Նիդերլանդների տարբեր հայ համայնքներ այցելած Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին մարտի 3-ին իրենց մոտ էր հրավիրել Ասսենի ծխական խոդհրդի անդամները: Պատարագին մասնակցելու էին եկել հայ համայնքների ներկայացուցիչներ երկրի տարբեր վայրերից` Արնհեմից, Հոխեվենից, Ալմելոյից և այլն: Պատարագի արարողակարգին մասնակցում էր նաև Ալմելոյի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Բաղդասարյանը:
Վերջիններս այցելել են Ասենում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը Նիդերլանդներում առաջինն է տեղադրվել: Պարոն Նիկոլայ Ռոմաշուկը հոգ է տանում նաև Հրանտ Դինքի եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին իր իսկ ջանքերով տեղադրված հուշարձաններին:
No comments:
Post a Comment