբ ճանապարհները վատ վիճակում են։ Հայաստանն այդքան էլ մեծ երկիր չէ, ուստի պետք է ունենա ավելի բարեկարգ ճանապարհներ։
Զարմանում է, որ Հայաստանում հաճախ մտածում են, որ կառավարությունը պետք է լուծի ժողովրդի բոլոր խնդիրները։ Սակայն, կարծում է, որ մարդիկ պետք է ավելի քիչ սպասեն կառավարությանը, եւ իրենք նախաձեռնող լինեն։
Հայաստանում անտարբերություն կա առօրյայում հանդիպող շատ մտահոգիչ երեւույթների նկատմամբ։ Մարդիկ չեն մտածում շրջակա միջավայրի մասին, չեն մտահոգվում, թե ինչ օդ են շնչում, որ հանրային զբոսայգիները բավական քիչ են։
Հայաստանում ամեն ինչ տեսանելի է։ Այստեղ դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Սոցիալական խավերի կտրուկ տարբերությունը ակնհայտ է հատկապես մարզերում։
Նա գտնում է, որ Երկրի զարգացման համար շատ մեծ նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում։
Մնացածի մասին արդեն դիտեք հայերենով հնչող տեսաերիզում:

No comments:

Post a Comment