Страницы

Thursday, 9 May 2019

Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է


Զուր չէ, որ ռադիոն տեղեկատվական հզոր զենք է ու համարվել է ինֆորմացիայի ծանր հրետանին: Այսօր էլ այն արդիական է և կարևոր ինֆորմացիայի դաշտում:
Օրինակ հենց մենք արձանագրեցինք, որ Նիդերլանդներում 2014 թվականի օգոստոսի 22-ին, երկրի ռեկորդային թվով ռադիոկայաններ անդրադարձան հայ ազգի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին ու նրա ստեղծագործություններին (հոդվածն այստեղ. https://www.aravot.am/2014/08/23/490914/, հարցախույզ անցկացրեցինք նիդերլանդաբնակների շրջանում և պարզեցինք, որ նրանցից շատերը Խաչատրյանին ճանաչում են ռադիոյի հաղորդումների միջոցով:
Ներկայացնելով մեծ կոմպոզիտորի հիանալի ստեղծագործությունը, շնորհավորում ենք ռադիոյում աշխատող անձնակազմին` ի թիվս Գյումրիի ՌԱԴԻՈ ՄԱՐԻԱՄ-ի կոլեկտիվի, որոնց հետ համագործակցության շրջանակներում, մասնավորապես` Արշակ Ադամյանի (Arshak Adamian) օգնությամբ շուտով եթեր կտրվեն մեր օրագրի նախագծերից մեկի նյութերը:
Duet Anderson and Roe, playing their amazing arrangement of Khachaturian's Sabre Dance
(Մայիսի 1-
ը Արամ Խաչատրյանի մահվան 41-րդ տարին էր)


___________


Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: 1895թ. հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը։ Առաջին անգամ այս օրը մեծ շուքով նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա: Իսկ Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 –ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի: Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։ 

No comments:

Post a Comment