The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 3 April 2019

Հովհաննես Թումանյանի անվան դպրոց Բելգիայում




Բելգիայում գործող «Պելճիկահայ Տեմոկրատների Միություն»-ը դեռ 1984 թվականին Բրյուսելում հիմնադրեց հայկական դպրոց, որի նպատակը հայ ընտանիքների երեխաներին տառաճանաչության և հայեցի մեծանալու խնդիրներին լուծում տալն է: Միության անդամների և մանկավարժական կազմի անդուլ, հետևողական աշխատանքի շնորհիվ կրթօջախը  գործում է մինչ օրս։

Ինչպես  «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է «Հայերն այսօրը», օրեցօր դպրոցը վերելք է ապրում ու գրանցում նորանոր հաջողություններ, որի վառ ապացույցը տարեցտարի աճող սաների թիվն է։

2018 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր ու հարմարավետ շենք՝ լայն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, ուր սովորում են հարյուրավոր հայ մանուկներ։

Քանի որ 2019 թվականին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որի հանճարի շնորհիվ հայաճանաչումն իր սահմաններն է ընդլայնել համաշխարհային գրականության ասպարեզում, «Պելճիկահայ Տեմոկրատների Միությունը», որպես հարգանքի տուրք և շնորհակալական երաշխիք, դպրոցն անվանակոչել է Հովհաննես Թումանյանի անունով:

Հասմիկ Բակմասյան






No comments:

Post a Comment