Այս անգամ Նիդերլանդներում բնակվող, լրագրող, մեր թղթ. Marisha Shik-ին անհանգստացրել է ներհայաստանյան կյանքի ամենացավոտ հարցերից մեկը` առողջապահության մանկաբուժության ոլորտը: Նա սեփական հետաքննություն է անցկացրել այն դեպքից հետո, երբ Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի պատասխանատվության տակ գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիրում վտանգել են փոքրիկի առողջությունը: Թերևս խնդրին չանրադառնայինք, եթե այն կապված չլիներ երեխաների առողջությանը, կամ կրեր եզակի բնույթ : Նման մի ահազանգ էլ ստացել էինք տարիներ առաջ, երբ Նիդերլանդներից Հայաստան մեկնած փոքրիկին ճառագայթային նկարահանումից հետո` այս անգամ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ոչինչ գտնելով, չգիտես ինչու հակաբիոտիկներ էին նշանակել: Բանից պարզվում է` անտեղի, Նիդերլանդներում, երբ բժիշկները հետազոտել են փոքրիկին, առողջությանը վնասող ոչինչ չգտնելով տարակուսել են:
Այժմ նույնությամբ`առանց փոփոխության, ներկայացնում ենք ՄԱՐԻՇԱ ՇԻԿԻ` հետաքննական հոդվածը, պատրաստ նաև լսելու հակադարձ կարծիքներ:
Լրագրողական հետազոտությունն առավել ճշգրիտ դարձնելու նպատակով՝ արտահայտվելու հնարավորություն տրվեց նաև ծնողների կողմից մեղադրվող և իրենց հավաստմամբ, առողջական վնասը պատճառած կողմին։ Ցավոք, բաժնի ղեկավար Նունե Բաղդասարյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։ Փոխարենը խոսեցինք Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի հետ:
Փորձեցինք պարզել՝ հաճա՞խ է պատահում, որ «Մուրացան» հիվանդանոցում՝ ռենտգենի արդյունքները աշխատակիցները «մոտավորապեսով» են հասկանում, իսկ մանկական բաժնի
ղեկավարի կողմից էպիկրիզով հստակ ախտորոշված «թոքաբորբի» դեպքում՝ հետևելով մոր խնդրանքին, բուժաշխատողները որոշում են հրաժարվել երեխային՝ իրենց իսկ ախտորոշած «թոքաբորբը» հակաբիոտիկով բուժելու գաղափարից ու երակից երեխային ներարկել օրգանիզմը մաքրող լուծույթ ՝ այդպիսով վերցնելով իրենց վրա փոքրիկի հետագա առողջական վիճակի հետ կապված ողջ պատասխանատվությունը (քանի որ, ինչպես փաստում է մայրը, բժիշկներն իրեն ոչ մի փաստաթուղթ չեն տվել ստորագրելու, ինչն էլ իր խոսքում հաջորդիվ նույնպես կփաստի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտաշես Բավեյանը)։ Սակայն Շուշան Դանիելյանը հրաժարվեց վերոնշյալ հարցի շուրջ տալ որևէ պարզաբանում, ասելով, որ այն խիստ մասնագիտական է և պատասխանը ենթադրում է ծնողի կողմից թույլտվություն։ Փոխարենը նա տեղեկացրեց, որ այս պահին իրենց հիմնարկությունը դեպքի մանրամասն ուսումնասիրման փուլում է, և որ իրենց արձագանքը հանրությանն ու լրագրողներին սպասեցնել չի տա։ Փորձելով, այնուամենայնիվ, գտնել մեր հարցերի պատասխանները՝ զրուցեցինք «Մուրացան հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Արտաշեսի Բավեյանի հետ։ Նա՝ ի տարբերություն Շ.Դանիելյանի, մասնագիտությամբ բժիշկ է, ուստի չհրաժարվեց պատասխանել և ոչ մի հարցի (հետաքրքիր է, արդյոք, ուներ Շ.Դանիելյանի կողմից վերենշյալ «ծնողից թույլտվությունը»)։ Բ.Բավեյանը վստահեցրեց, որ երեխան ի սկզբանե «Մուրացան» հիվանդանոց է մտել հենց թոքաբորբով, իսկ բժիշկները տեղի են տվել հակաբիոտիկ երեխային չներարկելու մոր կողմից հնչեցված «պահանջին», քանի որ , Բ.Բավեյանի հավաստմամբ, քանի որ իրավունք չունեն ՝առանց ծնողի համաձայնության բժշկական միջամտություն իրականացնել։
Այժմ նույնությամբ`առանց փոփոխության, ներկայացնում ենք ՄԱՐԻՇԱ ՇԻԿԻ` հետաքննական հոդվածը, պատրաստ նաև լսելու հակադարձ կարծիքներ:
Մուրացանի հիվանդանոցում 1 տարեկան երեխային վարակել են ինֆեկցիայով, դուրս գրել` «թոքաբորբ» սխալ էպիկրիզով
Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի պատասխանատվության տակ գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ բարձր ջերմությամբ ժամանած 1 տարեկան երեխային երակային կաթետերի միջոցով վարակել են ինֆեկցիայով, ինչի արդյունքում նա այս պահին հակաբիոտիկներ է ընդունում և, հնարավոր է ,ոտքի հետագա վիրահատական միջամտություն։
Այս դեպքը մեծ իրարանցում և քննարկումների առիթ է դարձել թե՛սոցցանցերում և թե՛ «Մուրացան» հիվանդանոցում։ Լրագրողական հետաքննությանս շրջանակներում ՝դեպքի մասին առավել հստակ տեղեկություններ ստանալու և եղածը պարզաբանելու նպատակով զրուցեցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Այսպիսով, տուժող կողմը՝ մայրը (ծնողների խնդրանքով ընտանիքի անդամների անունները չենք հրապարակում) պատմեց, որ իրենց մեկամյա երեխային «Մուրացան» հիվանդանոցային համալիր են տեղափոխել բարձր ջերմությամբ։ Մոր խոսքերով, մանկական բաժանմունքի բժշկական անձնակազմը՝ բաժնի ղեկավար Նունե Գևորգի Բաղդասարյանի հսկողությամբ, երեխային ուղարկել է «Ծերեթելի»՝ ռենտգենային հետազոտության (իրենց հիվանդանոցում ռենտգենի սարքը փչացած է եղել)։ Հետազոտության արդյունքում «Ծերեթելի»-ի բժիշկը մորն ասել է, որ երեխայի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել (ռենտգենային նկարը և եզրակացությունը՝ կից)։
Սակայն՝«Մուրացան» վերադառնալուն պես, մայրն ականատես է եղել, թե ինչպես են բուժաշխատողները քննարկում ռենտգենային եզրակացությունը՝ չհասկանալով ՝ ինչ է գրված այնտեղ։
— Ասացին՝ «ոնց որ թե թոքաբորբ է, եկեք «նա վսյակի» հակաբիոտիկ տանք, որ շուտ լավանա», — պատմում է մայրը։ — Ես այդ պահին նրանց ասացի, որ, ախր, ռենտգենի բժիշկը մի կես ժամ առաջ ինձ ասաց, որ թոքերում բորբոքում չկա. դուք ո՞նց եք հակաբիոտիկ ուզում տալ իմ երեխային։
Մոր խոսքերով՝ բաժնի ղեկավար Ն.Բաղդասարյանը, ռենտգենի արդյունքները սխալ հասկանալով, կարգադրել է իր աշխատակիցներին ներարկել հակաբիոտիկ՝ «антибиотик в вену!» ռուսերեն հրահանգով։ Մայրը կտրականապես դեմ է արտահայտվել, և, ինչպես պատմում է նա, բաժնի ղեկավարի՝ պալատից դուրս գալուց հետո բժիշկները մորը համոզել են «գոնե օրգանիզմը մաքրող» կաթիլային միացնել, ինչի արդյունքում էլ, հավանաբար, չպահպանելով ստերիլության տարրական նորմերը, երակ են մտել ու ինֆեկցիա փոխանցել երեխային, որ մինչ այդ չի եղել նրա օրգանիզմում (ինֆեկցիայի փաստը պարզվել է մեկ այլ հիվանդանոցում՝ արյան քննության արդյունքում)։ Մոր կարծիքով, բուժաշխատակիցները վստահ չեն եղել, որ երեխայի մոտ թոքաբորբ է և, իբր նրան իրոք, հակաբիոտիկ է անհրաժեշտ, այսպես ասած, «ինքնագլուխ» փոխել են հրահանգված բուժման մեթոդը բաժնի վարիչի գնալուց հետո՝ առաջարկելով «գոնե մաքրել օրգանիզմը»։
Ստացվում է, որ մեր օրերում Հայաստանում եթե երեխայի մայրը փոքր-ինչ տեղեկացված չլինի, ապա իր երեխայի առողջությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ հենց հիվանդանոցում՝ աջ ու ձախ առաջարկվող հակաբիոտիկների տեսքով։
Լավ, կարելի՞ էր զանգել ռենտգենի բժշկին ու խնդրել «թարգմանել» ռենտգենային պատասխանը։ «Մոտավորապեսով» ո՞վ է հակաբիոտիկ երեխային ներարկում՝ «շու՞տ լավանալու» պատրվակով։
Արդյո՞ք հակաբիոտիկն այն անվնաս դեղերի շարքում է, որ առանց հստակ բորբոքման ախտորոշման կարելի է «ոնց որ թե»-ով ներարկել մարդու արյան մեջ, այն էլ’ 1 տարեկան երեխայի: Եվրոպական երկրներում, այն ազատ վաճառքի դեղերի ցանկում ՉԷ. հակաբիոտիկը նշանակվում է ընտանեկան կամ հիվանդանոցային բժշկի ցուցումով՝ հստակ ախտորոշումից հետո։
Ըստ ՀՀ Առողջապահության Նախարարությունից ստացված տեղեկատվության՝ համաձայն 2017թ. N1402 Կառավարության որոշման, Հայաստանում արգելված է անտիբիոտիկների՝ դեղատներում ազատ վաճառքը։ ՀՀ Առողջապահության նախարարության հավաստմամբ, վերոնշյալ որոշումը ուժի մեջ է մտել 2018թ. մարտի մեկից։
Սակայն պրակտիկայում նկատվում է այլ պատկեր. այսօր Հայաստանում հակաբիոտիկ կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից, բերել տուն, ինքնուրույն լուծույթ պատրաստել ու խմել կամ խմացնել երեխային: Վերադառնալով Եվրոպական երկրների օրինակին՝ նշենք, որ նման բանը ՉԼՍՎԱԾ է ու նույնիսկ դեղատունը պարտավոր է՝ բժշկի կողմից նշանակված դեղատոմսին համաձայն, պատրաստել հակաբիոտիկային լուծույթը, հետո նոր փոխանցել հիվանդին։ Վերջինս երբեք այն փոշու տեսքով չի ստանում դեղատանը։ Բացի այդ, տրվում են հստակ կարգադրություններ՝ այն ընդունելու համար։ Այս ամենից կարելի է եզրահանգել, որ եվրոպական բժշկության մեջ հակաբիոտիկը, բնավ, «նա վսյակի» տրվող դեղերի շարքում չէ։
(Առիթը բաց չթողնելով՝ կոչ ենք անում ՀՀ Առողջապահության Նախարարությանը լրջորեն զբաղվել ՀՀ տարածքում հակաբիոտիկների ազատ վաճառքը պրակտիկայում կանխելու հարցով)։

Ցավոք, սխալ ախտորոշումն ու հակաբիոտիկ «նա վսյակի» առաջարկելն այս պատմության մեջ չարյաց փոքրագույնն է. ըստ անանուն աղբյուրների՝ «օրգանիզմը մաքրող» լուծույթ ներարկելու նպատակով կաթետրի միջոցով երեխային ինֆեկցիա փոխանցած բուժաշխատողներից մի քանիսը, անուղղակիորեն հաստատելով իրենց պատճառած առողջական վնասը, ասել են, թե՝ «լրիվ ոնց որ թարս լիներ, հենց էս երեխու հետ պիտի սենց բան լիներ, որ սենց կրակի մեջ մենք ընգնեինք» (փաստորեն, մնացած ԼՌՈՂ ծնողների երեխաները հեչ՝ կարևորը ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՉՎԱԽԵՑՈՂ ծնողների երեխաներ չհանդիպեն, որ բժշկական անձնակազմը վատ վիճակի մեջ հանկարծ չընկնի, ու նման խնդիրները չլուսաբանվեն)։
Ծնողները, տեսնելով, որ երեխան երկու օր անընդմեջ քնել է և նույնիսկ կուրծք սկսել է չուտել, քանի որ ողջ օրը քնած է եղել, հասկացել են, որ մի բան այն չէ, և որոշել են տեղափոխել այլ՝ այս անգամ մասնավոր հիվանդանոց։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ, ինչպես նշում է երեխայի մայրը, բաժնի ղեկավարի հրահանգով էպիկրիզում, այնուամենայնիվ, ախտորոշել են «թոքաբորբ», իսկ՝ այլ հիվանդանոց ինֆեկցիայով տեղափոխվող իրենց՝ արդեն նախկին հիվանդի վիճակի մասին գրել՝ «լավացումով» (էպիկրիզը՝ կից)։

Ապշեցուցիչ է նաև այն փաստը, որ «թոքաբորբ» ախտորոշումը նույն «Ծերեթելիի» ռենտգենի եզրահանգման հիման վրա այլ հիվանդանոցում աշխատող իրենց իսկ կոլեգաների կողմից միանգամից մերժվել է, իսկ արյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխային կաթետրից ինֆեկցիա է անցել՝ այ թե ինչու է 2 օր անընդմեջ նա քնել եւ հիմա, արդեն նա իրոք ունի հակաբիոտիկային բուժման կարիք։ (Արյան քննեւթյան արդյունքները և երեխայի ոտքի նկարը՝ կից)։
Փորձեցինք պարզել՝ հաճա՞խ է պատահում, որ «Մուրացան» հիվանդանոցում՝ ռենտգենի արդյունքները աշխատակիցները «մոտավորապեսով» են հասկանում, իսկ մանկական բաժնի
Մեր այն հարցին՝ բա եթե բուժաշխատողները վստահ են եղել, որ թոքաբորբ է, ինչպե՞ս են, մորը լսելով, փոխարինել իրենց իսկ ախտորոշած թոքաբորբի բուժման հակաբիոտիկային մեթոդը՝ «օրգանիզմը մաքրող լուծույթով»։ Արդյո՞ք մայրը ստորագրել է համապատասխան փաստաթուղթ, որով երեխայի հետագա առողջական վիճակի հետ կապված ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Պրն. Բավեյանը փաստեց, որ իր գործընկերները պարտադիր բուժումից հրաժարվելու մասին փաստաթուղթ չեն տվել մորը՝ ստորագրելու։ Ինչպես նա անձամբ նշեց՝ իր կարծիքով, դա եղել է իրենց՝ «Մուրացանի» բուժաշխատողների միակ սխալը։
Ուշագրավ է նաև այն, որ Պրն. Բավեյանի հավաստմամբ, երեխան իրենց բուժհաստատությունից ինֆեկցիայով չի վարակվել և որ այս պահին այլ հիվանդանոցում նա բուժվում է հենց թոքաբորբի դեմ։
Այս բժշկական «թրիլլերն» ի վերջո հասկանալու և բացահայտելու համար Պրն.Բավեյանի վերոնշյալ փաստարկները մեկնաբանելու նպատակով արձագանքի խնդրանքով դիմեցինք հենց այն մասնավոր հիվանդանոցում աշժատող բժշկուհուն ՝ Լուսինե Նիկոլայի Ավետյանին, ով այս պահին հանդիսանում է երեխայի բուժող բժիշկը։ Լ.Ավետյանը հավաստիացրեց, որ երեխան իրենց հիվանդանոց ոտք է դրել արդեն իսկ ինֆեկցիոն վարակով, ինչն իրենք միանգամից ախտորոշել են՝ արյան քննության արդյունքում (ինֆեկցիան հաստատող անալիզը և երեխայի այտուցված ոտքի նկարը՝ կից)։
Լուսինե Ավետյանը փաստում է, որ «Ծերեթելիում» արված այն նույն ռենտգենային եզրակացության և ռենտգենային նկարի համաձայն՝ իրենք երեխայի մոտ ՉԵՆ ախտորոշել թոքաբորբ, իսկ անտիբիոտիկներ ստիպված են արդեն ներարկել երեխային, քանի որ նրա օրգանիզմում արդեն կա ԻՆՖԵԿՑԻԱ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՀՀ Քրեական Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1 ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում բժշկական անփութության հետևանքով մարդու առողջությանը հասցված վնասի համար։ Ուստի, խորհուրդ ենք տալիս երեխայի ծնողներին անհապաղ դիմել Ոստիկանություն. կնշանակվի փորձաքննություն և վերոնշյալ առողջական վնասը հաստատվելու դեպքում ծնողները կարող են պահանջել իրենց հասցված վնասի հետևանքով ծագած պարտադիր բուժման համար բոլոր արված և դեռ սպասելիք ծախսերի փոխհատուցումը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ե՞րբ է գալու այն օրը, երբ այլևս չվախենանք Օրինապահ մարմիններին նմանատիպ հարցերով դիմել։ Ե՞րբ ենք սկսելու ակտիվ տեր կանգնել մեր իսկ իրավունքներին՝սահմանված հենց մեզ համար՝ ՀՀ Օրենսդրությամբ:
Ինչպես նշում է մայրը՝ ներկա պահին իր երեխան շարունակում է ստանալ ինֆեկցիոն հետևանքները կանխող պատշաճ բուժում՝ այլ բուժհաստատությունում։ Այս պահին բալիկի առողջական վիճակի մասին բժիշկուհի Լ. Ավետյանը հստակ տեղեկատվություն մեզ չփոխանցեց: Շշուկներ են պտտվում, որ հնարավոր է երեխայի ոտքի վիրահատական միջամտում։
Այսպիսով, լրագրողական հետաքննության արդյունքում եկա այն եզրահանգման, որ «Մուրացանի» հիվանդանոցում աշխատող որոշ կասկածելի գիտելիքներով բուժաշխատողների գործունեության հետևանքով հետագայում մնացած բալիկներին ապահովագրելու միտումով արժի կոչ անել ԵՊԲՀ-ին իր ենթակայության տակ գտնվող «Մուրացան» բժշկական կենտրոնում իրականացնել իրենց կադրերի մասնագիտական գիտելիքների մանրակրկիտ թեստավորում, որից հետո լուրջ զբաղվել նրանց վերապատրաստման ՀՈՒՅԺ կարևոր խնդրով։
(Մենք պատրաստակամությամբ և սիրով կլուսաբանենք ՀՀ ցանկացած բուժհաստատությունում այս և նման դեպքերի հետևանքով իրականացված հետագա բոլոր բարեփոխումները)։
Հարգելի «Մուրացանի» աշխատակիցներ, դուք հասկանու՞մ եք, որ մարդկային կյանքերի հետ գործ ունեք։ Իսկ այդ մարդիկ հենց ձեր հայրենակիցներն են՝ մեր երեխաները, մայրերը, հայրերը, տատիկներն ու պապիկները։ Անգիտակցաբար և անփույթ աշխատանքի արդյունքում ստեղծված «սպանդանոցներ» մեզ, բնավ, հարկավոր չեն։ Իրար «ԾԱԾԿԱԴՄՓՈՑ» անելու ժամանակները , պետք է, որ անցած լինեն։
ՍԹԱՓՎԵ՛Ք։
Հուսանք, «Մուրացանի» օրինակը սթափվելու առիթ կհանդիսանա նաև ով գիտե ոնց՝ միգուցե, փողո՞վ, ծանոթո՞վ, թե՞ իսկապես իրենց մասնագիտական արժանիքների շնորհիվ գործի անցած մնացած հիվանդանոցներում աշխատող ՈՐՈՇ այլ բուժաշխատողների համար։ Իսկ նրանց ղեկավարությունը կարևոր տեղ կհատկացնի իրենց կադրերի մասնագիտական գիտելիքների թեստավորմանն ու բարելավմանը։
ԵԿԵՔ ՎԵՐՋ ԴՆԵՆՔ ՀՀ-ՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՅՐԵՐԻ՝ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉՎՍՏԱՀԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ. չէ՞ որ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Այսօր մեր երկրում, կարծես, ակտիվ զարգանում է ինքնաբուժության գաղափարը, իսկ ծագած բժշկական խնդիրների լուծումները շատերը փորձում են գտնել ինտերնետային ֆորումներում։ Սա կարող է մեծ վտանգ հանդիսանալ՝ հետագա առողջ սերունդ ունենալու համար։
Հարկ ենք համարում նշել, որ, մենք հավատացած ու համոզված ենք՝ ՀՀ-ում ունենք ԻՐԱՊԵՍ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ բուժաշխատողներ, բայց, ցավոք, նրանց արած մարդասիրական ու շնորհակալանքի արժանի գործերըը մի քանի «մոտավորապեսով» աշխատող իրենց կոլեգաների ֆոնին հաճախ կորում է։
Հ.Գ. Հոդվածում նշված բոլոր ապացույց հանդիսացող փաստաթղթերը (ռենտգեն, էպիկրիզ, արյան անալիզ, երեխայի ոտքի նկար) ներկայացված են կից։Հոդվածում առկա փաստաթղթային բոլոր նմուշները տրամադրվել են երեխայի մոր կողմից և հրապարակվում են նրա իսկ թույլտվությամբ :Դրանք բաց են թե՛ շարքային ընթերցողների և թե՛ մասնագետների ուսումնասիրման համար։

________
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:
No comments:
Post a Comment