The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 6 March 2019

Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի «Հին կենտրոնի գորգի» բացմամը





Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ միասին ներկա գտնվեցին Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը,-այդ մասին «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Բացման արարողության շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի (Richard de Mos) հետ, ում շնորհակալություն հայտնեց հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայրենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը դեսպանի բնորոշմամբ յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հաագայի փոխքաղաքապետը ողջունեց Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։

Տեղեկանք. «Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։



No comments:

Post a Comment