Страницы

Thursday, 7 March 2019

Չվող արագիլների անաղմուկ մասայական սպանդ Լիբանանում

 Այս երկրում ոչնչացվում են  չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2, 6 մլն. է:



Յուրաքանչյուր գարնան, հարյուր հազարավոր Սպիտակ արագիլներ եւ այլ թռչուններ չվում են  դեպի Եվրոպա և Արեւմտյան Ասիա, որտեղ նրանք ձվադրում են:
Արևմտյան միջանցիկ ճանապարհն անցնում է Միջերկրական ծովով, բնականաբար հանդիսանում է թռչունների միջանցիկ ու ամենակարեւոր երթուղին: Այս ճանապարհով անցնում են ամեն տարի  530,000 սպիտակ արագիլներ:
Արագիլների  գարնանային չուն բնության հիասքանչ տեսարանն է, բայց, ցավոք, շատ թռչուններ, անվերապահորեն հենց երկնքում ենթարկվում են որսագողերի հարձակմանը:  Լուսանկարները ներկայացնում են  2017 թ պատկերներ,  այն տրամադրել է Թռչունների Պահպանության Ասոցիացիան, որն էլ իրավիճակի մասին պատկերացում է տալիս:
Որոշ լիբանանյան որսորդներ վայրի բնությանը սարսափելի կորուստ են պատճառում: Միջերկրածովյան մի շարք երկրներ հայտնի են թռչունների զանգվածային սպանությամբ: Լիբանանը բացառություն չէ եւ թերեւս այս առումով ամենաակտիվն է: Վիճակն ամեն  տարի  շարունակում է վատթարանալ, չնայած միջազգային մակարդակով փորձեր են  արվում փոխելու բնակչության վերաբերմունքը: Լիբանանում  թռչունների որսագողության հետևանքով ապահովում են   թռչնարդյունաբերության աճը, որը  տասնամյակների պատմություն ունի: Պատմում են, որ միայն 100 տարի առաջ էր, որ լիբանանյան պարտեզներում բնադրել են արագիլները:





Ծայրահեղ եւ անօրինական որսի փորձը երկիրը դարձնում է ամենավտանգավոր վայրերից մեկը, ճանապարհորդող թռչունների համար, որոնք հազարավոր մղոններ են կտրում:  Անհետացող թռցունների որոշ տեսակներ մտնում  են 
 տարեկան 2,6 միլիոն թռչունների  շարքը, որոնք անօրինական որսում են  Լիբանանում:
Այն ժամանակ, երբ թռչունները գաղթում են, որսորդներով լեցուն ավտոմեքենաները շարժվում են լեռնային ճանապարհներով կամ հերթի մեջ են: Այդ ժամանակ նրանք պատրաստ են կրակել օդում շարժվող ամեն բանի վրա, ինչը տեսնում են : Ճանապարհի երկայնքով` արեւելքից-արեւմուտք, յուրաքանչյուր քսան մետրում կանգնած է մի որսորդ, որը կրակում է հայտնված թռչնի ուղղությամբ: Այս մարզաձեւը կիրառվում է բոլորի կողմից `հարուստից աղքատ,  հիմնականում այդպես անում են քրիստոնյա լիբանանցիները:
Լիբանանցիների վերջին մասշտաբային անպատասխանատու արարքը տարիներ առաջ էր : Մի քանի արագիլի  խմբեր, անսովոր քամու պատճառով շեղվեցին իրենց երթուղուց` անցնելով Բեյրութի  վրայով:
Բեյրութի որսորդները կրակել են փողոցներից, պատշգամբներից եւ տանիքներից:  Սպանդը այնքան սարսափելի էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրների մի քանի երկրների դեսպաններ Լիբանանի նախագահին բողոք են ներկայացրել` գեղեցիկ  բնադրող թռչունների սպանդի առիթով:
Այսպիսով միայն լիբանանում ոչնչացվում են այս երկրով չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2 600 000 է:


Հ.Գ-Այս ֆոնին, եթե ոչ մյուս թռչունների նկատմամբ (օրինակ վարդագույն սարյակների, բադերի), ապա Արագիլի ու ծիծեռնակի  նկատմամբ Հայաստանում սեր ու  ակնածանք կա: Այս թռչունները  հանգիստ ու ապահով են  Հայաստանում և սա մշակույթով ձևավորված ավանդույթի արդյունք է:



No comments:

Post a Comment