The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 7 April 2019

Աննա Հարությունյանի հեղինակային ծրագիրը` «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»



 Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ապրիլի 26-ին կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»  խորագրով բացառիկ հեղինակային ծրագիրը: Այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ: Ներկայացումը ներառվել է 2019թ.-ի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:
Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:
Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը մասնավորապես արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում: Ծրագիրն իր մեջ ներառելու է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է ամենատարբեր ժանրերի երաժշտություն: Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով նախշերով:

No comments:

Post a Comment