ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։
Ցուցարարները Հայոց ցեղասպանության ճանաչման հանրագիր են հանձնել Նիդերլանդների կառավարությանը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ 2018-ին համարյա միաձայն ընդունել է խորհրդարանը։
Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ հանգարկելով ցեղասպանության ճանաչման մասին։ Դեսպանատան մոտ ցուցարարների ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանին հասցեագրված նամակ են նետել դեսպանատան փոստարկղի մեջ։ Նամակում ասված է, որ Թուրքիան չպետք է թաքցնի իր պատմության սև էջերը և պետք է համարձակություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի նոր սերնդի առողջ դաստիարակմանը և հայերի հետ հաշտեցմանը և, վերջապես, մերձեցմանը։
Ապրիլի 24-ին Ասեն քաղաքում տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ոգեկոչման արարողության ժամանակ Մեծ Եղեռնի հուշարձանին միասնական ծաղկեպսակ կդնեն հայ, թուրք և քուրդ երիտասարդները։ Հոլանդական լրատվական գործակալությունը (ANP) մամուլի հաղորդագրություն է տարածել այս միջոցառումների մասին
Մեր թղթ.DarioCrameri -ի հարցերին պատասխանում են Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը
No comments:
Post a Comment