Страницы

Friday, 3 May 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ԱՊՐԻԼ

 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ԱՊՐԻԼ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :


Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ
Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran Balayan / Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսացության (VVD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սվեն Կոպմանսի (Sven Koopmans-ի) հետ։
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ՝ վկայակոչելով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Բալայանը Սվեն Կոպմանսին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ կարևորելով բարեկամ պետությունների աջակցությունը դրանց իրագործմանը։ Նա զրուցակցին տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում Արցախի կարգավիճակն ու նրա բնակչության անվտանգության ապահովումը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների շուրջ։
_______
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին
Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk):
Դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրեց Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ կարևորելով եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացումը։


Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահը Հայաստանի դեսպանին մանրամասն տեղեկություններ հաղորդեց Եվրամիության դատական խորհուրդների ցանցի գործունեության և գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով Հայաստանի ԲԴԽ հետ փոխգործակցության հաստատման ուղիները։
Հանդիպանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների դատական իշխանությունների միջև համագործակության հաստատման, դատական իշխանության անկախության ապահովման հոլանդական փորձի Հայաստանում կիրառելիության շուրջ
_______________։
Դեսպան Տիգրան Բալայանը ծաղիկների արտադրությամբ ու վաճառքով մասնագիտացած Jubholland -ի գլխավոր գրասենյակ և արտադրամաս այցելության ընթացքում քննարկել է #Հայաստան|ում կազմակերպության գործունեության հեռանկարները։
Ambassador Tigran Balayan visited JUB Holland's headquarters to discuss prospects and possibilities of company's business in #Armenia.
___________________________________________________________
Դեսպան Տիգրան Բալայանը շնորհավորեց կանաչների կուսակցությունից Հարավային Հոլանդիայի նահանգային խորհրդի անդամ ընտրված Արմինե Ստեփանյանին` մաղթելով բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ նրա քաղաքական օրակարգում։

Ambassador Tigran Balayan congratulated Armine Stepanyan, South Holland's new Regional council member from Ggroenlinks party on her election.
________



Ապրիլի 7-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության զոհերի ոգեկոչման Հաագայում տեղի ունեցած արարողություններին` վերահաստատելով #Հայաստան|ի սկզբունքային մոտեցումը ժխտողականության բոլոր դրսևորումների անթույլատրելիության և միասնաբար նոր ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտության մասին։
Ambassador Tigran Balayan attended #Kwibuka25 commemorations in memory of victims of #RwandanGenocide. Armenia's message is clear: Denialism has no place in our World. United we can prevent new genocides.
---------------------------------------

Դեսպան Տիգրան Բալայանը ապրիլի 9-ին այցելել է Ամստերդամ, ուր հանդիպումներ է ունեցել քաղաքում տեղակայված ՏՏ խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց փոխանցել հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի մասնակցության հրավերները։





Դեսպան Բալայանը Private Label ցուցահանդեսի տնօրեն Յան վան Լիերի հետ քննարկել է Եվրոպական այդ խոշորագույն միջոցառումանը մասնակցելու հնարավորությունները։
Rubinstein մանկական հրատարակչության գրասենյակում Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել տնօրեն Դիք Բրուկմանի հետ, քննարկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության հետ կապված հարցեր։
Երեկոյան Ամստերդամի թագավորական պալատում ՀՀ դեսպանը մասնակցել է Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին Նիդերլանդների Թագավորի կողմից տրված ընթրիքին։
--------

Նիդերլանդներում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում



Ապրիլի 11-ին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Բելառուսի դեսպան Նիկոլայ Բորիսևիչի, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարվեցին հոլանդական գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների բացահայտմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հնարավորությունները։
Հանդիպման շրջանակներում դեսպանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակ ստորագրեցին՝ առաջարկելով դիտարկել վերոնշյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով Եվրասիական տնտեսական կոլեգիայի բարձրաստիճան պատվիրակություն գործուղելու հնարավորությունը։

ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Ամստերդամում


«Էրազմուս+»-ի Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Սչանյանը, ասիստենտներ Սրբուհի Իսրայելյանը, Մարե Խաչատրյանը և վիճակագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Քթոյանը ապրիլի 1-12-ը վերապատրաստվել են Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում:
Նշենք, որ 2019-2020 ուսումնական տարում նախատեսվում է ՀՊՏՀ-ում ներդնել «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագիրը, որի մշակման համար էլ մեր դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում:
Մեզ հետ զրույցում Արմինե Սչանյանն ասաց, որ երկու շաբաթ տևած հանդիպումների ընթացքում Հայաստանի և Մոլդովայի դասախոսները լսել են Ամստերդամի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Ավստրիայի համալսարանների փորձագետներին, որոնց զեկուցումներում արծարծվել են կորպորատիվ ֆինանսներին, ֆինանսական ռիսկերի վերլուծությանը, կորպորատիվ կառավարմանն, վարքագծային ֆինանսներին, թվային տնտեսությանը, ԵՄ ֆինանսական շուկաներին և ինստիտուտներին, կրթության որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև մանկավարժական նորագույն մեթոդների կիրառմանն առնչվող հարցեր: Քննարկվող հարցերի շուրջ ունկնդիրները հայտնել են իրենց կարծիքները, կատարել թիմային աշխատանքներ:
Արմեն Քթոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ վերապատրաստումն արդյունավետ քննարկում էր թե' ուսումնական նյութի բովանդակության, թե' դասավանդման հետ կապված հարցերի շուրջ: Ամբիոնի վարիչի խոսքով՝ այցը նաև օգտակար էր օտարերկրյա համալսարանների համապատասխան փորձի ուսումնասիրության, փորձագետներից խորհրդատվություն ստանալու առումով:

Ամստերդամում կայացավ Մատյան ողբերգության հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը


Ապրիլի 16-ին Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):
Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։


Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։
Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։
«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։
Այնուհետև տեղի ունեցան Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին ( Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):
Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես եկավ Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։

Ապրիլի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը/ Tigran Balayan Ամստերդամի H. H. Martelaren Van Gorcum եկեղեցում ներկա գտնվեց Սուրբ Զատիկի կապակցությամբ՝ Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam հոգևոր հովիվ Տեր Տարոնի Թադևոսյանի/ Ter Taron Tadevosyan հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին։



Նիդերլանդներում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը




 Ապրիլի 24-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։
Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել Վորդևինդը (Joel Voordewind), Կեես վան դեր Ստայը (Kees van der Staaij), Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ։
Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, սգո հավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը (Inge Drost), Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Ասենի քաղաքային վարչության անդամ տիկին Յաննա Բոյ-Վենակամպը (Janna Booij-Venekamp) և Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրք Ռոդզանտը (Dirk Roodzant)։
Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած ոգեկոչման արարողությանը նախորդեց Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից մատուցված Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը, որին ներկա էին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը (Arjen Gerritsen) Օվերայսելի նահանգային և Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներ, ասորական և ղպտիական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև, Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ Նիդերլանդների և Հայաստանի օրհներգերի կատարումից հետո, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջոցառումների սրահում կայացած ոգեկոչման երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը, եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանը, հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով հանդես եկան եկեղեցուն կից գործող մշակութային խմբակները։

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում։




Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի այցելությունը Մաաստրիխտ


Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ։


Դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։
Մաաստրիխտի քաղաքապետը նշեց, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։ Անմարի Պեն-տե Ստրակեն բարձր գնահատեց Մաաստրիխտի հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը և օրինակելի դերակատարությունը քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում։ Այս համատեքստում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության, նրանց ազգային ինքնության պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծման և նրանց նախաձեռնություններին աջակցության համար։
  

Այնուհետև դեսպան Բալայանը հանդիպեց Մաաստրիխտի համալսարանի ռեկտոր Ռիան Լետշերտի (Rianne Letschert) հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գիտակրթական բնագավառում Մաաստրիխտի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության ուղիների շուրջ։ Հայաստանի դեսպանն ու Մաաստրիխտի համալսարանի ռեկտորն անդրադարձան ցեղասպանագիտության ոլորտում փոխգործակցության հաստատմանը։ Այս առումով Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ գործադրվող ջանքերը, միջազգային ասպարեզում առաջնորդող դերակատարությունը։


ՀՀ դեսպանը Մաաստրիխտի համալսարանի գրադարանին նվիրեց շուրջ երկու տասնյակ գրքեր՝ Հայաստանի պատմության, հայկական մշակութային ժառանգության մասին։
Նույն օրը Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցում հանդիպեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ շուրջ քսանյոթ տարիների պատմություն ունեցող հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում:
Համոզմունք հայտնելով, որ երկու պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ նախագահ Սարգսյանը Նիդերլանդների թագավորին մաղթել է ամենայն բարիք, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում:


No comments:

Post a Comment