Страницы

Monday, 8 April 2019

Նատալիա Օրեյրիոն գեղեցիկ համերգ ունեցավ երևանի Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում




Երեկ` ուշ երեկոյան, Նատալիա Օրեյրիոն գեղեցիկ համերգ ունեցավ երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում: Համերգի  օրը` ապրիլի 7-ը, պատահական չէր ընտրված, այն հատուկ  նվիրված էր կանանց գեղեցկության օրվան: Այն տպավորիչ էր և բուռն արձագանք ունեցավ:  Մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը  պատմեց, որ համերգի ժամանակ հաճելի անակնկալ է մատուցել Նատալիայի որդուն` Ատաուալպային: Վերջինիս նա նվիրել է հայկական դհոլ (երաժշտական գործիք):

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ Նատալիան հետաքրքրվել էր, թե իր որդին հայկական ինչպիսի գործիքի վրա կարող է խաղալ, Մարիամը նշել էր հենց դհոլը: Համերգի ժամանակ, երբ մայր ու որդի ստացան դհոլը, փորձեցին ու միասին հաջող նվագեցին:

Հիշարժան էր Հայաստանի օրհներգի կատարումը: Օրեյրիոյի ձեռքում հայկական եռագույն դրոշի հետ միասին Ուրուգվայի ու Արգենտինայի դրոշներն էին: Այնուհետև նա հիշյալ դրոշները ձեռքում կատարեց իր ֆիլմի հայտնի երգերից մեկը` Cambio Dolor-ը:

Իր տպավորությունները  կիսելով` մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը եզրափակեց.
«Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք, լավագույնս արեցինք մեր երկիրը ներկայացնելու, նրա մշակութային ու ազգային հատկանիշները ճիշտ տեսանկյունով մատուցելու համար»:

Շատերը մեզ գրում են, թե ինչու՞ ենք այսչափ մեծ ծավալով ներկայացնում Նատալիա Օրեյրիոյի երևանյան հյուրախաղերը: Ասենք, որ նրան աշխարհում շատերն են ճանաչում և միայն այս փաստը բավական է, որ նա իր այցելությամբ ճանաչելի է դարձնում մեր երկիրն ու մշակույթը ողջ աշխարհում:
Հավելենք, որ Նատալիա Օրեյրիոն նաև UNICEF-ի բարի կամքի դեսպան է և տարբեր երկրներ իր շրջագայությունների ընթացքում լավագույնս է ներկայացնում մեր երկիրը: Օրեյրիոյի խոսքերով`վերջերս քննարկման է դրվել Հայաստանի համար ֆինանսներ գտնելու հարցը :

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»









ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐ
 video









No comments:

Post a Comment