The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 31 May 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՄԱՅԻՍ

 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՄԱՅԻՍ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :


Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով ՀՀ դեսպանի դասախոսությունը Էրազմուսի համալսարանում

Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։
Իր խոսքում դեսպան Բալայան ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նրա կողմից վարած արտաքին քաղաքականությունը։
Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրներին, Տիգրան Բալայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ գործադրվող ջանքերը՝ ընդծելով, որ Արցախի կարգավիճակն ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը հայկական դիվանագիտության առաջնահերթությունն են հանդիսանում։
Նշելով, որ Հայաստանը վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն՝ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ունի դաշնակիցներ, բարեկամներ, և իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցում է իր ազգային շահերի հիման վրա՝ դեմ լինելով բաժանարար գծերին։
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը և դրանից բխող նախաձեռնությունները։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ հնչեցված բնորոշումներին, Հայաստանի դեսպանը դրանք որակեց որպես զարհուրելի և Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և դրա հետևանքները քողարկելու ձախողված փորձ։
ՀՀ դեսպանը ներկաներին տեղեկացրեց ժողովրդական լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները։ Տիգրան Բալայանը ներկայացրեց միջազգային կառույցներում Հայաստանի նախաձեռնողական ներգրավվածությունը, աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և դրանց խորհուրդը։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը, որին Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։




Remembrance Day in Middelharnis

On the eve of Liberation Day, celebrated on 5th of May, is the Remembrance Day – the day on which commemorates all Dutch victims of war.
On this occasion Ambassador Tigran Balayan visited Middelharnis and with Members of city council, Armenian Diaspora, Dutch intellectuals paid tribute to the memory of 7 Armenian soldiers, executed by the nazis in December 1944.
Ambassador Balayan thanked the local authorities for keeping the memory of Armenian soldiers, who sacrificed their lives for the liberation of the Netherlands.
Մայիսի 5-ին տոնվող Ազատագրման օրվան ընդառաջ Նիդերլանդներում նշվում է պատերազմներում զոհվածների Հիշատակի օրը։


Այդ կապակցությամբ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Միդելհարնիս` քաղաքային խորհրդի և հայկական համայնքի անդամների հետ հարգանքի տուրք մատուցելու ուր 1944թ. դեկտեմբերին նացիստների կողմից գնդակահարված 7 հայ ռազմագերիների հիշատակին։
Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց տեղական իշխանություններին` Նիդերլանդների ազատության համար զոհված հայ զինվորների հիշատակը վառ պահելու համար։

Դեսպան Բալայանը մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը


Մայիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ քննարկումը տեղի է ունենում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից ուղիղ մեկ տարի անց և հենց նույն պահին, երբ Երևանում ընթանում է ՀՀ վարչապետի մեկամյա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսը։
Դեսպանը ներկայացրեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքները, լայնածավալ բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում ներկայիս իշխանությունների կողմից՝ շեշտը դնելով կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման առաջնահերթությունների վրա։
Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կարևորելով Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ և Եվրամիության հետ սերտ համագործակցություն ունեցող երկրի դերը։

Դեսպան Բալայանը երիտասարդների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և վերջիններիս խորհուրդ տվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց երկրներում ընթացող քաղաքական զարգացումներին՝ հղում անելով այն կարևորագույն դերակատարությանը, որ հայ երիտասարդներն ունեցան անցած տարվա հեղափոխության ընթացքում։
Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի

Ambassador Tigran Balayan attended Victory day commemoration at Leusden memorial.





Manifesta բիենալեի և Dutch Culture-ի տնօրենների հետ դեսպան Տիգրան Բալայանը քննարկել է հայ-նիդերլանդական մշակութային կապերը խթանելու ուղիները



Ways of promotion of #Armenia|n-#Dutch cultural cooperation were discussed in #Amsterdam by Ambassador Tigran Balayan and Hedwig Fijen Director of #Manifesta Biennial, and Cees de Graaf, Director of Dutch Culture

Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը D66 կուսակցության արտաքին հարաբերություններով խոսնակի հետ



Մայիսի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran Balayan/ Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ կառավարական կոալիցիայի D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շյուրդ Շյուրցմայի (Sjoerd Sjoerdsma) հետ:
Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին առնչվող հարցերին մշտական ուշադրության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի համար։
Տիգրան Բալայանը Շյուրդ Շյուրցմային ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների գործընթացը, իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը՝ կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նախաձեռնություններին և դրանց կյանքի կոչման ուղիներին։ D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակն իր աջակցությունը հայտնեց հնչեցված նախաձեռնություններին։

Հայաստանը մասնակցեց Հաագայի գինու փառատոնին

Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։




Գինու փառատոնին մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Royal Beverages Group-ի ղեկավարությանը՝ հայկական տաղավարը լավագույնս կահավորելու և հայկական արտադրանքի լայն տեսականին հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Դեսպան Բալայանի բնորոշմամբ Diplomats Wine Extravaganza փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը դեսպանության և հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսևորումներից է։
Փառատոնի այցելուները դրական գնահատեցին հայկական ալկոհոլային արտադրանքը՝ ընդգծելով, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ և յուրօրինակ դիզայնով։
Diplomats Wine Extravaganza փառատոնին մասնակցում էին ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող մի շարք ընկերություններ, սոմելիեներ, հյուրանոցային և ռեստորանային ցանցերի ներկայացուցիչներ։


Դեսպան Տիգրան Բալայանն այսօր ընդունել է Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և «Zwarte zee» քառյակի ղեկավարությանը` շնորհավորելու Հայստանում կայացած փայլուն ելույթների կապակցությամբ։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։
Ambassador Tigran Balayan received today leaders of Dutch "Slavuj' choral և "Zwarte zee" quartet to congratulate them on recent impressive concerts in #Armenia.
The interlocutors agreed on organisation of joint events.


Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։






Մայիսի 16-ին տեղի է ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների ՀՀ դեսպանատան կայքը` հղում անելով POLICE RA Vostikanutyun յութուբյան էջին:

Ողջունելով հյուրերին,՝ տիկին դը Բոլը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:

Կողմերն ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։

Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին դիմավորել և հանդիպումների ընթացքում ուղեկցում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Մայիսի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը Մաաստրիխտում հանդիպեց Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի հետ:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը շարունակում է իր լիազորությունների շրջանակներում հանդիպումներ ունենալ տարբեր բնագավառների գործիչների հետ:
Այդ մասին ներկայացնում ենք նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի ամենամսյա մեր օրագրում:
Մայիսի 21-ին` դեսպանը Մաաստրիխտում հանդիպեց Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի հետ: Ջերմ, բարեկամական հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` դեսպան Բալայանը Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։
On May 21 Ambassador Tigran Balayan met
the King's Commissioner for the Province of Limburg, Mr. Theo Bovens.

“Matra Rule of Law training program on Human Rights and Minorities” վերապատրաստման դասընթացներին մասնակցող ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները մայիսի 22-ին այցելեցին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեպանություն:

On May 24, Ambassador Balayan met representatives of Gladzor student union to discuss development and implementation of joint programs.


Մայիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց «Գլաձոր» ուսանողական միության վարչության անդամների հետ: Քննարկվեցին առաջիկայում համատեղ ծրագրերի զարգացման և իրականացման հնարավորությունները:


Ջերմորեն շնորհավորում ենք Abovian Centre ղեկավար Mato Hakhverdian-ին Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, Հաագայի «Աբովյան» միության հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվելու կապակցությամբ։


First impressions from today's Charles #Aznavour's 95th anniversary concert at Gymnasim Haaganum, organised by the Embassy of Armenia, the Diplomat Magazine the Netherlands and EU and Club Amitie de la Haye.
Premières impressions du concert du 95e anniversaire de Charles Aznavourau Gymnasium Haganum, organisé par l'ambassade d'Arménie, le magazine Diplomat et le Club Amitie de la Haye.
  


Հաագայում տոնեցին Շառլ Ազնավուրի 95-ամյակը

Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։
Համերգին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, արվեստի գործիչներ, գործարար շրջանակների և հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպմանը ներգրաված կազմակերպություններին, նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Ազգային հերոս և Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթի լավագույն դեսպան Շառլ Ազնավուրին և նրա ժառանգությանը։
«Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Այսօր հավասարապես կարող ենք հավելել՝ և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի: Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:
Եվ եթե Ազնավուրը ճանաչվել է «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար նա այն այցեքարտն է, որի շնորհիվ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում», ասաց դեսպան Բալայանը։
Հանդիսավար՝ Հաագայի «Club Amitie» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրեց Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։
Ներկաները դիտեցին «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։
Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։
Համերգին հաջորդեց տոնական ընդունելություն։


Ambassador Tigran Balayan had a meeting with Harry Tupan, director of Drents Museum. The two discussed preparations of exhibition on #Armenia's history to be presented to public next spring. #culturalcooperation

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Դրենթս թանգարանի տնօրեն Հարի Տուպանին` քննարկելու հաջորդ տարի Նիդերլանդների խոշորագույն թանգարաններից մեկում #Հայաստան|ին նվիրված ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր։

· 29 мая

Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ


Մայիսի 29-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողի հետ (Philippe Couvreur):
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորեց Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրեց Դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։
Դեսպան Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ Դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության և դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։